Ուլրիկա Պաշ
Ուլրիկա Պաշ շվեդ.՝ Ulrika Pasch | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1734[1] |
Ծննդավայր | Jakob and Johannes parish, Շվեդիա |
Վախճանվել է | ապրիլի 2, 1796[2][3] (61 տարեկան) |
Մահվան վայր | Riddarholmens parish, Շվեդիա[2][3] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռոկոկկո |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Sofia Albertina av Sverige?, Kristina Sofia Silfversköld, (1726-1779)? և Sigismund? |
Անդամակցություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա[2] |
Հայր | Լորենց Պաշ ավագ[2] |
Ulrika Pasch Վիքիպահեստում |
Ուլրիկա "Ուլա" Ֆրեդրիկա Պաշ (շվեդ.՝ Ulrika Fredrika Pasch, հուլիսի 10, 1734[1], Jakob and Johannes parish, Շվեդիա - ապրիլի 2, 1796[2][3], Riddarholmens parish, Շվեդիա[2][3]), շվեդ ռոկոկո ոճի նկարիչ, մանրանկարիչ։ Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլրիկա Պաշը ծնվել է 1735 թվականին Ստոկհոլմում՝ նկարիչ Լորենց Պաշ ավագի և Աննա Հելենա Բեքմանի ընտանիքում։ Նրա պապը՝ նկարիչ Դանվարտ Պաշը (ծնվ. 1727), Լյուբեկից գաղթել էր Շվեդիա։ 1727 թվականին պապի մահից հետո ընտանեկան ստուդիան ղեկավարել է նրա հայրական տատիկ Յուդիթ Լարսդոտերը, մինչև 1734 թվականին այն վերցրել է նրա հորեղբայր Յոհան Պաշը[4]։
Ուլրիկա Պաշը և նրա եղբայրը նկարչություն են սովորել իրենց հորից։ Ի տարբերություն քրոջը՝ Հեդվիգ Լովիսա Պաշի (1744-1796), Ուլրիկան վաղ տարիքից դրսևորել է իր նկարչական տաղանդը։ Հեդվիգ Լովիսան երբեք նկարիչ չդարձավ, թեև նշվում է, որ նա թողել է մի քանի նկարներ[4]։ 1752-1766 թվականներին Ուլրիկայի եղբայրը արվեստի դասեր է առել արտերկրում։ Այդ ժամանակաշրջանում հոր ստեղծագործական գործունեությունը նվազում է, քանի որ նա չէր հարմարվում նոր ռոկոկո ոճին, և ընտանիքը տնտեսական դժվարություններ ուներ։ 1756 թվականին, մոր մահից հետո, Ուլրիկա Պաշը մոր մորաքրոջ այրի ամուսնու՝ ոսկերիչ Գուստաֆ Շտաֆել ավագի տանն աշխատել է որպես տնային տնտեսուհի, ով թույլ է տվել Ուլրիկային ազատ ժամանակ զարգացնել իր գեղարվեստական տաղանդը, և Ուլրիկան սկսել է նկարել և դրամ վաստակել։ Տնային տնտեսուհի դառնալու տարում նա սկսել է պատվերներ ընդունել որպես նկարչուհի։ Շուտով, որպես պրոֆեսիոնալ դիմանկարիչ, կարողացավ աջակցել հորն ու քրոջը[5], հաջորդության հասավ և հաճախորդներ ձեռք բերեց, քանի որ դիմանկարների համար մատչելի գներ էր պահանջում[6]։ Ուլրիկան կարողացավ տեղափոխվել իր սեփական բնակարան և ստուդիա բացեց և շուրջ տասը տարի շարունակում էր աջակցել ընտանիքին։
1766 թվականին Ուլրիկայի եղբայրը՝ Լորենց Պաշ կրտսերը վերադարձել է Ստոկհոլմ և քրոջ հետ միասին աշխատել նույն ստուդիայում, իսկ նրանց քույրը` Հեդվիգ Լովիսը, զբաղվել է տնային տնտեսությամբ[4]։
Ուլրիկա Պաշը նկարել է եղբոր նկարների մանրամասները, որոնք եղբոր համար ձանձրալի են եղել, հատկապես տեքստիլի և հագուստի մանրամասները։ Պաշն ակտիվ և հաջող կարիերա է ունեցել մինչև մահ։ Նրան հաճախ պատվերներ են տվել արքայական պալատի և արիստոկրատիայի անդամները։ Պաշն աչքի է ընկել համեստ բնավորությամբ[6], որպես մեղմ և հումորային մարդ, ով հեշտությամբ է հարմարվել ցանկացած իրավիճակի[4]։
Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիան հիմնադրվել է 1773 թվականին։ Նույն տարում ակադեմիան ընդունել է 15 անդամներ։ Պաշը եղել է այդ տարում անդամագրված միակ կինը[5][6]։ Ի տարբերություն արական սեռի գործընկերների, Ուլրիկան, չնայած կրկնվող բողոքներին, երբեք կենսաթոշակ չստացավ թագից։
Ուլրիկան մասնակցել է ակադեմիայի ցուցահանդեսներին։ Մինչև 19-րդ դարը եղել է Շվեդիայի ամենահայտնի և հաջողակ կին նկարիչը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կապիտան Կարլ Ադոլֆ Մյոլերսվարդ, 1775, կտավ յուղաներկ, Ֆիննական ազգային պատկերասրահ[7]
- Կատարինա Շառլոտա Լ'Էստրադ, 1780, կտավ յուղաներկ, Ֆիննական ազգային պատկերասրահ[7]
- Հեդվիգ Ուլրիկա Հեդենգրան, 1772, կտավ յուղաներկ, Ֆիննական ազգային պատկերասրահ[7]
- Լեյդիի դիմանկար oil on canvas, Ֆիննական ազգային պատկերասրահ[7]
- Կառլ Յոհան ֆոն Շուլցենհայմի դիմանկարը 1776, կտավ յուղաներկ, Ֆիննական ազգային պատկերասրահ[7]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Svenskt konstnärslexikon [Swedish Art dictionary] (in Swedish). Malmö: Allhems Förlag. 1952.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ulrika Fredrika Pasch (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ulrica F Pasch (շվեդերեն) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Riddarholmens kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0013/F I/1 (1738-1807), bildid: C0055345_00122
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 En mamsell i akademien. Ulrica Fredrica Pasch och 1700-talets konstvärld. av Anna Lena Lindberg, Stockholm: Signum, 2010. 978-91-86221-05-8
- ↑ 5,0 5,1 Delia Gaze (January 1997). Dictionary of Women Artists: Artists, J-Z. Taylor & Francis. էջ 49. ISBN 978-1-884964-21-3.
- ↑ 6,0 6,1 6,2 Svenskt konstnärslexikon [Swedish Art dictionary] (in Swedish). Malmö: Allhems Förlag. 1952.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Ulrica Fredrica Pasch Paintings». Finnish National Gallery. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլրիկա Պաշ» հոդվածին։ |
|