Jump to content

Չիանգմայ (Թաիլանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Չիանգմայ
թաի.՝ เทศบาลนครเชียงใหม่
Զինանշան

ԵրկիրԹաիլանդ Թաիլանդ
ՀամայնքMueang Chiang Mai?
Հիմնադրված է13-րդ դար թ.
Մակերես405 կմ²
ԲԾՄ310 մետր
Բնակչություն1 198 000 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ53 և 52
Փոստային դասիչ50000, 50200, 50100 և 50300
Պաշտոնական կայքcmcity.go.th(թաի.)
Չիանգմայ (Թաիլանդ) (Թաիլանդ)##
Չիանգմայ (Թաիլանդ) (Թաիլանդ)

Չիանգմայ (թաի.՝ เชียงใหม่, նաև Չիանգ-Մայ, Չենգ-Մայ, Չանգ Մայ), Թաիլանդի հյուսիսում գտնվող քաղաք, նույնանուն գավառի մայրաքաղաք[2]։ Կոորդինատներ. 18°47′20″ հս․ լ. 98°59′00″ ավ. ե.HGЯO: Գտնվում է Բանգկոկից 700 կիլոմետր հեռավորության վրա, լեռնային Մենամ-Չաո-Պրայա գետի Պինգ Վտակի մոտ։ Քաղաքից 90 մետր դեպի հյուսիս գտնվում է Թայլանդի ամենաբարձր կետը` Դոինտհանոն ։ Քաղաքի մոտակայքում է գտնվում Դոյսուտհեպ-Դոյպույի ազգային պարկի մաս Դոյսուտհեպ սարը։ Չիանգմայը համարվում է երկրի հին մշակութային և տուրիզմի խոշոր կենտրոն։ Քաղաքում է գործում թայլանդական խոշոր հաստատություններից Չիանգմայի համալսարանը, որի ուսանողական թաղամասը զբաղեցնում է քաղաքի գրեթե մեկ չորրորդը։ Այստեղ է նաև գտնվում Հեռավոր Արևելքի Ֆրանսիական համալսարանի տարածաշրջանային կենտրոններից մեկը։

Քաղաքը հիմնադրել է 1292 թվականին իշխան (հետո արքա) Մենգրայը[3]։ Քաղաքի անվանումը նշանակում է «նոր ամրոց», քանի որ մոնյան Հարիպունջայմ թագավորությանը հաղթելուց հետո Մենգրայը Լանատհայի թագավորական մայրաքաղաքը տեղափոխվեց Չիանգրայ։ Մենգրայ արքան Բիրմայի ներխուժումից խուսափելու համար քաղաքի շուրջը պարիսպ կառուցեց։ 1556 թվականին քաղաքը շրջապատվեց բիրմացիներով, նրանց պարբերական տիրապետությունը շարունակվեց ընդհուպ մինչև 1774 թվականը։ 1774 թվականին, երբ Տակիսին արքան հետ այն գրավեց բիրմցիներից, Չիանգմայը մտավ Սիամայի կազմի մեջ։ Հետագայում քաղաքը սկսեց աճել և մայրաքաղաքից հետո երկրում դարձավ երկրորդ նշանակալի քաղաքը։

Կրոնական կոթողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիանգմայն ունի մոտ 300 բուդդայական վանք (վանական համալիր), որոնցից կարող ենք առանձնացնել հետևյալները.

  • Դոյլ Սուտհել Պրահատի վանական համալիր. քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած բլուրի վրա գտնվող վանք։ Այն կառուցվել է 1383 թվականին, ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա Դոյսուտխեպ սարի գագաթին։ Փղի մեջքին դրեցին բուդդայական սրբապատկերներ և հենց այդ վայրում փիղը սկսեց փող փչել ու շրջաններ անել։ Հենց դա եղավ վանքի կառուցվան վայրը։
  • Չիանգ Ման վանք. Մենգրեմ արքայի կողմից հիմնված ամենահին վանքն է։ Վանքում են պահվում նեֆրիտյան Բուդդայի և բյուրեղապակյա Բուդդայի սրբապատկերները։
  • Պհրա Սինգհ վանք. գտնվում է քաղաքի ներսում պարիսպների մեջ։ Կառուցվել է 1345 թվականին հյուսիսթայլանդական դասական ոճով։ Իր մեջ ունի Պհրա Սինգհ Բուդդայի թանկարժեք արձանը։ Վանական համալիրի մեջ է մտնում նաև Վիհան Լայ Կհանը։
  • Չեդի Լուանգ վանք. հիմնադրվել է 1401 թվականին, եկեղեցում զբաղեցնում է հայտնի աստիճան, մասամբ վնասվել է XVI դարի եկրաշարժից։
  • Չեդ Յոտ վանք. հիմնադրվել է 1455 թվականին, գտնվում է քաղաքի ծայրամասում։ 1977 թվականին ծառայել է որպես բուդդիստների համաշխարհային կոնգրեսի նստավայր։
  • Վիանգ Կումկամ. գտնվում է Սիանգ-Մայի ծայրամասում` հին քաղաքի ավերակներում։ Չիանգմայի հիմնադրումից հետո շուրջ 10 տարի այն եղել է Մենգրայ թագավորի նստավայրը։ Այս տարածքում այժմ կան շատ ավերված վանքեր։
  • ՈՒ-Մոնգ վանք. քաղաքի արևմուտքում` համալսարանին մոտ գտնվող անտառային և քարանձավային վանք ։
  • Սուան Դոկ վանք. XIV դարի վանք, գտնվում է քաղաքային պարիսպից արևմուտք։ Վանքի անվանումը նշանակում է «ծաղիկների դաշտ»։ Այնտեղ շատ աստիճաններ կան։ Վանական համալիրի մեջ է մտնում համալսարանական թաղամաս Մախա Չուլալոնգկորը։
  • Սրի Սուպխանի վանք. արծաթագույն վանք, որը կառուցված է այն շրջանում, որտեղ ժամանակին ապրել են արծաթից իրեր պատրաստող արհեստավորներ։
XII դարի կառույց Չիանգ Ման վանք

