Նետաձգություն (մարզաձև)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նետաձգություն (այլ կիրառումներ)
Նետաձգություն | |
---|---|
Տեսակ | Նետաձգություն |
Նետաձգություն (մարզաձև)՝ սպորտի տեսակ, որում կատարվում է կրակոց նետ ու աղեղով ըստ ճշգրտությանն ու հեռավորության։ Համաձայն մրցութային կանոնների՝ հաղթող է դառնում մարզիկը կամ թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր։ Օլիմպիական մարզաձև է 1900 թվականից։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես աշխարհում սպորտի տեսակ աղեղնաձգության կենտրոնական մարմին է համարվում FITA-ն (Fédération Internationale de Tir à l’Arc) աղեղնաձգության միջազգային ֆեդերացիա (ֆր.))։
FITA Արխիվացված 2011-02-22 Wayback Machine (Fédération Internationale de Tir à l’Arc) միջազգային աղեղնաձգության ֆեդերացիան, ստեղծվել է 1931 թվականին, միավորում է 140 ազգային ֆեդերացիաներ (2008[1]), շտաբը գտնվում է Շվեյցարիայի Լոզզաննա քաղաքում, նախագահն է Ուգուր Էրդեները (Թուրքիա) (պաշտոնական լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն)։
EMAU (European and Mediterranean Archery Union) Եվրոպական և Միջերկարական աղեղնաձգության միություն։ Ստեղծվել է 1988 թվականին։
Ռուսաստանի աղեղնաձգության ֆեդերացիա նախագահն է Վլադիմիր Նիկալայեվիչ Էշեև։
Առավել տարածված միջազգային կանոնակարգերը, որոնցով անցկացվում են Օլիմպիական խաղերը, Աշխարհի և Եվրոպայի մրցաշարերը կրակելն է FITA թիրախին սահմանված հեռավորությունից, որի մասին ասվում է հոդվածում։ Ավելի քիչ տարածված են այնպիսի տեսակները ինչպիսիք են դաշտային աղեղնաձգությունը, նետային բիատլոնը, կրակելը պատկերավոր թիրախներին, ուղղահայաց աղեղնաձգությունը թիրախներին, որոնք բոլորը գտնվում են FITA-ի[2] հովանու տակ։
Հայտնի մրցույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- աղեղնաձգության աշխարհի առաջնություն (դրսում) անցկացվում են 2 տարին 1 անգամ կենտ թվականներին։
- աղեղնաձգության աշխարհի գավաթ (դրսում) անցկացվում է ամեն տարի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]FITA-ն ստեղծվել է 1931 թվականին։ Աշխարհի առաջնությունները նույնպես սկսել են անցկացվել 1931 թվականից։ 1950-ական թվականների կեսերց զարգացավ կառավարումը Մ1 և Մ2, ինչն էլ մտավ հայտնի մրցույթների ծրագրի մեջ։
Աղեղնաձգությունը թափանցեց Օլիմպիական խաղերի մեջ 1900 թվականին։ 1900, 1904, 1908 և 1920 թվականներին խաղի ծրագրում մտցվեց տարբեր, ոչ ստանդարտ կարգապահություն (կրակոց 50, 60, 80 բակ և այլն)։ 1924 թվականից այս ձևը հանվեց ծրագրից, ընդհանուր կանոնների բացակայության պատճառով, և վերադարձավ 1972 թվականի խաղերին М2 դիսցիպլինան վերականգնվեց [3]:
ԽՍՀՄ-ում նետաձգությունը դարձավ հայտնի սպորտի տեսակ 1960-ական թվականներից։ 1971 թվականին առաջին աշխարհի չեմպիոնուհին դարձավ Էմմա Գապչենկոն։ Մարզաձևի զարգացման հիմնական կենտրոնները հայտնվել են Մոսկվայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Բաիկալում։ Առավել հաջող Խորհրդային մարզիկները հանդես եկան Օլիմպիական խաղերում Մոսկվայում, որտեղ անհատական առաջնությանը չեմպիոնուհի դարձավ Կետեվան Լոսաբերիզդեն։
1980-ական թվականների սկզբներին նեըաձգության մեձ ստեղծբեց նոր կանոն, որով նախաձեռնվում էր մտցնել խաղի մեջ դինամիկա և զվարճանք՝ դուելային մենամարտեր Օլիմպիական համակարգում։ 1988 թվականից Օլիմպիական խաղերում ավելացավ թիմային մրցաշարեր։
