Jump to content

Նովո Մեստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նովո Մեստո
սլովեն.՝ Novo mesto
Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ՀամայնքՆովո Մեստո համայնք
Մակերես33,3 կմ²
ԲԾՄ181 մետր
Բնակչություն24 183 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ8000
Ավտոմոբիլային կոդNM
Պաշտոնական կայքnovomesto.si
Նովո Մեստո (Սլովենիա)##
Նովո Մեստո (Սլովենիա)

Նովո Մեստո (սլովեներեն՝ Novo Mesto, գերմաներեն՝ Neustadtl), քաղաք Սլովենիայի հարավարևելյան մասում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Ընկած է Կրկա գետի հովտում, Խորվաթիայի հետ Սլովենիայի սահմանի մոտ, մայրաքաղաք Լյուբլյանայից շուրջ 60 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Dolenjska կամ Ստորին Կրայնա երկրամասսի ամենախոշոր բնակավայրն է և տնտեսական ու մշակութային կենտրոնը[2]։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 23 335[3]։

Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս ուշ բրոնզի դարաշրջանում՝ մեր թվականությունից մոտավորապես հազար տարի առաջ։ Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև իլլիրիացիների, կելտերի հին հռոմեացիների բնակավայրերի մնացորդներ (վերջինները թվագրվում են մեր թվականության 4-րդ դարովՄիջին դարերում, Ստիչնայի ցիստերյան վանքի մերձակայքում գտնվելու շնորհիվ, Նովո Մեստոն եղել է կարևոր վաճառատեղի։ 1365 թվականին ավստրիացի Հաբսբուրգների ազնվականական տոհմի ներկայացուցիչ՝ իշխան Ռուդոլֆ Չորրորդը բնակավայրին քաղաքի կարգավիճակ է շնորհել և վերանվանել Rudolphswert[4] Ipak su ga ljudi radije nazivali Neumarktl (Novo mjesto) nego Rudolfswerth, i to zbog toga jer je doista bilo novo.[4]: Քաղաքը բուռն ծաղկում է ապրել հատկապես 16-րդ դարում, սակայն վրա են հասել թուրքերի հարձակումները, և շատ բնակիչներ, հարկադրված, լքել են բնակավայրը, հեռացել համեմատաբար ապահով վայրեր։ XVIII դարի վերջերից քաղաքը բռնել է վերազարթոնքի ուղին, իսկ 1890 թվականից երկաթուղով Լյուբլյանայի հետ կապվելը նոր թափ է հաղորդել նրա զարգացմանը[5]։

Ներկայումս քաղաքում գործում են արդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններ, որոնց շարքում առանձնանում են Adria Mobil ու Renault ավտոմեքենաշինական ընկերությունների և դեղագործական Krka ընկերության գործարանները։ Քաղաքը համբավվել է նաև յուրահատուկ՝ cviček տեսակի գինու արտադրությամբ. այն պատրաստվում է շրջակա գյուղերում աճեցվող խաղողի Žametovka տեսակից, ինքնատիպ տեխնոլոգիայով։

Նովո Մեստոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.1
(62.8)
21.5
(70.7)
25.8
(78.4)
28.4
(83.1)
32.6
(90.7)
34.8
(94.6)
36.6
(97.9)
39.9
(103.8)
30.2
(86.4)
27.1
(80.8)
23.5
(74.3)
19.5
(67.1)
39.9
(103.8)
Միջին բարձր °C (°F) 3.7
(38.7)
6.6
(43.9)
11.5
(52.7)
16.2
(61.2)
21.3
(70.3)
24.4
(75.9)
26.8
(80.2)
26.2
(79.2)
21.4
(70.5)
15.8
(60.4)
9.1
(48.4)
4.2
(39.6)
15.6
(60.1)
Միջին օրական °C (°F) 0.0
(32)
1.9
(35.4)
6.0
(42.8)
10.6
(51.1)
15.5
(59.9)
18.7
(65.7)
20.7
(69.3)
19.9
(67.8)
15.4
(59.7)
10.7
(51.3)
5.2
(41.4)
0.9
(33.6)
10.4
(50.7)
Միջին ցածր °C (°F) −3.2
(26.2)
−2.5
(27.5)
1.1
(34)
5.0
(41)
9.6
(49.3)
13.0
(55.4)
14.7
(58.5)
14.5
(58.1)
10.8
(51.4)
6.8
(44.2)
2.1
(35.8)
−1.8
(28.8)
5.9
(42.6)
Ռեկորդային ցածր °C (°F) −23.5
(−10.3)
−25.6
(−14.1)
−17.2
(1)
−5.8
(21.6)
−1.2
(29.8)
3.8
(38.8)
6.1
(43)
5.6
(42.1)
1.0
(33.8)
−6.6
(20.1)
−15.1
(4.8)
−17.1
(1.2)
−25.6
(−14.1)
Տեղումներ մմ (դյույմ) 54
(2.13)
59
(2.32)
76
(2.99)
89
(3.5)
97
(3.82)
131
(5.16)
99
(3.9)
128
(5.04)
130
(5.12)
118
(4.65)
106
(4.17)
85
(3.35)
1171
(46,1)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 11 10 11 14 14 14 11 11 13 14 14 14 151
Միջին ամսական արևային ժամ 80 112 147 172 230 240 284 253 186 126 71 60 1961
Աղբյուր #1: Slovenian Environment Agency (ARSO)[6] (data for 1981–2010)
Աղբյուր #2: Slovenian Environment Agency (ARSO)[7] (some extreme values for 1951–2014)

