Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը (1957)։ Տիեզերտգնացների ջոկատում է ընդգրկվել է 1967 թվականին։ 1971 թվականի ապրիլի 23—25-ը, Վլադիմիր Շատալովի և Ալեքսեյ Ելիսեևի հետ, որպես հետազոտող ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-10» տիեզերանավով։ Ապրիլի 24-ին տիեզերանավը կցվել է տիեզերքում գտնվող «Սալյուտ» գիտակայանին, և համատեղ թռիչքը տևել է 5 ժ 30 ր։ 1974 թվականի դեկտեմբերի 2—8-ը Անատոլի Ֆիլիպչենկոյի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-16» տիեզերանավով։ 1979 թվականի ապրիլի 10—12-ը, բուլղարացի տիեզերագնաց-օդաչու Գեորգի Իվանովի հետ, որպես հրամանատար, Ռուկավիշնիկովը երրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ-33» տիեզերանավով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 16)։