Jump to content

Ուրախ համբույր (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրախ համբույր
장난스런 키스
Изображение логотипа
Ժանրդրամա
ՍտեղծողKaoru Tada?
Երկիր Հարավային Կորեա
ՀիմքItazura na Kiss
Լեզուկորեերեն
Գլխավոր
դերերում
Կիմ Հյուն Ջունգ, Ջունգ Սո Մին, Lee Tae-sung?, Hong Yoon Hwa?, Yoon Seung-ah?, Jang Ah-young?, Kang Nam-gil?, Jung Hye-young?, Lee Si-young?, Choi Won-hong? և Choi Sung-kook?
ՊրոդյուսերՍոնգ Բյունգ Ջուն
ՍցենարիստԳո Ըն Նիմ
Պատմվածքի վայրՍեուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էսեպտեմբերի 1, 2010-ից հոկտեմբերի 21, 2010
ՀեռուստաալիքMBC
ՆախորդRoad No. 1?
ՀաջորդHome Sweet Home?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Կիմ Հյուն Ջունգն ու Ջունգ Սո Մինը

Ուրախ համբույր (հանգըլ՝ 장난스런 키스 ― Ջանգսանսըրոն քիսը), հարավկորեական ռոմանտիկ երիտասարդական դպրոցական դորամա (հեռուստասերիալ)։

Պրոդյուսերն է Սոնգ Բյունգ Ջուն, սցենարիստը՝ Գո Ըն Նիմ։ Գլխավոր դերակատարներն են կորեական SS501 բոյս֊բենդի լիդեր, այդոլ Կիմ Հյուն Ջունգը և հայտնի դերասանուհի Ջունգ Սո Մինը[1][2][3]։

Դորաման հիմնված է ճապոնական Itazura Na Kiss (ճապ.՝ イタズラな) մանգայի հիման վրա՝ գրված Տադա Կաորուի կողմից։ Սա մանգայի երրորդ ադապտացիան էր։ Դրանից առաջ Itazura Na Kiss մանգայի հիման վրա թայվանական ընկերությունները նկարահանել էին ևս երկու հեռուստասերիալներ։ Ցուցադրվել է ավելի քան 12 երկրներում[4]։

Օ Հա Նին անփույթ աշակերտուհի է, ով սիրահարվում է դպրոցի գերազանցիկին՝ Բեկ Սըն Ջոյին։ Սակայն վերջինս անտարբեր է Օ Հա Նիի նկատմամբ և մերժում է նրա զգացմունքները։

Հզոր երկրաշարժից հետո Օ Հա Նին հոր հետ տեղափոխվում է հոր հին ընկերոջ տուն։ Պարզվում է, որ Բեկ Սըն Ջոն հոր հին ընկերոջ տղան է, և այդպիսով Օ Հա Նին հնարավորություն է ունենում մեկ հարկի տակ ապրել սիրած տղայի հետ։ Կկարողանա՞ արդյոք նա կոտրել Բեկ Սըն Ջոյի սրտի սառույցը։

Մեջբերումներ սերիալից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Որքան երազանքը անիրականանալի է, այնքան ավելի գեղեցիկ է։
Իհարկե, ես հասկանում եմ, որ կան այնպիսի երեխաներ, ում գնահատականներն ու հասարակական աշխատանքի ցուցանիշները բավականին բարձր են, բայց համառությամբ նույնիսկ իրենք ինձ չեն կարողանա հաղթել։
Շատերը դադարում են առաջ շարժվել առաջին իսկ անհաջողությունից, իսկ դա ինձ երբեք չի կանգնեցրել։ Իհարկե, մյուսների համեմատ ես ամեն ինչ դանդաղ եմ անում, բայց երբեք չեմ կանգնում։ Ամեն ինչ մինչև վերջ եմ անում։ Ես նույնիսկ «Նոյի խխունջ» մականունն ունեմ։ Գլխավորը խխունջին հավատալն է։
- Օ Հա Նի
Սովորիր ուրախ ապրել։ Դու պետք է մարդկանց երջանկություն պարգևես։
Կիսվելով խնդրով, այն կդառնա ավելի քիչ, իսկ երջանկությամբ՝ ավելի շատ։
Սերը կարող է դատապարտել մենության։
Սերը վերածում է ձանձրալի օրերը ադամանդների։

Դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջունգ Սո ՄինՕ Հա Նի
  • Կիմ Հյուն ՋունգԲեկ Սընգ Ջո
  • Լի Տե Սունգ ― Բոնգ Ջուն Գու
  • Լի Սի Յունգ ― Յուն Հե Րա
  • Յունգ Հյե Յունգ ― Հվանք Գըմ Հի, Բեկ Սընգ Ջոյի մայրը
  • Օհ Կյունգ Սու ― Բեկ Սու Չանգ, Սընգ Ջոյի հայրը
  • Չոի Վոն Հոնգ ― Բեկ Ըն Ջո, Սընգ Ջոյի եղբայրը
  • Կանգ Նամ Գի ― Օհ Կի Դոնգ, Հա Նիի հայրը
  • Հոնգ Յուն Հվա ― Ջունգ Յու Րի, Հա Նիի ընկերուհին
  • Յուն Սընգ Ահ ― Դոկգո Մի Ահ, Հա Նիի ընկերուհին
  • Չոի Սունգ Ջուն ― Կիմ Գի Տե
  • Ջանգ Ահ Յունգ ― Հոնգ Ջանգ Մի
  • Հվանգ Հյո Ըն ― Սոնգ Կանգ Յի, Հա Նիի պրոֆեսորը
  • Սոնգ Հոնգ Շիկ ― Սոնգ Ջի Օհ
  • Չոի Սունգ Գուկ ― Վանգ Կյունգ Սո
  • Աբիգաիլ Ալդերետե ― Քրիս

Հիմնական կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օ Հա Նի ոչ այնքան պայծառ աղջիկ է և վատ է սովորում։ Նա երկրպագում է Բեկ Սընգ Ջոյին՝ ամբողջ դպրոցի ամենագեղեցիկ և ամենախելացի տղային։ Մի օր, որոշում է գրել սիրային նամակ Բեկ Սընգ Ջոյին, բայց Սընգ Ջոն մերժում է նրան՝ ուղղելով նրա նամակի քերականական սխալները։ Ճակատագիրը շրջադարձ է կատարում, երբ Օ Հա Նիի նորակառույց տունը երկրաշարժից քանդվում է, և նրանք ստիպված են լինում տեղափոխվել Օ Հա Նիի հոր ընկերոջ տուն, որը, պարզվում է, որ Բեկ Սընգ Ջոյի տունն է։ Օ Հա Նին աստիճանաբար զարգացնում է իր հարաբերությունները Սընգ Ջոյի հետ։ Ավելի ուշ Օ Հա Նին ամուսնանում է Բեկ Սընգ Ջոյի հետ և աշխատում է որպես նրա բուժքույր։
Բեկ Սընգ Ջոն դպրոցի ամենահմայիչ ու ամենախելացի տղան է։ Նա կարող է ունենալ 200 IQ, բայց սառը վերաբերմունք։ Օ Հա Նիի նամակը մերժելու պատճառն այն էր, որ ինքն ատում է հիմար աղջիկների։ Երբ Հա Նին և իր հայրը տեղափոխվեցին իրենց ընտանիք, նա դեռ շարունակում էր իր սառը վերաբերմունքը, բայց միևնույն է, նա սիրահարվեց Հա Նիին։ Դա երևում է այն բանից, որ նա թաքուն համբուրեց Հա Նիին, երբ նա քնած էր։ Հետո Սընգ Ջոն ամուսնացավ
  • Լի Տե Սունգ՝ Բոնգ Ջուն Գու
Բոնգ Ջուն Գուն սիրահարված է եղել Օ Հա Նիին ավագ դպրոցի առաջին տարուց, նա այնքան է սիրահարված Հա Նիին, որ հետևում է նրան ամենուր, և չի հրաժարվում նրանից, մինչև Սընգ Ջոն ասում է, որ ամուսնանում է Հա Նիի հետ։ Հետո նա հանդիպում է Քրիս անունով աղջկա հետ և նրանք սկսում են հանդիպել, ինչպես ցույց է տալիս սերիալի ավարտը։
  • Լի Սի Յունգ՝ Յուն Հե Րա
Նա Բեկ Սընգ Ջոյի երկրպագուհիներից մեկն է։ Նա խելացի է, գեղեցիկ և Սընգ Ջոյի նման լավ թենիս է խաղում։ Նա սկսում է հետաքրքրվել Սընգ Ջոյով, երբ նրանք քոլեջ են գնում, բայց վերջ ի վերջո որոշում է թողնել նրան, երբ Հա Նին և Սընգ Ջոն որոշում են ամուսնանալ։ Հետո նա հետաքրքրություն է հայտնում Վանգ Կյունգ Սոյի՝ թենիսի ակումբի փոխնագահի հետ։

