Շիգա Կոգեն
Շիգա Կոգեն (ճապ.՝ 志賀高原 Շիգա կո:գեն), ճապոնական լեռնադահուկային հանգստավայր, որը տեղակայված է Նագանո պրեֆեկտուրայի Ձյոսինյեցու Կոգենի ազգային պարկում՝ Յամանոուտի ավանի մոտակայքում։
1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում այս հանգստավայրում անցկացվել են լեռնադահուկային և սնոուբորդինգի առաջնություններ[1]։ Ավելի քան 20 կմ երկարությամբ հանգստավայրն իր մեջ միավորում է 21 լեռնադահուկային այգի, 71 վերելակ և գոնդոլներ, բազմաթիվ լեռնադահուկային մրցուղիներ[2]։
Դահուկային սեզոնը մեկնարկում է նոյեմբերին և ավարտվում մայիսի սկզբին։ Օդի ջերմաստիճանը հունվարին հազվադեպ է իջնում -13° ցելսիուսից։ Քամի չափազանց հազվադեպ է լինում։
Հանգստավայրն իր մեջ միավորում է 21 անկախ լեռնադահուկային այգի, որոնց միջև գործում են չվերթային ավտոբուսներ։ Զբոսայգիների մեծ մասն ունեն վերելակի իրենց տոմսերը, բայց ամեն տոմսարկղում կարելի է ձեռք բերել էլեկտրոնային տոմս, որը թույլ է տալիս շրջել բոլոր այգիներում, ինչպես նաև անվճար ավտոբուսի ճանապարհորդության իրավունք է տալիս։
Շիգա Կոգենը մի քանի գյուղեր են, որոնք բաղկացած են հիմնականում հյուրանոցներից և փոքր քանակով խանութներից և ռեստորաններից։ Որոշ ռեստորաններում և խանութներում ընդունում են վարկային քարտեր։ Հանգստավայրի միակ բանկոմատը գտնվում է Հասուիկեի փոստային բաժանմունքում, որը փակ է շաբաթ և կիրակի օրերին։
Շիգա Կոգեն շրջանում գտնվում են մի քանի երկրաջերմային աղբյուրներ, որոնց տաք ջուրը հաճախ օգտագործվում է բաղնիքներում։
Հանգստավայրից ոչ հեռու տեղակայված է Ձիգոկուդանի վայրի կապիկների այգին[3]։ Փոքր տարածքի վրա ապրում է ճապոնական մակակների գաղութ, որոնք ժամանակի մեծ մասը ծախսում են տաք աղբյուրներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «SHIGA KOGEN - The absolute best ski resort in JAPAN!» (անգլերեն). Официальный сайт курорта. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Shiga Ski Fields» (PDF) (անգլերեն) — Подробная карта курорта. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Snow Monkeys of Jigokudani» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт курорта(ճապոներեն)(անգլ.)
- Англоязычный сайт, посвящённый курорту
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիգա Կոգեն» հոդվածին։ |
|