Նյալա
Քաղաք | ||
---|---|---|
Նյալա | ||
արաբ․՝ نيالا | ||
Երկիր | Սուդան | |
Համայնք | Հարավային Դարֆուր | |
ԲԾՄ | 673 մետր | |
Բնակչություն | 492 984 մարդ (ապրիլի 22, 2008)[1] | |
| ||
Նյալա (Դաջու լեզվով՝ «զրույց անելու վայր»), Սուդանի հարավ-արևմուտքում գտնվող Հարավային Դարֆուր նահանգի վարչկենտրոնը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյալան Դաջու կայսրության մայրաքաղաքն էր, որը հիմնադրվել էր Ջեբել Ում-Քուրդոսի շրջակայքում։ Այնուամենայնիվ, հնությունների շատ վայրեր, խեցեգործություն, ճակատամարտերի փորագրված նկարներ, ձիեր, կենդանիներ և որսեր դեռ կարիք ունեն հետագա գիտական հնագիտական աշխատանքի Ջեբել Դաջուում[3]։ Դեռ չբացահայտված ամենակարևոր հնագիտական վայրերն են Նարին, Քեդինգնիրը, Դոբոն, Սիմիաթ Հիլզը, Ջեբել Քեիման, Կալոկիթինգը, Ջեբել Ուարան և Ջեբել Մարրան։
Երբ Միացյալ Թագավորությունը նվաճել է ներկայիս Սուդանը, բրիտանացի գլխավոր հրամանատարը հանդիպել է սուլթան Ադամ Սուլեյմանին 1932 թվականին՝ իմանալու ջրի աղբյուրների և հողի տեղագրության հասանելիության ամենահարմար վայրերը, որպեսզի Դարֆուրում հիմնի Բրիտանական վարչության շտաբը։ Սուլթան Ադամ Սուլեյմանն այդ նպատակի համար ընտրել է Նյալան[4]։
Դարֆուրի հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարֆուրի հակամարտության ընթացքում հազարավոր տեղահանված մարդիկ էին հավաքվել քաղաքի մոտ՝ պաշտպանություն ստանալու հույսով։ Նյալայի հարավային հատվածում գտնվող փախստականների ճամբարը Կալման էր։ Շուրջ 90․000 մարդ բնակվում էր այդ ճամբարում[5][6]։
Սուդանի պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի ապրիլին Արագ աջակցության ուժերը գրավել են քաղաքի արևմտյան հատվածը և օդանավակայանը 2023 թվականի Սուդանի հակամարտության ընթացքում[7]։ Քաղաքի գրավումից հետո արբանյակի նկարները ֆիքսել են զինյալների ավերած կողքի գյուղերը, ինչպես նաև Նյալայի որոշ հատվածներ։ Ըստ տեղի ակտիվիստների, շուրջ 600․000 մարդ տեղահանվել է շրջանից և կռվի ընթացքում չի կարողացել ստանալ մարդասիրական օգնություն[8]։ Մինչդեռ հրադադար էր հայտարարվել, երբեմն տեղ-տեղ մարտեր էին ընթանում քաղաքում մայիս ամսին։ Այդ տարի ավելի ուշ հոկտեմբերի 26-ին հաղորդվում է, որ Արագ աջակցության ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Նյալան, քանի որ հակամարտությունը ստիպել է ավելի քան 670․000 մարդու փախչել իրենց տներից[9]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղի արդյունաբերություններն արտադրում են տեքստիլ, ինչպես նաև վերամշակված սնունդ և կաշվե իրեր։ Նյալան և՛ ճանապարհի, և՛ երկաթուղու համար վերջնակետեր ունի, և նաև քաղաքի ներսում թռիչքներ իրականացնող օդանավակայան, Նյալայի օդանավակայանը։ Նյալան առևտրային վայր է ծառայում արաբական խեժի համար և Սուդանի Գյուղատնտեսական բանկի և Մարդկանց Համագործակցության բանկի մասնաճյուղեր ունի[10]։ Նյալայում է գտնվում նաև Նյալայի պետական համալսարանը։
Ջրային ենթակառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյալան ունի ջրային ենթակառուցվածքի լուրջ խնդիրներ, որոնք առաջացել են երաշտներից և ջրի թույլ կառավարումից, ներառյալ ջրի աղբյուրների վատ վարվեցողությունը և մատակարարման մեթոդները։ Նյալայի տարածքում և դրանից դուրս օգտագործված ջրերի մեծ մասը ստորգետնյա ջրեր են․ սրանք մեծապես աղտոտված են մարդկային գործունեության պատճառով և կրում են թափոնների ոչ բավարար կառավարման և պատշաճ սանիտարական մաքրման պակասի հետևանքները։ Քաղաքում ջրի պաշարները պարունակում են բակտերիայի ավելի բարձր մակարդակներ, քան թույլատրելի չափերն են, որն էլ իր հերթին առողջական խնդիրներ է առաջացնում։ Շատ դեպքերում