Որորակտուց ջրածիծառ
Որորակտուց ջրածիծառ | |
Որորակտուց ջրածիծառ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Որորներ (Laridae) |
Ցեղ | Ջրածիծառ (Gelochelidon) |
Տեսակ | Որորակտուց ջրածիծառ (G. nilotica) |
Միջազգային անվանում | |
Gelochelidon nilotica | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Որորակտուց ջրածիծառ (լատին․՝ Sterna nilotica), ջրածիծառների ընտանիքի թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրող-չվող և քիչ տարածված տեսակ է։ Մարմնի երկարությունը 35-38 սմ է, թևերի բացվածքը՝ 100-111 սմ, կենդանի զանգվածը՝ 200 գ։ Կտուցը կարճ է, հաստ և սև, ոտքերը՝ սև, թեթևակի մկրատաձև կտրվածքով պոչը՝ կարճ։ Բնադրման շրջանում հասունի գագաթը սև է, մարմնի վերին մասը՝ բաց մոխրագույն, իսկ ներքևից՝ սպիտակ։ Հետբնադրմաև շրջանում գլուխը սպիտակ է, աչքը՝ մուգ բծով։ Երիտասարդի գագաթը, ծոծրակը և մարմինը վերևից թույլ դարչնավուն նախշերով են, աչքը՝ փոքր մուգ բծով։ Չափազանց աղմկոտ է։ Կերը կտցում է գետնից՝ թռիչքի պահին։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճերում։ Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնանային վերադարձը և հարսանեկան զույգերի ձևավորումը ապրիլի վերջին-մայիսի սկզբին է։ Բույնը ոչ խորը փոսիկ է։ Բնադրում է գետնին։ Դնում է 49 մմ տրամագծով, բաց դեղնադարչնագույն և սև պտերով 1-4 ձու։ Աշնանային չուն մինչև նոյեմբերի վերջ է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հարավային և Միջին Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ավստրալիայում և Ամերիկայում։
Հավանաբար, բնադրում է Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի նախկին Գիլլի լճի շրջակայքում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիստ սահմանափակ արեալով Հայաստանում հազվագյուտ տեսակ է։ Քիչ մտահոգող կարգավիճակով տեսակը ընդգծված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Հայաստանում բնադրումները հայտնի չեն։ Տեսակը հանդիպում է զույգերով կամ 4-6 առանձնյակներից կազմված խմբերով։
Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ բնադրավայրերի ոչնչացումը և անասունների արածեցումը ենթադրվող բնադրավայրերի մոտ։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Museum specimen
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որորակտուց ջրածիծառ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որորակտուց ջրածիծառ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |