Jump to content

Նիկոլաս Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաս Լոպես
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Մականուն Ճագար[1]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 1, 1993(1993-10-01)[2] (31 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ուրուգվայ Նասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2012 Ուրուգվայ Նասիոնալ 6 (3)
2012-2013 Իտալիա Ռոմա 6 (1)
2013-2016 Իտալիա Ուդինեզե 21 (2)
2014-2015  Իտալիա Հելլաս Վերոնա 24 (5)
2015  Իսպանիա Գրանադա 8 (0)
2016  Ուրուգվայ Նասիոնալ 12 (7)
2016-2019 Բրազիլիա Ինտերնասիոնալ 86 (22)
2020— Մեքսիկա ՈՒԱՆԼ Տիգրես 4 (0)
Ազգային հավաքական
Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 17)
2013 Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20) 16 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիկոլաս Ֆեդերիկո Լոպես Ալոնսո (իսպ.՝ Nicolás Federico López Alonso առավել հայտնի է Նիկոլաս Լոպես (իսպ.՝ Nicolás López անունով, հոկտեմբերի 1, 1993(1993-10-01)[2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Լոպեսը «Նասիոնալ» ակումբի սան է։ 2011 թվականի ապրիլին նա ակումբի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է Պունտա գավաթի խաղարկությանը, հասել մինչև եզրափակիչ և դարձելմրցաշարի լավագույն ռմբարկո՝ 7 հանդիպումներում դառնալով 12 գոլի հեղինակ[1]։ Մրցաշարի ավարտից մեկ շաբաթ հետո հրավիրվել է «Նասիոնալի» առաջին թիմ[3]։ 2011 թվականին ապրիլի 24-ին կատարել է նորամուտն ակումբի հիմնական կազմում՝ մասնակցելով «Սետրալ Էսպանյլ» ակումբի դեմ խաղին՝ կազմելով հարձակողական եռյակ Տաբարե Վյուդեսի և Բրունո Ֆորնարոլիի հետ միասին։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը մեծահասակների մակարդակում[4][5], իսկ նրա թիմը հաղթել է 3:1 հաշվով[1][6]։ Մայիսի 28-ին նա ակումբի կազմում անցկացրել է իր երկրորդ հանդիպումը՝ ձևակերպելով «դուբլ» «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբի դեմ խաղի 67-րդ րոպեին Ռիչարդ Պոտային փոխարինելուց հետո։ Խաղն ավարտվել է 3:0 հաշվով, և այդ հաղթանակը «Նասիոնալին» թույլ է տվել հաղթել Ուրուգվայի առաջնությունում։

2011 թվականի նոյեմբերին Լոպեսով հետաքրքրվել է իտալական «Ռոման»՝ տրանսֆերի համար առաջարկելով 1,5 միլիոն եվրո[7]։ 2012 թվականի հունվարի 11-ին Լոպեսը պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ 4,5 տարի ժամկետով, իսկ տրանսֆերի գումարը կազմել է 1 միլիոն եվրո[8]։ Մարտի 3-ին ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել «Նոչերինայի» հետ խաղում, որն անցկացվել է Իտալիայի երիտասարդական առաջնության՝ Պրիմավերայի շրջանակներում[9]։ Ապրիլի 14-ին ուրուգվայցին պոկեր է ձևակերպել Պրիմավերայի՝ «Բարիի» դեմ խաղում՝ օգնելով իր ակումբին հաղթել 6:4 հաշվով[10]։ Օգոստոսի 26-ին «Կատանիայի» հետ խաղում Լոպեսը, դուրս գալով փոխարինման, խփել է իր առաջին գոլը նոր մրցաշրջանում՝ դրանով իսկ թիմին փրկելով պարտությունից։ Հանդիպումն ավարտվել է 2։ 2 հաշվով[11]։