տեղաբաշխման համար հավաքված ջուրը ինչպես հարկն է քլորացված չէ, ինչն էլ նպաստում է բակտերիայի մակարդակների հետագա բարձրացմանը[11]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրում կրթական հաստատությունները գրեթե կրկնապատկվել են 2000-2010 թվականների ընթացքում։ 2000 թվականին կային 135 հիմնական և 58 միջնակարգ դպրոցներ, իսկ 2010-ին արդեն կային 308 հիմնական և 106 միջնակարգ դպրոցներ։ Քաղաքում կրթական համակարգի հետ կապված հիմնական մտահոգությունը կրթության որակն է։ Դպրոցների աձնակազմը որակավորված չէ և քիչ է վարձատրվում այս հաստատություններում որակյակ դասավանդման համար։ Կառավարությունը հաճախ չի կատարում իր ֆինանսական պարտավորությունը դպրոցի նկատմամբ։ Սա ազդում է դպրոցների գործունեության վրա և ծանրաբեռնում է դրանց, որ ներդնեն իրենց սեփական ռեսուրսներից։ Նաև շատ երեխաներ չեն հաճախում դպրոց և կարող են աշխատել ու ավելացնել իրենց ընտանիքի եկամուտը[12]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած տարեկան գրեթե 400 միլիմետր կամ 16 դյույմ տեղումներին, Նյալան ունի սահմանային տաք անապատային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում), անմիջապես ներքևում տաք կիսաանապատային կլիմա՝ շնորհիվ չափազանց բարձր գոլորշունակության[13]։
Նյալա (1961-1990, ռեկորդային ցուցանիշներ 1920-2013)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 39.4 (102.9) |
40.9 (105.6) |
45.6 (114.1) |
43.5 (110.3) |
45.5 (113.9) |
42.4 (108.3) |
40.6 (105.1) |
39.3 (102.7) |
39.6 (103.3) |
39.6 (103.3) |
40.2 (104.4) |
40.2 (104.4) |
45.6 (114.1) |
Միջին բարձր °C (°F) | 30.7 (87.3) |
32.8 (91) |
36.2 (97.2) |
37.1 (98.8) |
38.7 (101.7) |
35.3 (95.5) |
33.0 (91.4) |
32.2 (90) |
32.8 (91) |
34.4 (93.9) |
33.6 (92.5) |
31.0 (87.8) |
34.0 (93.2) |
Միջին օրական °C (°F) | 23.1 (73.6) |
25.1 (77.2) |
28.3 (82.9) |
29.4 (84.9) |
31.3 (88.3) |
29.1 (84.4) |
27.7 (81.9) |
27.1 (80.8) |
26.9 (80.4) |
27.7 (81.9) |
26.5 (79.7) |
23.7 (74.7) |
27.2 (81) |
Միջին ցածր °C (°F) | 15.4 (59.7) |
17.3 (63.1) |
20.5 (68.9) |
21.7 (71.1) |
23.9 (75) |
22.9 (73.2) |
22.3 (72.1) |
21.9 (71.4) |
21.1 (70) |
21.1 (70) |
19.4 (66.9) |
16.5 (61.7) |
20.3 (68.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 8.0 (46.4) |
9.0 (48.2) |
11.0 (51.8) |
14.9 (58.8) |
15.5 (59.9) |
14.2 (57.6) |
16.0 (60.8) |
15.9 (60.6) |
17.5 (63.5) |
14.3 (57.7) |
10.3 (50.5) |
7.7 (45.9) |
7.7 (45.9) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 0.0 (0) |
0.0 (0) |
0.6 (0.024) |
2.3 (0.091) |
18.4 (0.724) |
49.3 (1.941) |
119.4 (4.701) |
118.3 (4.657) |
71.1 (2.799) |
18.9 (0.744) |
0.0 (0) |
0.0 (0) |
398.3 (15.681) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 0.0 | 0.1 | 0.3 | 0.5 | 2.5 | 5.2 | 9.1 | 11.1 | 3.3 | 1.8 | 0.0 | 0.0 | 33.9 |
% խոնավություն | 18 | 15 | 13 | 13 | 26 | 40 | 61 | 65 | 56 | 31 | 17 | 19 | 31 |
Աղբյուր #1: NOAA[14] | |||||||||||||
Աղբյուր #2: Meteo Climat (ռեկորդային բարձր և ցածր ցուցանիշներ)[15] |
Ամել կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամել կենտրոնը, որը ղեկավարում է Մոսսադ Մոհամեդ Ալի Մոսսադը և Միավորված ազգերի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Կոֆի Աննանը, բժշկական վերականգնողական կենտրոն է Նյալայում խոշտանգումներից տուժածների համար։ Կենտրոնը Մոսսադին և Աննանին արժանացրել է Օլօֆ Պալմեի մրցանակով[16]։ Մինչև 2007 թվականը կենտրոնի տնօրենը եղել է Մոհամեդ Ահմեդ Աբդալահը, որն իր աշխատանքի համար պարգևատրվել է Ռոբերտ Քենեդու մարդու իրավունքներ մրցանակով[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.citypopulation.de/en/sudan/
