Նեապոլի համալսարան
Նեապոլի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Ad Scientiarum Haustum et Seminarium Doctrinarum |
Հիմնադրված է | հունիսի 5, 1224[1] |
Հիմնադրիր | Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն |
Անվանված է | Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն |
Ընդհանուր անձնակազմ | ▲6185 մարդ (2022)[2] |
Անդամակցություն | ORCID[3][4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Netval Research Universities Network?[6] և Partnership of a European Group of Aeronautics and Space Universities? |
Երկիր | Իտալիա[7] |
Տեղագրություն | Նեապոլ |
Կայք | unina.it(իտալ.)(անգլ.) և international.unina.it(անգլ.) |
University of Naples Federico II Վիքիպահեստում |
Նեապոլի Ֆրիդրիխ 2-րդի անվան համալսարան, աշխարհի հնագույն համալսարաններից մեկն է, գտնվում է Նեապոլում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1224 թվականի հունիսի 5-ին Ֆրիդրիխ 2-րդ թագավորի օրոք, որպես Սիցիլիական թագավորության կրթական կենտրոն։ Սկզբնական շրջանում գտնվում էր Սան-Դոմենիկո-Մաջորե վանական համալիրի տարածքում։
Ֆրիդրիխ 2-ի դիմանակարը, ում անունն էր կրում համալսարանը, պատկերված էր համալսարանի կնիքի վրա[8]։ Ֆրիդրիխ 2-րդը, մշտապես լինելով Հռոմի Պապի ընդդիմության շարքերում, հիմնադրեց համալսարանը առանց Պապական բուլլան ստանալու։ Սա առաջին նման դեպքն էր։
Համալսարանը չի գործել 1435-51, 1451-65, 1474-78, 1480-87, 1496-1507, 1527-29, 1531, 1547, 1562, 1585 թվականներին։
1616 թվականին համալսարանը տեղափոխվել է ըստ ճարտարապետ Ջ. Ֆոնտանի նախագծի կառուցված Palazzo degli Studi- ի նոր շենք (այս շենքում մեր օրերում Ազգային հնագիտական թանգարանն է)։ Պ․ Ա․ Տոլստոյը, 1698 թվականին լինելով Նեապոլում, թողել է հետևյալ արձագանքը[9]՝
Այդ ակադեմիան կառուցվել է պետական գանձարանի,այսինքն թագավորական միջոցներով։ Շինությունը մեծ է, այստեղ կային 120 հսկայական վերին և ներքին պալատներ։ Այդ պալատներում ուսումնասիրում էին փիլիսոփայություն, աստվածաբանություն, անատոմիա։ Ակադեմիայում անվճար սովորում էին 4000 և ավելի ուսանողներ, ակադեմիայում սովորող ցանկացած ուսանողի ծախսերր վճարվում էր թագավորական միջոցնեից։ Այդ նույն ակադեմիայում գործում էր հատուկ պալատ քննարկումների համար, այստեղ ավարտած ուսանողները անցնում էին աշխատանքի պալատում։ Այդ պալատի հարևանությամբ կար ևս մի պալատ, որտեղ ուսումնասիրում էին անատոմիա, այդ պալատը մեծ չէր և հարմարեցված էր անատոմիայի ուսումնասիրմանը։ Նեապոլի այդ ակադեմիայում աշխատում էին 400 բժիշկեր, դեղագետներ, դեղագործներ և մոտ 2000 բուժաշխատողներ։
Այժմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը ներկայիս շենքում (Corso Umberto I) գտնվում է սկսած 1884 թվականից։ Համաձայն ՄՍՀ-ի 1972 թվականին նեապոլի համալսարանում կային հետևյալ ֆակուլտետները՝
- Բժշկության և վիրաբուժության ֆակուլտետ (17 համալսարան և 14 կլինիկա)
- Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ (15 համալսարան, այդ թվում կենսաբանության և գենետիկայի, փորձարարական ֆիզիկայի, տեսական ֆիզիկայի, Երկրի ֆիզիկայի, մաթեմատիկայի)
- Ֆարմակոլոգիայի, ճարտարագիտություն ֆակուլտետներ (29 համալսարան, այդ թվում նաև աերոդինամիկա, ինքնաթիռի կառուցում, նավաշինություն, ճարտարագիտություն, կիրառական երկրաբանություն, էլեկտրաքիմիայի, էլեկտրատեխնիկական, կիրառական մեխանիկա)
- Ճարտարապետության ֆակուլտետ (10 համալսարան)
- Գյուղատնտեսական ֆակուլտետ (11 համալսարան)
- Անասնաբուժական ֆակուլտետ (6 համալսարան)
- Իրավագիտության ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Բանասիրության ֆակուլտետ
- Փիլիսոփայության ֆակուլտետ
1972-1973 ուսումնական տարում Նեապոլիտանական համալսարանում ուսանել են առավել քան քառասուն հազար ուսանողներ։ Նեապոլի համալսարանում դասավանդում էին երեք հազար մանկավարժ, նրանց շարքում ավելի քան երկու հարյուր պրոֆեսորներ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ https://ustat.mur.gov.it/dati/didattica/italia/atenei-statali/napoli-federico-ii
- ↑ https://orcid.org/members/001G000001qlQMGIA2-universita-degli-studi-di-napoli-federico-ii
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ de:Datei:Logo unina.gif
- ↑ Lib.ru/Классика: Толстой Петр Андреевич. Путешествие стольника П. А. Толстого по Европе (1697-1699)
- ↑ «L'Università degli studi di Napoli Federico II».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեապոլի համալսարան» հոդվածին։ |
|