2013 թվականի հուլիսի 13-ին տեղափոխվել է «Ուդինեզե» Վալերիո Վեռեի հետ[12]։ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին վարձավճարով տեղափոխվել է «Հելլաս Վերոնա»։ Վերջինիս կազմում իր համար առաջին գոլը խփել է 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Միլանի» դեմ խաղում։ 2015/2016 մրցաշրջանի աշնանային հատվածում վարձավճարով խաղացել է իսպանական «Գրանադայի» կազմում, 2016 թվականի հունվարի 15-ին վերադարձել է «Ուդինեզե»[13]։ Հունվարին վարձավճարով տեղափոխվել է իր առաջին ակումբ՝ «Նասիոնալ»։

2016 թվականի հուլիսի 19-ին Լոպեսը պայմանագիր է կնքել բրազիլական «Ինտերնասիոնալի» հետ 4 տարի ժամկետով[14]։ 2019 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է «ՈՒԱՆԼ Տիգրես»[15]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին Ուրուգվայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Խուան Վերսերին Նիկոլասը հրավիրել է մասնակցելու Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Այնտեղ խաղացողը դարձել է թիմի հիմնական հարձակողական ուժը՝ 6 խաղում խփելով 6 գոլ և արդյունքում դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 դեկտեմբերի 9-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրց․ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նասիոնալ 2010/11 Պրիմերա Դիվիզիոն 4 3 - - - - - - 4 3
2011/12 2 0 - - - - - - 2 0
Ընդհանուր 6 3 0 0 0 0 0 0 6 3
Ռոմա 2012/13 Սերիա Ա 6 1 1 0 - - - - 7 1
Ընդհանուր 6 1 1 0 0 0 0 0 7 1
Ուդինեզե 2013/14 Սերիա Ա 21 2 6 1 1 0 - - 28 3
Ընդհանուր 21 2 6 1 1 0 0 0 28 3
Վերոնա (վարձավճար) 2014/15 Սերիա Ա 10 1 1 0 - - - - 11 1
Ընդհանուր 10 1 1 0 0 0 0 0 11 1
Գրանադա (վարձավճար) 2015/16 Լա Լիգա 8 0 2 0 - - - - 10 0
Ընդհանուր 8 0 2 0 0 0 0 0 10 0
Նասիոնալ (վարձավճար) 2015/16 Պրիմերա դիվիզիոն 12 7 - - 9 4 - - 21 11
Ընդհանուր 12 7 0 0 9 4 0 0 21 11
Ինտերնասիոնալ 2016 Սերիա Ա 12 0 2 1 - - - - 14 1
2017 Սերիա Բ 32 9 5 2 - - 16 6 53 17
2018 Սերիա Ա 35 11 4 0 - - 11 3 50 14
2019 25 1 8 1 10 3 8 3 51 8
Ընդհանուր 104 21 19 4 10 3 35 12 168 40
ՈՒԱՆԼ Տիգրես 2019/20 Լիգա MX 0 0 0 0 0 0 - - 0 0
Ընդհանուր կարիերայում 167 35 29 5 20 7 35 12 251 59
  • Ուրուգվայի չեմպիոն – 2011
  • Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն – 2013
  • Պունտայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու – 2011 (12 գոլ)
  • Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու – 2013 (6 գոլ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «El futuro habla con los pies». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Carrasco paró entre la oncena a Nicolás López(չաշխատող հղում)
  4. «Nicolás López ; 1993 – Uruguay» (Italian). Generazione di Talenti. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Nacional cumplió y llega arriba al clásico» (Spanish). Ovación Digital. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Bien alto». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Рому» может усилить 18-летний уругваец
  8. «Рома» официально сообщила о переходе 18-летнего уругвайского нападающего
  9. AS Roma — Nocerina
  10. Bari — AS Roma
  11. Catania guastafeste di Zeman VIDEO Il 2-2 dell’Olimpico
  12. «Roma confirm Benatia signing». soccernews.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  13. «UFFICIALE: Nico Lopez lascia il Granada e torna all'Udinese» (իտալերեն). Fantagazzetta. 2016 թ․ հունվարի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
  14. «Inter contrata atacante uruguaio Nico López» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre. 19.07.2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  15. «Já negociado, Nico López se despede do Inter: "Saio levando este clube no coração"» (բրազիլական պորտուգալերեն). Globoesporte.com. 2019 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Լոպես» հոդվածին։