Ուշագրավ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հիշատակման է արժանի այն փաստը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, ծնունդով Նովո Մեստո քաղաքից է[8]։
  • Կայսսրուհի Մարիա Թերեզան 1746 թվականին գիմնազիա է հիմնել քաղաքում, որտեղ մինչև 1870 թվականը (երբ սկսվել է կրթության աշխարիկացումը) դասավանդել են ֆրանցիսկյան վանականները (նրանց վանքը քաղաքամերձ բլրի վրա հիմնվել էր դեռևս 1472 թվականին)[9]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սբ. Նիկողայոս եկեղեցի (Տինտորետտոյի նկարներով)
  • Հնագիտական թանգարան – Dolenjska Museum
  • Սբ. Լեոնարդի եկեղեցի
  • Ֆրանցիսկյան վանք

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vrhovec, Ivan : Zgdovina Novega Mesta, Laibach, 1891
  • Milko Kos: Ustanovitev Novega mesta(Gründung von Novo mesto), in: Srednjeveška kulturna družbena in politična zgodovina Slovencev, izbrane razprave, stran 310–321, (Die Geschichte der Kultur, der Gesellschaft und der Politik der Slowenen im Mittelalter, ausgewählte Abhandlungen, S. 310–321), Slovenska matica, Ljubljana 1985,
  • Bibliothek: Kleine touristische Monographien mit dem Titel Dolenjska/Unterkrain, Nr. 11, Dolenjska turistička zveza Novo Mesto – Zagreb, 1974, Seite 104 f. (statistische Daten veraltet),
  • Herbert Taub: Jugoslawien – Illustriertes Touristenhandbuch (Staufacher-Reiseführer) Zürich 1957, S. 202 (statistische Daten veraltet),
  • Museen und Galerien in Slowenien, Dolenjski muzej (Museum von Unterkrain), Ljubljana 1979, S. 64 f. (Daten vermutlich zumindest teilweise nicht aktuell)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letnoStatistical Office of the Republic of Slovenia.
  2. Novo Mesto municipal site
  3. https://www.stat.si/StatWeb/File/NewsAttachment/2521%7Ctytuł=Prebivalci(չաշխատող հղում) po spolu, občine in naselja, Slovenija, 1. januar 2018|opublikowany=Statistični urad Republike Slovenije|język=sl|data dostępu=2019-03-29}}
  4. 4,0 4,1 «Ustanovitev Novega Mesta» (slovenski). Občina Novo Mesto. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 28. 04. 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. |nazwisko= Fallon|imię= Steve|tytuł=Lonely Planet Slovenia|wydanie= 5|wydawca= Lonely Planet|miejsce= Londyn|rok= 2007|isbn= 978-1741044805|strony= 203}}
  6. «Climate normals 1981–2010» (PDF). ARSO. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. «Extreme values of measured yearly, monthly and daily values of chosen meteorological parameters in 1951–2014». ARSO. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. https://www.biography.com/us-first-lady/melania-trump%7Ctitel=Melania(չաշխատող հղում) Trump|språk=engelska|hämtdatum=2020-03-30}}
  9. «Frančiškanski samostan» (slovenski). Občina Novo Mesto. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 29. 04. 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 «Prijateljska mesta» (slovenski). Občina Novo Mesto. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 29. 04. 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Rudolffswörd im Anhang der Topographia Austriacarum (Matthäus Merian)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովո Մեստո» հոդվածին։