Այլ կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկների և Օհների ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յունգ Հյե Յունգ՝ Հվանք Գըմ Հի, Բեկ Սընգ Ջոյի մայրը
  • Օհ Կյունգ Սու՝ Բեկ Սու Չանգ, Սընգ Ջոյի հայրը
  • Չոի Վոն Հոնգ՝ Բեկ Ըն Ջո, Սընգ Ջոյի եղբայրը
  • Կանգ Նամ Գի՝ Օհ Կի Դոնգ, Հա Նիի հայրը

Թենիսի ակումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չոի Սունգ Գուկ՝ Վանգ Կյունգ Սո
  • Յուն Բո Հյուն՝ թենիսի թիմի կապիտան

Ընդլայնված դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոնգ Յուն-Հուա՝ Ջուն Ջու Րիi, Հա Նիի ընկերուհին
  • Յուն Սեունգ-Ահ՝ Դոկգո Մին-Ահ, Հա Նիի ընկերուհին
  • Չոի Սունգ-Ջուն՝ Կիմ Գի Տաե
  • Ջանգ Ահ Յոնգ՝ Հոնգ Ջանգ Մի
  • Բայ Բայ Սեա՝ Բոնգ Ջուն Գուի հետևորդները
  • Հուանգ Հյո-եուն՝ Սոնգ Կանգ Յաի, Հա Նիի դասղեկը։
  • Սոնգ Յոնգ Շիկ՝ Սոնգ Ջի Օհ
  • Մուն Հոե՝ ղեկավար ուսուցիչ Հուանգ
  • Աբիգաիլ Ալդերետե՝ Քրիս

Թատերական տարբերակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբեր 19֊ին հայտարարվել է, որ կստեղծվի դորամայի թատերական տարբերակը։ ԱՅս թատերական տարբերակը ցուցադրվել է բացառապես Ճապոնիայում՝ Տոկիոյում և Օսակայում 2012 թվականի դեկտեմբերին։ Այն ցուցադրվել է նաև բուն կորեերեն երկխոսություններով, ճապոնական տիտրերով[5]։ Այնուհետև թատերական տարերակի DVD֊ն թողարկվել է Ճապոնիայում։

Ուրախ համբույր OST Մաս 1
# Անվանում Տևողություն
1. «Will You Kiss Me (키스해줄래)» (G.NA)  
2. «Will You Kiss Me (키스해줄래) (Inst.)» (G.NA)  
Ուրախ համբույր OST Մաս 2
# Անվանում Տևողություն
1. «One More Time» (Կիմ Հյուն Ջունգ)  
2. «One More Time (Inst.)» (Կիմ Հյուն Ջունգ)  
Ուրախ համբույր OST Մաս 3
# Անվանում Տևողություն
1. «Saying I Love You (사랑한다 말할까)» (Soyou (SISTAR))  
2. «Saying I Love You (사랑한다 말할까) (Inst.)» (Soyou (SISTAR))  
Ուրախ համբույր OST
# Անվանում Տևողություն
1. «Kiss Kiss Kiss» (Pink ToniQ)  
2. «One More Time» (Կիմ Հյուն Ջունգ)  
3. «Will You Kiss Me (키스해줄래)» (G.NA)  
4. «I Called You (널 부른다)» (런 (RUN))  
5. «Try Again» (Pink ToniQ)  
6. «Talking to Yourself (혼잣말)» (Lee Tae-sung)  
7. «Saying I Love You (사랑한다 말할까)» (Soyou (SISTAR))  
8. «Overture for Mischievous Kiss (장난스런 키스)» (Various Artists)  
9. «I Love You (Main Theme)» (Various Artists)  
10. «Confession (고백)» (Various Artists)  
11. «Oh! Chef» (Various Artists)  
12. «Run, Run, Run» (Various Artists)  
13. «Marriage» (Various Artists)  
14. «Love Theme» (Various Artists)  
15. «With Friends» (Various Artists)  
16. «Love Waltz» (Various Artists)  
17. «Campus Life» (Various Artists)  
18. «Love and Sorrow» (Various Artists)  
19. «Shadow (그림자)» (Various Artists)  
20. «Miss More (그리워할수록)» (Various Artists)  
21. «Excitement (설레임)» (Various Artists)  
Ուրախ համբույր OST Special Edition Մաս 1
# Անվանում Տևողություն
1. «Palpitations (두근두근)» (Park Bo Ram, Kim So Jung, & Lee Bo Ram)  
2. «Palpitations (두근두근) (Inst.)» (Park Bo Ram, Kim So Jung, & Lee Bo Ram)  
Ուրախ համբույր OST Special Edition Մաս 2
# Անվանում Տևողություն
1. «Have I Told You (말한 적 있나요)» (Howl)  