1999-2000-ական թվականներին կանոնները մշտապես փոփոխվում էին։ 2008 թվականի Օլիմպիական խաղերից հետո պլանավորվում էր մեծ փոփոխություններ, ինչը նետաձգությանը դարձնում էր ավելի մոտ բիաթլոնին։ Միավորների հաշվարկը պետք է լիներ ըստ սկզբունքի՝ «խփեց-չխփեց»։ Ուժեղ նետաձիգները 1950 թվականից մինչև 1980 թվականներին ընդգրկվում են ԱՄՆ-ի թիմի մեջ։ Այդ ժամանակներում սպորտի այդ տեսակի մեջ լիդերներն էին՝ Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Իտալիան։
Օլիմպիական խաղերի հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Խաղեր | Տղամարդիկ | Արդյունք | Կանայք | Արդյունք | Վարժություն |
1988 | Նետաձգությունը 1988 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Սեուլ | Կորեա | 986 | Կորեա | 982 | 3 х M1 + 3 x 36 x M1 |
1992 | Նետաձգությունը 1992 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Բարսելոնա | Իսպանիա | 238 | Կորեա | 236 | 3 х M1 + 3 X 9 x 70 մ |
1996 | Նետաձգությունը 1996 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Ատլանտա | ԱՄՆ | 251 | Կորեա | 245 | 3 x 72x70մ + 3 X 9x70 մ |
2000 | Նետաձգությունը 2000 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Սիդնեյ | Կորեա | 255 | Կորեա | 251 | 3 x 72x70մ + 3 X 9x70 մ |
2004 | Նետաձգությունը 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Աֆինի | Կորեա | 251 | Կորեա | 241 | 3 x 72x70մ + 3 X 9x70 մ |
2008 | Նետաձգությունը 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Պեկին | Կորեա | 227 | Կորեա | 224 | 3 x 72x70մ + 3 X 8x70 մ |
2012 | Նետաձգությունը 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Լոնդոն | Իտալիա | 219 | Կորեա | 210 |
Ինվենտար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական կամ դասական (Olympic or Recurve bow)։ Լարում ուժը՝ 15-20 կգ։ Կրակոցի թռիչքի արագությունը հասնում է 240 կմ/ժ։
- Մոդուլային (Compound bow)։ Այն օգտագործվում է ապահովելով ճշգրիտ արագություն կրակոցին և լարման մեծ ուժ աղեղում, ավելի քիչ ջանք օգտագործվելով մարզիկի կողմից։ Լարման ուժը՝ 25-30 կգ։ Կրակոցի թռիչքի արագությունը՝ 320 կմ/ժ։
Մնացած կարևոր աքսեսուարները նետաձգի սրանք են՝
- նետերի և նետամանների հավաքածու,
- անջատիչ սարք, որը բաց է թողնում աղեղնալարը աղեղի վրա,
- պատյան՝ աջլիկի մոտ աջ ուսը պաշտպանող։
Կանոնակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազդեցիկ մրցաշարերում աղեղնաձգությունը անցկացվում է ցանկացած տեսակի աղեղով (մոդուլային կամ կլասիկ), ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Ստանդարտ միջազգային մրցույթներում հեռավորությունը չափվում է մետրով։
Կրակոցների շարքը կազմված է 3 կամ 6 կրակոցից։ FITA-ի ստանդարտներով 3 կրակոցին տրվում է 2 րոպե, իսկ 6 կրակոցին 4 րոպե։
Մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, քանի որ սպորտային աղեղը համարվում է պոտենցյալ մահացու զենք։ Անփորձ մարդը ավելի լավ է չձգի աղեղը։ Արգելված է ձգել աղեղը դեպի մարդկանց կողմը, նույնիսկ եթե այն լիցքավորված չէ։ Արգելված է կրակել դեպի վերև, եթե նույնիսկ ոչ-ոք չկա։ Սկսել կրակոցը և հետևել թիրախներին, և կրակել կարելի է միայն դատավորի հրամանից հետո։
Թիրախներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաձգությունը անցկացվում է FITA-ի պաշտոնական թիրախներով։ Թղթե թիրախները բաղկացած են համակենտրոն, գունավոր շրջանակներից։ Չափերը տրված են աղյուսակում։ Թիրախի չափը[4] օլիմպիական հեռավորության համար (70 մետր) -122 սմ։
10-ի ներսում (թիրախի կենտրոնը անվանում են «խնձորակ») նույնպես կա ևս մեկ ներքին շրջան 2 անգամ ավելի փոքր տրամագծով։ Նետերի ընկնելը ներքին տասնյակ հաշվի է առնվում միավորների հավասարության վիճելի իրավիճակներում և համաշխարհային ռեկորդների ամրագրման ժամանակ։ Թիրախները ամրացվում են շիթերի վրա պատրաստբած այնպիսի նյութերից, որ նետը հարվածից հետո ապահով մնա շիթի մեջ և չանցնի նրա միջով։ Շիթի թեքության անկյունը գետնին 10-15° է։
