Ոդիսական
Ոդիսական հին հունարեն՝ Ὀδύσσεια | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էպոս |
Հեղինակ | Հոմերոս |
Երկիր | Հին Հունաստան |
Բնագիր լեզու | հին հունարեն |
Տեսարան | Միջերկրական ծով |
Կերպարներ | Ոդիսևս, Պոսեյդոն, Պենելոպե, Տելեմաքոս, Աթենաս, Մենթոր, Կիրկա, Կալիպսո, Նավսիկայա, Պոլիֆեմոս, Զևս և Հերմես |
Շարք | Epic Cycle? |
Odyssey |
Ոդիսական (հին հունարեն՝ Ὀδυσσεία), Հոմերոսին վերագրվող պոեմներից երկրորդը (Իլիականից հետո)։ Ստեղծվել է, հավանաբար, մ.թ.ա. 8-րդ դարում։
Ի տարբերություն «Իլիականի»՝ «Ոդիսականի» սյուժեն ոչ թե հերոսական է, այլ հեքիաթային, արկածային և կենցաղային։ Պատմում է Իթակե կղզու արքա Ոդիսևսի՝ Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու ճանապարհին տասը տարի տևած արկածների, ինչպես նաև Իթակեում Ոդիսևսին սպասող հավատարիմ կնոջը՝ Պենելոպեին բաժին ընկած փորձությունների մասին։
«Ոդիսականը» նույնպես բաժանված է 24 գրքերի կամ երգերի։ Կառուցվածքի առումով «Իլիականի» համեմատ «Ոդիսականն» ավելի բարդ է։ Պոեմն սկսվում է պատմության կեսից, իսկ նախորդող իրադարձությունների մասին տեղեկանում ենք կենտրոնական երգերից։ Գլխավոր հերոսի կերպարն ավելի վառ է արտահայտված։
Հայերեն թարգմանությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]1848 թվականին Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակչությունը գրաբարով լույս է ընծայել «Ոդիսական»-ը՝ Հ. Եղիա Վ. Թոմաճանի թարգմանությամբ[1]։ Գոյություն ունի «Ոդիսականի» երկու աշխարհաբար թարգմանություն, որոնք կատարել են Սիմոն Կրկյաշարյանը և Համազասպ Համբարձումյանը[2][3]։
Համառոտ բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոյա քաղաք-պետության արքայազն Պարիսը առևանգում է հունական Սպարտա պետության թագավոր Մենելայոսի կնոջը՝ Հեղինեին։ Հեղինեն Զևսի դուստրն էր և ուներ առասպելական գեղեցկություն։ Հեղինեի առևանգումը դառնում է Տրոյական պատերազմի պատճառ։ Պատերազմում հունական զորքերի հրամանատարը Ագամեմնոնն էր։ Հույների կողմից պատերազմին էին մասնակցում Աքիլլեսը, Պարտոկլեսը, հնարամիտ Ոդիսևսը և ուրիշներ։ Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում տրոյական պատերազմին։ Նրա խորհրդով պատրաստում են փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են հույն զինվորներ։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում։ Զինվորները դուրս են գալիս և կոտորում պահակազորին, բացում դարպասները։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն։
10 տարի Ոդիսևսը մասնակցել է տրոյական պատերազմին։ 10 տարի էլ պահանջվում է որ վերադառնա հայրենիք՝ Իթակե կղզի։
Ոդիսևսի բացակայության ժամանակ ծնվել էր նրա որդին՝ Տելեմաքոսը։ Ոդիսևսի բացակայության ժամանակ 108 փեսացուներ խնդրում էին Պենելոպեի ձեռքը, բայց մերժվում էին։ Եվ որպես որոշման վերջնաժամկետ, Պենելոպեն հայտարարում է, որ երբ վերջացնի իր գոբելենը, ստիպված կլինի իրեն ամուսին ընտրելու։ Սակայն հնարամիտ Պենելոպեն դանդաղ էր գործում, իսկ երբ գործում-վերջացնում էր, գիշերը այն քանդում էր և առավոտյան նորից սկսում գործելը։
Տուն վերադարձած Ոդիսևսի խորհրդով Պենելոպեն մրցույթ է կազմակերպում։ Ոդիսևսի աղեղից նրանք պետք է նետ արձակեին, որը պետք է անցներ 12 օղակների միջով։ Ոչ ոք չի կարողանում անգամ լարել այդ աղեղը։ Այդ բանը կարողանում է անել միայն Ոդիսևսը, որը կերպարանափոխվել էր։ Որդու հետ մեկտեղ նրանք կոտորում են բոլոր ներկա գտնվողներին։ Այնուհետև որդու և կնոջ հետ շարունակում է թագավորել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://archive.org/search.php?query=Homerosi%20Odisakan
- ↑ Ոդիսական / Հոմերոս; Հուն. բնագրից թարգմ.՝ Ս. Գրքաշարյան; Խմբ.՝ Ս. Վահունի. - Երևան։ Հայպետհրատ, 1957. - 368 էջ ; 24 սմ. Ծանոթագր., էջ՝ 345-356 Բառարան, էջ՝ 356-367 Կրկյաշարյան, Սիմոն Միսակի, 1923- թարգմ. Վահունի, Սուրեն Վահանի, 1910-1983 խմբ. Հունական գրականություն
- ↑ Հոմերոս, Ոդիսական, թարգմ. Հ.Համբարձումյանի, ԵՊՀ, 1988 թ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Odyssey, by Homer. Translated by William Cullen Bryant
- Ոդիսականը Զանգակում
- Ոդիսականը գրապահարանում Արխիվացված 2020-07-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոդիսական» հոդվածին։ |
|