Նորվեգիայի հեռարձակող ընկերություն
Նորվեգիայի հեռարձակող ընկերություն | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, պետական ձեռնարկություն, public broadcaster? և պրոդյուսերական ընկերություն |
Հիմնադրված է | 1933 |
Վայր | NRK Marienlyst, Օսլո, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա[1] |
Տնօրեն | Vibeke Fürst Haugen? |
Արդյունաբերություն | broadcasting? |
Աշխատողների թիվ | 3400 մարդ (2020)[2] |
Դուստր ընկերություններ | Radio Norway International?, NRK Drama? և NRK aktivum? |
Կայք | nrk.no(նորվ.)(նորվ.) |
Մասնակից է | Եվրոպական հեռարձակողների միություն |
Norsk rikskringkasting Վիքիպահեստում |
Նորվեգիայի հեռարձակող ընկերություն (նորվ.՝ Norsk Rikskringkasting), նորվեգական պետական-հասարակական ռադիոհեռուստահեռարձակող ընկերություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականին ստեղծվել է մասնավոր «Հեռարձակող կայան» ռադիոընկերությունը (Kringkastningselskape): 1933 թվականին վերջինիս հիման վրա ստեղծվել է պետական ռադիոընկերությունը (NRK)՝ հեռարձակելով միջին և հեռավոր հաճախականություններում համանուն ռադիոհաղորդում։ 1954 թվականին NRK-ն սկսեց հեռարձակել համանուն հեռուստահաղորդում։
Մինչև 1975 թվականը ունեցել է ռադիոհեռուստահաղորդումների թողարկման մոնոպոլ արտոնագիր Նորվեգիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հեռարձակել է ֆաշիստագերմանական զորքերը օգտագործել են այն քարոզչական նյութեր տարածելու համար դեպի Շոտլանդիա, Իռլանդիա և Սկանդինավիայի երկրներ երկրներ։ Նորվեգական հեռարձակման կայանների որակը մյուսների համեմատ ավելի բարձր էր, այդ իսկ պատճառով ֆաշիստները օգտագործում էին վերջինները։ 1984 թվականին NRK ուլտրակարճ հաճախականությամբ հեռարձակեց իր երկրորդ ռադիոալիքը՝ NRK Programma 2-ը։ NRK ռադիոալիքը սկսեց կոչվել NRK Programma 1: 1992 թվականին NRK-ն զրկվեց հեռուստատեսության մոնոպոլիայից, և սկսեց գործել նաև TV 2 մասնավոր հեռուստաալիքը։ 1993 թվականին NRK-ն սկսեց հեռարձակել 3-րդ ռադիոալիքը՝ NRK Programma 3-ը, իսկ 1996 թվականից՝ երկրորդ հեռուստաալիքը՝ NRK 2:
Լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստաալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստաալիքները հասանելի են թվային, անալոգային,կաբելային, սպուտնիկային տիրույթներում։
Ռադիոալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NRK P1 - ունի տարածաշրջանային հեռարձակման իրավունք
- NRK P2 - մշակութային
- NRK P3 - երիտասարդական
- NRK mP3
Հասանելի են թվային, անալոգային, կաբելային, սպուտնիկային և ինտերնետ տիրույթներում[3]:)
Թվային մոդիֆիկացված ռադիոհերարձակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NRK Alltid nyheter - տեղեկատվական ռադիո
- NRK Folkemusikk
- NRK Jazz
- NRK Sport
- NRK Super
- NRK P3 Urørt
- NRK Sámi Radio
- NRK P13
- NRK Klassisk
- NRK P1+
Կառավարում և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]NRK-ի ղեկավարումը իրականացվում է NRK-ի տնօրենների խորհուրդը (NRKs styre) և հեռարձակման ղեկավարը (kringkastingssjefer): Հսկողությունը իրականացնում է խորհրդարանի կողմից նշանակված հանձնաժողովը։ Ընկերությունը հանդիսանում է Եվրոպական հեռարձակողների միության հիմնադիրներից մեկը։
Հեռարձակումը հիմնականում կատարվում է նորվեգերենով։ Կան ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի հեռարձակող ընկերություն» հոդվածին։ |
|