Եթե նետը կպնում է գաբարիտին (շրջանի սահմանագծին)՝ այդ դեպքում մարզիկը ստանում է 2 հնարավոր միավորից առավելագույնը։
Թիրախի վրա նետի յուրաքանչյուր կրակոցը հերթական շրջանից հետո նշվում է մրցույթի դատավորի կողմից, դա արվում է նրա համար, որ եթե նետը անցնում է թիրախի միջով, հնարավոր լինի տարբերել, որոնք են նոր, իսկ որոնք են մնացել նախորդ կրակոցից։
Հեռավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրակոցի համար ստանդարտ հեռավորություն։
- ներսում
- 18, 30, 50 մետր (տղամարդիկ և կանայք)
- դրսում
Դիսցիպլինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարգապահություն - կից տարածքներում | ||
հեռավորությունը դեպի թիրախ մ | 18 | 25 |
թիրախի չափը սմ | 40 | 60 |
Կլոր FITA-18 (նետերի քանակ) | 60 | |
Կլոր FITA-25 (նետերի քանակ) | 60 |
Վերջին տարիներին ավելացել է շատ կանոններ յուրաքանչյուր երկրում։ Բայց կա մի ընդհանուր կարգ։ Սկզբում անցկացվում են որակավորումները, իսկ հետո օլիմպիական համակարգի մարզիկների մեջ որոշվում է հաղթողը։ Այսպես է անցկացվում աշխարհի առաջնությունը, Եվրոպայի և Ռուսաստանի մրցաշարերը։
Որակավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար դա մեկ կլոր է FITA М-1 (144 կրակոց) դրսում կամ էլ կլոր FITA 18/FITA 25 (60 կրակոց) ներսում։ Հատուկ մրցաշարերում հաշվի առնելով մարզիկի արդյունք գումարվում է թիմի բոլոր մարզիկների արդյունքները։
Կարգապահություն-մրցաշար դրսում
հեռավորությունը դեպի թիրախ մ | 30 | 50 | 60 | 70 | 90 | |
թիրախի չափը սմ | 80 | 80 | 122 | 122 | 122 | ընդհանուր |
Կլոր FITA-1 տղամարդկանց (նետերի քանակ) | 36 | 36 | 36 | 36 | 144 | |
Կլոր FITA-1 կանանց (նետերի քանակ) | 36 | 36 | 36 | 36 | 144 |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված մրցույթի կանոններից որակավորումից հետո մնում է 16, 32, 64 կամ էլ ուրիշ շարք լավագույն մասնակիցներից (թիմի) բազմաթիվ 2^n։ Դրանցից հետո օլիմպիական համակարգում անցկացվում է եզրափակիչ դուելային մենամարտ մեկն ընդդեմ մեկի։
- Անհատական 12 կրակոց 70 մետրից։
- Թիմայինը՝ 3 հոգի թիմից կրակում են 8 կրակոց (24) 70 մետր հեռավորությունից։
Հավասարության դեպքում կլինեն նոր կրակոցներ։
Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղերը անցկացվում են 4 կոմպլեկտ մեդալներով և միայն կլասիկ աղեղով[3]։ Միայն 70 մետր հեռավորությունից։
- Անհատական (տղամարդկանց և կանանց)
- Թիմային (տղամարդկանց և կանանց), յուրաքանչյուր թիմից 3 ներկայացուցիչ։
Մարզիկները որակավորվում են Օլիմպիական Խաղերի արդյունքների հիման վրա տվյալ տարվա։ Կանոնները մշտապես փոխվում են։ 2008 թվականի խաղերում մրցույթները կազմակերպված էին հետևյալ կերպ։
Թիմի որակավորման ժամանակ յուրաքանչյուրը 3 անդամից կատարում է 72 կրակոց և ըստ արդյունքների 12 թիմեր բաշխվում են ցանցի քառորդ եզրափակչում, և այնուհետև հաղթողին խաղացնում են Օլիմպիական համակարգով (մեկ ընդդեմ մյուսի 8-ական կրակոցներով թիմի 3 անդամների կողմից. ընդամենը 24 կրակոց)։
Որակավորման անհատական մրցույթներում մարզիկները կատարում են 72 կրակոց և դրանց արդյունքով 64 մասնակից բաշխվում են ցանցի 1/32 եզրափակչում, իսկ այնուհետև խաղացնում են հաղթողին Օլիմպիական համակարգով (մեկն ընդդեմ մյուսի 12 կրակոց)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Member Associations(չաշխատող հղում)
- ↑ The Rules of Archery Արխիվացված 2008-04-20 Wayback Machine URL at 8/29/2008
- ↑ 3,0 3,1 Know Your Sport — Archery(չաշխատող հղում) URL at 8/29/2008
- ↑ տրամագիծը արտաքին շրջանակի
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|