- ↑ street, NyalaCinema; DarfurElevation2, NyalaNyalaLocation in SudanCoordinates: 12°2′11″N 24°52′37″ECountry SudanStateSouth; Metro1, 208 ftPopulation•; 057; 000. «Wikiwand - Nyala, South Darfur». Wikiwand. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
:|last4=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Arkell, A. J. (1951 թ․ հունիս). «The History of Darfur 1200-1700 A.D.». Sudan Notes and Records. University of Khartoum. 32 (1): 37–70. JSTOR 41724725.
- ↑ O'Fahey, R. S. (2016). Darfur and the British: a sourcebook. London: Hurst & company. ISBN 978-1-85065-948-8.
- ↑ Steele, Jonathan (2007 թ․ հոկտեմբերի 27). «Violence flares in Darfur's Kalma refugee camp as a new cycle of persecution begins». The Guardian. London. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Sudan 'kills refugees in Darfur'». BBC News Online. 2008 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Sudan fighting rages for second day despite UN-proposed ceasefire | Sudan | The Guardian». TheGuardian.com. 2023 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Plett-Usher, Barbara (2023 թ․ մայիսի 29). «Sudan Darfur crisis: 'Everything civilians can use has been burned or destroyed'». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Sudan conflict: RSF takes control of Nyala in Darfur». BBC News. 2023 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ Chauhan, Yamini (2013 թ․ մարտի 15). «Nyala (Sudan)». Encyclopædia Britannica. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Lisa (2023 թ․ դեկտեմբերի 22). «No clean drinking water in South Darfur capital; Nyala Stock Exchange reopened». Dabanga Radio TV Online (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Reid, Katherine. «Right to education in South Darfur» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024-02-21-ին. Վերցված է 2024-01-22-ին.
- ↑ «Hot semi-arid climate (BSh) | SKYbrary Aviation Safety». skybrary.aero. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Nyala Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Station Nyala» (ֆրանսերեն). Meteo Climat. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Savage, James (2007 թ․ հունվարի 30). «Annan honoured with Olof Palme Prize». The Local. Stockholm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Mohammed Ahmed Abdallah, Sudan». Robert F. Kennedy Center for Justice and Human Rights. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arckell, A.J., History of Darfur 1200-1700 A.D. SNR.
- UNESCO General History of Africa, Vol. IV, Abridged Edition: Africa from the Twelfth to the Sixteenth Century (UNESCO General History of Africa) by Joseph Ki-Zerbo and DjiBril Tamsir Niane (Paperback - May 10, 1998) – Abridged
- Buchanan-Smith, M. (2011, January). City limits: Urbanisation and vulnerability in Suda [Pdf]. ODI.
- Abdelrahman, A. A., & Eltahir, Y. M. (2010). Bacteriological quality of drinking water in Nyala, South Darfur, Sudan. Environmental Monitoring and Assessment, 175(1-4), 37- 43. doi:10.1007/s10661-010-1491-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Nyala կատեգորիայում։ |
Վիքիճամփորդն ունի Nyalaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |