Jump to content

Նրբագեղ օձաչք մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նրբագեղ օձաչք մողես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Լատիներեն անվանում
Ophisops elegans
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նրբագեղ օձաչք մողես, (լատին․՝ Ophisops elegans), վայելչակազմ օձագլուխ մողես, իսկական մողեսների ընտանիքի օձաչք մողեսների ցեղի մողես։

Տարածվածոթյուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում։

Բնակվում է թփուտային և նոսրանտառային բուսականությամբ, համաեմատաբար չոր, քարքարոտ վայրերում։ Թաքնվում է քարերի արանքներում և փորող կենդանիների բներում։ Ունի բնորոշ տեղաշարժման ձև. վտանգի դեպքում երկար վազում է՝ ցատկելով քարերի վրայով, և չի շտապում թաքնվել։ Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 6,2 սմ է, պոչը կրկնակի երկար է։ Երիտասարդ առանձնյակների մեջքային մակերեսով ձգվում են սպիտակ, 4 երկայնաձիգ շերտագծեր, դրանց միջև՝ ողնաշարի երկայնքով՝ գորշ շականակագույն շերտագիծ։ Իրանի կողքերը սև են, կուրծքը՝ գորշակապտավուն։ Հասուն անհատների մեջքային սպիտակ գծերը միաձուլվում են ընդհանուր գունավորմանը սևերը վերածվում են բծերի ու կետերի, իսկ ազդրերի ստորին մակերեսին հայտնվում են սպիտակ, խոշոր ակնաձև բծեր։ Փորիկը սպիտակ է։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր անողնաշարավորներով։

Զուգավորվում է մարտից հունիսի վերջը։ 1-ին ձվադրումը՝ մայիսի վերջին, 2-րդը՝ հունիսի կեսին։ Հնարավոր է նաև 3-րդ ձվադրումը։ Դնում է 3-5 ձու։ Ձվադրումից կախված՝ երիտասարդ մողեսները ծնվում են հուլիսի կեսին և օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբը։ Սեռահասուն են դառնում 2 տարեկանում։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նրբագեղ օձաչք մողես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նրբագեղ օձաչք մողես» հոդվածին։