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրվագ # Բնօրինակի հեռարձակման ամսաթիվը Միջին լսարանի մասնաբաժինը
TNmS Ratings[6] AGB Nielsen[7]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 2010 սեպտեմբերի 1 3.5% 3.8% 3.6% 4.2%
2 2010 սեպտեմբերի 2 3.6% 4.5% 3.7% 4.6%
3 2010 սեպտեմբերի 8 3.2% 3.6% 3.5% 3.9%
4 2010 սեպտեմբերի 9 3.2% 4.2% 3.4% 4.4%
5 2010 սեպտեմբերի 15 3.4% 3.9% 3.0% 3.5%
6 2010 սեպտեմբերի 16 3.0% 4.1% 2.8% 3.9%
7 2010 սեպտեմբերի 22 5.8% 7.0% 6.3% 7.5%
8 2010 սեպտեմբերի 23 6.0% 6.4% 5.8% 6.2%
9 2010 սեպտեմբերի 29 4.0% 4.8% 4.5% 5.3%
10 2010 սեպտեմբերի 30 8.2% 8.8% 7.5% 8.1%
11 2010 հոկտեմբերի 6 5.4% 6.1% 5.6% 6.3%
12 2010 հոկտեմբերի 7 4.9% 5.8% 5.7% 6.6%
13 2010 հոկտեմբերի 13 5.9% 6.1% 6.0% 6.2%
14 2010 հոկտեմբերի 14 6.4% 8.3% 5.6% 7.5%
15 2010 հոկտեմբերի 20 6.0% 7.0% 6.1% 7.1%
16 2010 հոկտեմբերի 21 6.0% 7.0% 5.9% 6.9%
Average 4.9% 5.7% 4.9% 5.7%

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Կատեգորիա Ստացող Արդյունք
2010
Կորեական մշակույթի և ժամանցի մրցանակ
Լավագույն հեռուստատեսային նոր դերասանուհի Ջունգ Սո Մին Հաղթանակ
2010 MBC դրամատիկական մրցանակ
Հանրաճանաչության մրցանակ Կիմ Հյուն Ջունգ Հաղթանակ
Լավագույն նոր դերասան Լի Տե Սունգ Հաղթանակ
Լավագույն նոր դերասանուհի Ջունգ Սո Մին Առաջադրված
Գերազանցության մրցանակ, դերասան Կիմ Հյուն Ջունգ Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kang, Myoung-seok (2010 թ․ օգոստոսի 27). «TV series Naughty Kiss press conference - Part 1». 10Asia. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 21–ին-ին.
  2. Kang, Myoung-seok (2010 թ․ օգոստոսի 27). «TV series Naughty Kiss press conference - Part 2». 10Asia. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 21–ին-ին.
  3. Oh, Jean (2010 թ․ օգոստոսի 29). «Kim Hyun-joong eager to prove worth as actor». The Korea Herald. Վերցված է 2013 թ. հուլիսի 8-ին.
  4. Han, Sang-hee (2010 թ․ օգոստոսի 30). «Will Naughty Kiss create magic?». The Korea Times. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 21–ին-ին.
  5. http://navicon.jp/news/16186/
  6. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNMS Ratings (Korean). Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)