Նոր Ֆրանսիա
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Քվեբեկ | |||
Լեզու | ֆրանսերեն | |||
Կրոն | կաթոլիկություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | բացարձակ միապետություն |
Նոր Ֆրանսիա (ֆր.՝ Nouvelle-France), տարածք Հյուսիսային Ամերիկայում, որն Ամերիկայի ֆրանսիական գաղութականացում է Ֆրանսիայի կողմից, որը սկսվել է 1534 թվականին Ժակ Կարտիեի կողմից Սուրբ Լավրենտիոս ծոցի հայտնաբերմամբ և ավարտվել է Իսպանիային և Մեծ Բրիտանիային տարածքների զիջմամբ 1763 թվականին։ Այն իր հզորության գագաթնակետին հասավ 1712 թվականին (Ուտրեխտի պայմանագրից առաջ), Նոր Ֆրանսիա տարածաշրջանի, նաև հայտնի որպես Ֆրանսիական Հյուսային Ամերիկյան կայսրություն կամ Արքայական Նոր Ֆրանսիա,որի տարածքը ձգվում էր Նյուֆաունդլենդից մինչև Կանադական Պրերիաներ և Հուդզոնի ծոցից մինչև Մեքսիկական ծոց, ներառյալ բոլոր Մեծ Լճերը։
Տարածաշրջանը բաժանված էր հինգ գաղութի, յուրաքանչյուրը սեփական կառավարությամբ`
Ուտրեխտի պայմանագրով Ֆրանսիան կորցրեց վերահսկողությունը Ակադիայի, Հուդզոնի ծոցի և Նյուֆանունդլենդի նկատմամբ և նրա ենթակայության տակ անցավ Կեյպ-Բրեթոն գաղութը, որտեղ ֆրանսիացիները կառուցեցին Լուիսբուրգի ամրոցը[3][4]։ 1754 – 1763 թվականներին Ակադիայում տեղի ունեցավ պարտերազմ որի ընթացքում ակադիացիները աքսորվեցին։ Տեղաբնիկները բնակեցվեցին Կանադայի ծովային պրովինցիաներում, Մենում և Լուիզիանայում։ Ակադիանացիների աքսորը հիշվում է ամեն տարի հուլիսի 28-ին սկսած 2003 թվականից։
16-րդ դարում տարածքը հիմնականում օգտագործվում էր բնական հանածոների արդյունահանման համար։ 17-րդ դարում բնակավայրեր հիմնվեցին Ակադիայում և Քվեբեկում։ 1765 թվականի դրությամբ Քվեբեկի բնակչությունը հասնում էր յոթանասուն հազարի։
1763 թվականին Փարիզի պայմանագրով Ֆրանսիան զիջեց Նոր Ֆրանսիան բացառությամբ Սեն Պիեռ և Միքելոն կղզիների Մեծ Բրիտանիային և Իսպանիային, որը վերջ դրեց Յոթնամյա պատերազմին։ Բրիտանիային անցավ Կանադան, Ակադիան և Ֆրանսիական Լուիզանայի մի մասը, իսկ մյուս մասը անցավ Իսպանիային։
1800 թվականին Իսպանիան վերադարձրեց Լուիզիանայի իր մասը Ֆրանսիային գաղտնի պայմանագրով։ Սակայն Ֆրանսիայի առաջնորդ Նապոլեոն Բոնապարտը վաճառեց տարածքը ԱՄՆ-ին 1803 թվականին՝ ավարտելով Ֆրանսիայի գաղութատիրական ժամանակաշրջանը Հյուսիսային Ամերիկայում։
Ներկայումս Նոր Ֆրանսիայի տարածքը կիսվել է ԱՄՆ և Կանադայի միջև և միայն մի փոքր հատված` Սեն Պիեռ և Միքելոն կղզիներն են մնում Ֆրանսիայի կազմում։ Ներկայումս ԱՄՆ տարածքում Նոր Ֆրանսիայից ժառանգություն մնում եմ փոքրաթիվ ֆրանսախոս բնակավայրեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1534 թվականին ֆրանսիացի ծովագնաց Ժակ Կարտիեն Կանադան հռչակեց Ֆրանսիայի թագավորի սեփականություն։ Բայց բնակավայրեր ստեղծելու փորձերը ձախողվեցին։ Իսկական գաղութացումը սկսվեց միայն 1604 թվականից Սամյուել դը Շամպլենի նախաձեռնությամբ։ 1605 թվականին Ակադիայում հինվեց Պորտ Ռոյալը (այժմ՝ Անապոլիս Ռոյալ Նոր Շոտլանդիայում)։ 1608 թվականին Շամպլենը հիմնեց Քվեբեկ քաղաքը, որը դարձավ Ֆրանսիական Կանադայի մայրաքաղաքը։ 1642 թվականին Պոլ Շոմեդի դե Մեզոնյովը հիմնեց Մոնրեալը։
Նոր Ֆրանսիայի տարածքների ընդլայնումը կապված է կոմս դե Ֆրոնտենակի (1672-1682 թվականներին նահանգապետ) գործունեության հետ։ Նրա ֆինանսական աջակցությամբ Լա Սալը 1681-1682 թվականներին արշավախմբով անցավ Միսիսիպի գետի երկարությամբ և ողջ հովիտը հռչակեց ֆրանսիական թագավորի սեփականություն։
1718 թվականին հիմնվեց Նոր Օռլեանը (ֆր.՝ Nouvelle-Orléans), որը դարձավ նոր գաղութի՝ Լուիզիանայի մայրաքաղաքը (Լա Սալը այդպես է անվանել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի պատվին)։
Յոթամյա պատերազմի ժամանակ (1756-1763) Նոր Ֆրանսիան գրավեցին անգլիացիները։ 1763 թվականի Փարիզյան պայմանագրով Ֆրանսիան Անգլիային, մասամբ էլ Իսպանիային զիջեց ամերիկյան իր տարածքները։ Կանադական Քվեբեկը այն տարածքն է, ուր մինչ օրս էլ գերակայում են ֆրանսիական մշակույթն ու լեզուն։ Մոնրեալն աշխարհի ֆրանսախոս խոշորագույն քաղաքներից է։ Ֆրանսիական մշակութային և իրավական ավանդույթները պահպանվում են նաև Լուիզիանայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Francis, R. Douglas; Jones, Richard; Smith, Donald B. (2009). Journeys: A History of Canada. Cengage Learning. էջ 51. ISBN 0-17-644244-8.
- ↑ «La Nouvelle France: Le Territoire» [New France: The Territory] (French). Government of France. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Johnston, Andrew John Bayly (2001). Control and Order in French Colonial Louisbourg, 1713–1758. MSU Press. էջեր 8–9. ISBN 978-0-8701-3570-5. JSTOR 10.14321/j.ctt7zt68f.(չաշխատող հղում)
- ↑ «History». Fortress of Louisbourg Association. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Ֆրանսիա» հոդվածին։ |
|