Ննջեցյալի անմտությունը
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Նկարագրում է | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | Հիքորի Դիքորի Դոք |
Հաջորդ | The Burden? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Dodd, Mead & Co |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբեր 1956 |
Ննջեցյալի անմտությունը (անգլ.՝ Dead Man's Folly, ինչպես նաև «Ննջեցյալ քմահաճույքը» և «Քմայք»), Ագաթի Քրիստիի դետեկտիվ վեպը՝ հրատարակված Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1956 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև Collins Crime Club հրատարակչության կողմից՝ նույն թվականի նոյեմբերին։ Այն նաև հրատարակվել է «Վերջ մարդկային հիմարությանը» և «Հարուստներն ունեն իրենց քմահաճույքները» անվանումներով։ Վեպի գլխավոր հերոսներն են էրքյուալ Պուարոն և Արիադնա Օլիվերը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի դետեկտիվ պատմություններ գրող Արիադնա Օլիվերը խնդրում է Էրքյուլ Պուարոին ուղեկցել նրան Դևոն։ Գյուղակում, որտեղ գտնվում է կալվածքը, պետք է անցկացվի գյուղական տոն։ Սպասվում է «սպանության խաղ»։ Արիադնան կասկածում էր, որ կարող է իրական մարդասպանություն տեղի ունենալ։ Պուարոն, վստահելով գրողի ինտուիցիային, մեկնում է Դևոն։ Խաղի ժամանակ տեղի է ունենում իրական մարդասպանություն՝ 14-ամյա աղջնակի սպանություն, որը համապատասխանում է խաղի կանոններին։
Վեպի կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրքյուլ Պուարո - բելգիական մասնավոր խուզարկու
- Արիադնա Օլիվեր - հայտնի գրող
- տեսուչ Բանդլ - քննիչ
- սերժանտ Ֆրանկ Կոտրել - ոստիկան
- գունդստաբլ Ջոն Հոկինս - ոստիկան
- սըր Ջորջ Ստաբբս - Նեսսե կալվածքի սեփականատեր
- Հեթթի՝ լեդի Ստաբբս - Ջորջի կինը
- Էտյեն դե Սաուզա - Հեթիի զարմիկը
- Ամանդա Բրյուիս - Ջորջի քարտուղար
- Էմի Ֆոլիեթ - կալվածքի նախկին սեփականատերերի ընտանիքից
- միստր Մաստերթոն - խորհրդարանի անդամ
- միսիս Մաստերթոն - նրա կինը
- կապիտան Ջիմ Վարբութոն - Մաստերթոնի գործակալ
- Մայքլ Ուեյման - ճարտարապետ
- Ալեք Լեջ - ֆիզիկոս ատոմագետ
- Սալլի Լեջ - նրա կինը
- Մարլին Թակկեր - դեռահաս էքսկուսավար, սպանության զոհ
- Մերլին Թակկեր - նրա կրտսեր եղբայրը
- միսթր Թակկեր - նրանց հայրը
- Մերդել - ծերուկ, Մարլնի պապը, ընկել է նավից
Էկրանավորում և ադապտացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ վեպը էկրանավորվել է 1986 թվականին Warner Brothers կինոընկերության կողմից[2]։ Էրքյուլ Պուարոյի դերը խաղացել է Պիտեր Ուստինովը, Ջին Ստեպլթոնը խաղացել է Արիադնա Օլիվերի դերը։ Նկարահանումները տեղի են ունեցել Ուսթ-Ուայքոմ զբոսայգում[3]։
2007 թվականին BBC-ն հեռարձակել է ռադիոներկայացումը, հիմնված վեպի վրա։ Էրքյուլ Պաուրոյի դերը կատարել է բիտանացի դերասան Ջոն Մոֆֆաթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (unspecified title) — ISBN 972-38-1320-3
- ↑ ««Загадка мертвеца» (1985)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Dead Man’s Folly (1986)
|