Jump to content

Շոնդոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոնդոնգ
Տեսակքարանձավ և էքսկուրսիոն անձավ
Երկիր Վիետնամ
ՎարչատարածքԿուանգ Բին
ԲԾՄ378 մետր
Հայտնաբերման տարի2000
Քարտեզ
Քարտեզ

Շոնդոնգ (վիետ․՝ hang Sơn Đoòng), քարանձավ Վիետնամում, աշխարհի ամենամեծ քարանձավը։ Այն գտնվում է Կենտրոնական Վիետնամի Կուանգբին մարզում, Ֆոնգնյա-Քեբենգ ազգային պարկում, Հանոյից 500 կմ հարավ և մարզկենտրոն Դոնգհոյից 40 կմ հեռավորության վրա։ Տեղաբնակներին քարանձավը հայտնի է 1991 թվականից, 2009 թվականի ապրիլին այն հայտնաբերել են բրիտանացի սպելեոլոգները[1][2]։ Քարանձավում կա ստորգետնյա գետ, որն անձրևների սեզոնին հեղեղում է քարանձավի որոշ մասերը։

Քարանձավի մոտ 6500 մետրի հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ տեղերում նրա բարձրությունը հասնում է 200 մետր, իսկ լայնությունը՝ 150 մետր։

Համարվում է ամենայն և բարձր անցումներով քարանձավը։

Քարանձավի ընդհանուր ծավալը գնահատվում է 38,5 մլն մ³[3]:

Քարանձավի որոշ տեղերում, ուր փլուզումների միջով անցնում է լույսը, խոտ և ծառեր են աճում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Explorers find world's largest cave in Vietnam». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. Britons claim to find world's largest cave // The Telegraph, 30 Apr 2009
  3. http://www.vietnamcaves.com/component/content/category/10-report Արխիվացված 2013-10-29 Wayback Machine "Cave volumes. Hang Son Doong 38.5 million cubic metres"

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]