Ն’Զոգիան սկսել է իր կարիերան «Գավր» ակումբի ակադեմիայից։ 17 տարեկան հասակում «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ղեկավար Չարլի Վուդսոնը նկատել է նրան։ Ակումբում մեկ ամիս մարզվելուց՝ հետո նրան առաջարկվել է պայմանագիր։ Սակայն, երիտասարդ ֆուտբոլիստի ստորագրությունը վեճի առիթ է հանդիսացել, քանի որ նա պատկանում էր «Գավր»-ի պատանեկան հավաքականին՝ համաձայն պայմանագրի։ Ըստ ազատ գործակալի կանոնին՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում էր կնքել անվճար պայմանագիր։
Երկար բանակցություններից հետո, որի ընթացքում «Գավր»-ը սպառնում էր դիմել սպորտային դատարան, Նյուքասլ-ն այնուամենայնիվ համաձայնվել է վճարել ֆրանսիական ֆուտբոլային ակումբին 250.000£։ Պաշտոնապես տրանսֆերը հաստատվել է 2004 թվականի սեպտեմբերի 2-ին։ Նա դարձել է վերջին խաղացողը , որին ձեռք է բերել Բոբի Ռոբսոնը։ Ավելի ուշ Ռոբսոնը արտահայտվել է ֆուտբոլիստի մասին[4].
Ն՝Զոգիան կարող է հասնել բարձրունքների ճիշտ կրթությամբ և մուտիվացիայով և ես հուսով եմ որ այդ ամենը տեղի կունենա Նյուկասլում։ Ես գրանցեցի նրան երբ նա դեռ մարզիկ էր և արդեն այն ժամանակ երբ նա ամենաանտեսված ֆուտբոլիստն էր իմ տարիքում։
2008 թվականի դեկտեմբերին Ն'Զոգբիան հայտարարել է ակումբից հեռանալու մասին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2009 թվականի հունվարի 29-ին <<Մանչեսթեր Սիթի>> ակումբից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ջո Կինները հետխաղյա ասուլիսում մի քանի անգամ սխալ է արտասանել ֆուտբոլիստի ազգանունը՝ անվանելով նրան Insomnia (հայերեն՝ Անքնություն): Որից հետո զայրացած Շարլը պահանջել է տրանսֆեր ակումբից։ Ներողություն խնդրելով երկրպագուներից՝ հայտարարելով, որ այլևս չի խաղա ակումբի կազմում, քանի դեռ ակումբի գլխավոր մարզիչը Կինիրն է։