Jump to content

Ուլյանովսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուլյանովսկ
ռուս.՝ Ульяновск
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքՈւլյանովսկի մարզ
Ներքին բաժանումLeninsky District?[1], Zheleznodorozhnyy District, Ulyanovsk?[1], Զավոլժսկի շրջան[1] և Zasviyazhsky District, Ulyanovsk?[1]
Հիմնադրված է1648 թ.
Մակերես316,9 կմ²
ԲԾՄ150 մետր
Բնակչություն613 334 մարդ (հունվարի 1, 2023)
Ժամային գոտիUTC+4[2] և UTC+3[2]
Հեռախոսային կոդ8422
Փոստային դասիչ432000–432999
Պաշտոնական կայքulmeria.ru(ռուս.)
Ուլյանովսկ (Ռուսաստան)##
Ուլյանովսկ (Ռուսաստան)

Ուլյանովսկ (ռուս.՝ Улья́новск,(1648—1780 թվականներին՝ Синби́рск, 1780—1924 թվականներին՝ Симби́рск), քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի արևելյան հատվածում՝ Մերձվոլգյան բարձրությունում (Приволжская возвышенность), Վոլգա և Սվիյագա գետերի ափերին՝ Կույբիշևյան ջրամբարի մերձակայքում[3], Մոսկվայից 890 կիլոմետր դեպի հարավ-հարավ-արևելք։ Ուլյանովսկի մարզի վարչական կենտրոնն է[4], մարզային նշանակության քաղաք, ունի քաղաքային շրջանի կարգավիճակ։ 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 625 462[5]. այդ ցուցանիշով Ռուսաստանում զբաղեցնում է 22-րդ տեղը։

Բնակավայրը հիմնադրել է Բոգդան Խիտրովոն (Ալեքսեյ Միխայլովիչ ցարի կարգադրությամբ) 1648 թվականին՝ իբրև բերդամրոց՝ քոչվոր ցեղերի հարձակումներից ռուսական թագավորության արևելյան սահմանները պաշտպանելու նպատակով։ Եկատերինա II1780 թվականի վարչական բարեփոխումների ընթացքում դարձել է Սիմբիրյան փոխարքայության գլխավոր քաղաքը (Պավել Առաջինը 1796 թվականին փոխարքայությունը վերածել է նահանգի

Սիմբիրսկը ծննդավայրն է Ռուսաստանի 1917 թվականի ժամանակավոր կառավարության ղեկավար Ալեքսանդր Կերենսկու, ԽՍՀՄ-ի հիմնադիր Վլադիմիր Իլյիչ Լենին/Ուլյանովի (վերջինիս պատվին էլ 1924 թվականին վերանվանվել է, կոչվել Ուլյանովսկ)։ Քաղաքին ճանաչում ու համբավ են բերել նաև նրա արվեստագետ զավակները. այստեղ են ծնվել գրողներ Իվան Գոնչարովը, Նիկոլայ Յազիկովը, Նիկոլայ Կարամզինը, նկարիչներ Արկադի Պլաստովը, Նիկաս Սաֆրոնովը։

ՅՈՒՆԵՍԿՕ2015 թվականին Ուլյանովսկին շնորհել է «Գրականության քաղաք» տիտղոսը[6]։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի հրամանագրով Ուլյանովսկին շնորհվել է «Աշխատանքային անձնվիրության քաղաք» («Город трудовой доблести») կոչումը[7]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլյանովսկը բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[8]

Հետևյալ քաղաքների հետ էլ Ուլյանովսկը կնքել է համագործակցության պայմանագրեր.

Ուլյանովսկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 5.6
(42.1)
5.6
(42.1)
16.5
(61.7)
30
(86)
36.2
(97.2)
37.5
(99.5)
38.9
(102)
39.3
(102.7)
33.9
(93)
26.0
(78.8)
15.8
(60.4)
7.8
(46)
39.3
(102.7)
Միջին բարձր °C (°F) −8.2
(17.2)
−7.7
(18.1)
1.0
(33.8)
12.3
(54.1)
21.4
(70.5)
25.3
(77.5)
26.6
(79.9)
26.4
(79.5)
19.2
(66.6)
10.8
(51.4)
2.5
(36.5)
−4.2
(24.4)
10.5
(50.9)
Միջին օրական °C (°F) −8.9
(16)
−9.8
(14.4)
−3.6
(25.5)
6.4
(43.5)
13.8
(56.8)
18.0
(64.4)
20.0
(68)
17.8
(64)
12.1
(53.8)
5.4
(41.7)
−2.6
(27.3)
−7.9
(17.8)
5.1
(41.2)
Միջին ցածր °C (°F) −15.1
(4.8)
−16.0
(3.2)
−7.8
(18)
1.1
(34)
8.3
(46.9)
12.6
(54.7)
14.6
(58.3)
14.0
(57.2)
8.3
(46.9)
2.1
(35.8)
−2.7
(27.1)
−9.8
(14.4)
.8
(33.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −38.0
(−36.4)
−40.0
(−40)
−32.8
(−27)
−20.0
(−4)
−6.5
(20.3)
−2.2
(28)
3.8
(38.8)
−1.0
(30.2)
−4.9
(23.2)
−18.9
(−2)
−29.2
(−20.6)
−38.0
(−36.4)
−40.0
(−40)
Տեղումներ մմ (դյույմ) 31
(1.22)
25
(0.98)
23
(0.91)
30
(1.18)
39
(1.54)
63
(2.48)
65
(2.56)
49
(1.93)
53
(2.09)
40
(1.57)
34
(1.34)
32
(1.26)
483
(19.02)
Միջ. անձրևոտ օրեր 4 3 5 11 15 16 15 15 15 16 10 5 130
Միջ. ձնառատ օրեր 23 20 14 4 1 0 0 0 0.3 5 16 21 104
% խոնավություն 83 81 79 67 59 67 68 70 73 79 84 84 75
Միջին ամսական արևային ժամ 43.4 92.4 142.6 216.0 275.9 300.0 319.3 275.9 174.0 102.3 48.0 37.2 2027
Աղբյուր #1: Pogoda.ru.net[16]
Աղբյուր #2: Climatebase (sun only)[17]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 (unspecified title)
  2. 2,0 2,1 :ru:s:Федеральный закон от 09.03.2016 № 69-ФЗ (ռուս.) — 2016.
  3. «Мэрия города Ульяновска». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  4. Горячко М. Д., Липатова Н. В. и др Улья́новск / председ. Ю.С. Осипов и др.. — Большая Российская Энциклопедия (в 35 т.). — Москва: Научное издательство «Большая российская энциклопедия», 2017. — Т. 33. Уланд - Хватцев. — С. 21—23. — 798 с. — 35 000 экз. — ISBN 978-5-85270-370-5
  5. «Численность населения по муниципальным образованиям Ульяновской области на 01.01.2018». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  6. «UNESCO City of Literature». ulyanovskcreativecity.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 02.07.2020 № 444 «О присвоении почётного звания Российской Федерации „Город трудовой доблести“»
  8. «Ульяновск – город, открытый миру». ulmeria.ru (ռուսերեն). Ulyanovsk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
  9. «Мэрия города Ульяновска: межмуниципальное и международное сотрудничество». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Мэрия города Ульяновска: соглашения о межмуниципальном и международном сотрудничестве». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  11. Феодосия и Ульяновск стали городами-побратимами
  12. «Ульяновск и китайский Цзинчэнь стали городами-побратимами». Улпресса - все новости Ульяновска (ռուսերեն). 2019 թ․ մայիսի 16. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  13. «Города-партнёры и города-побратимы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. «Города-партнёры Гомеля». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  15. Чебоксары и Ульяновск стали городами-партнерами | Улпресса — все новости Ульяновска
  16. «Weather and Climate - The Climate of Ulyanovsk» (ռուսերեն). Weather and Climate (Погода и климат). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  17. «Ulyanovsk, Russia Climate Normals». Climatebase. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլյանովսկ» հոդվածին։