Մշակույթ և տուրիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիանգմայում կան ոչ շատ թանկ հոսթելներ և հյուրատներ, որտեղ հնարավոր է անցկացնել ինչպես մի քանի օր, այնպես էլ մի քանի ամիս։ Քաղաքում կան բազմաթիվ մասնավոր տուրիստական գործակալություններ, տարբեր սրճարաններ և ռեստորաններ (այստեղ ներկայացված է ոչ միայն թայլանդական ավանդական խոհանոցը, այլև շատ երկրների խոհանոցներ), սպա-սրահներ, ժամանակակից առևտրական կենտրոններ և ավանդական գիշերային շուկաներ։ Բազմաթիվ տուրիստական ուղեկցողներ խորհուրդ են տալիս քաղաքի հին հատվածը այցելել ոտքով, օգտագործելով ոտքով երթուղիների քարտեզներ, իսկ քաղաքի շրջակայքը` հեծանվով։ Հայտնի տուրիստական այցելությունների վայր են համարվում նաև խոհարարական դպրոցները, որոնք առաջարկում են թայլանդական խոհանոցի երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացներ։ Քաղաքում բաց են նաև պատմական և գեղարվեստական թանգարններ, ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, երկրի հյուսիսային մասի անտառային ազգերի կյանքի ցուցադրություններ։ Քաղաքի շրջակայքը հարուստ է կաղնու, շագանակենու, կղբու մշտադալար անտառների արգելոցներով, բարձրադիր ջրվեժներով, հանքային տաք աղբյուրներով, ինչպես նաև կենդանական աշխարհով։ Քաղաքի ծայրամասից 200 ակր հողատարածքում տեղակայված է կենդանաբանական այգի, որտեղ կա շուրջ 7000 կեդանատեսակ, որոնցից գլխավորը պանդան է։

Քաղաքում անց են կացվում մի քանի մշտական փառատոններ, ներառյալ.

  • «Լոի Կրաթոնգ» (Loi Krathong), որը կազմակերպվում է նոյեմբերին` կիսալուսնի ժամանակ։ Յուրաքանչյուր տարի 1000 մարդ դեպի ջուր է ուղարկում բանանի տերևներից, լույսերից և ծաղիկներից պատրաստված փոքրիկ նավակներ, որպես հարգանքի մատուցում Ջրերի Աստծուն։
  • «Սոնկրան» (Songkran), որը կազմակերպվում է ապրիլի կեսերին` թայլանդական Ամանորի ժամանակ։ Փառատոնը բնութագրվում է շատ կրոնական և ավանդական զվարճանքներով, ինչպես նաև համընդհանուր ջրօծմամաբ։
  • Ծաղկի փառատոն, որը եռօրյա փառատոն է, որը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի փետրվարի առաջին հանգստյան օրերին։ Փառատոնի ժամանակ կազմակերպվում են շքերթներ, ավանդական պարեր, գեղեցկության մրցույթներ։

Քաղաքային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական քաղաքային տրանսպորտը սոնգտեոն է, որը ծածկ ունեցող փոքրիկ մարդատար ամտոմեքենա է և քաղաքի շրջաններին համապատասխան տարբեր գունավորումներ ունի։ Օրինակ քաղաքի կենտրոնի ավտոմեքենաները կարմիր գույն ունեն, քաղաքի հյուսիսինը` դեղին, քաղաքի հարավինը` կապույտ, քաղաքի հյուսիսարևելյան մասինը` կանաչ, քաղաքի արևելքինը` սպիտակ։ Դրանք ունեն սեփական հաստատված երթուղիներ, որոնք ուեն օրենքով հաստատված գներ։ Քաղաքում տարածված են երեքակնանի մոտոցիկլները (տուկ-տուկիները), մինչև օրս կարող ենք հանդիպել հեծանվային տրանսպորտի միջոցներին, ինչպես նաև ժամանակակից չափանիշների տաքսիների, որոնց վճարի չափը որոշվում է հաշվիչով։

Միջքաղաքային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիանգմայը Թայլանդի այլ քաղաքների հետ կապ է հաստատում ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով։ Տրանսպորտի ավելի հայտնի և հասանելի ձևերը ավտոբուսներն են, որոնք Չիանգմայից տանում են ինչպես Բանգկոկ (10-12 ժամ), այնպես էլ քաղաքի մյուս մասերը։ Չիանգմայում կա նաև երկաթգծային կայարան, որը Բանգկոկից օրական ընդունում է 14 գնացք։

Ավիահաղորդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքից ոչ հեռու գտնվում է Չիանգմայի միջազգային օդանավակայանը, որն իրականացնում է ինչպես ներերկրային այնպես էլ միջերկրային թռիչքներ։

Արդյունաբերություն և արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է իր ծառերի գեղեցիկ փորագրություններով։ Չիանգմայում արտադրվում են նաև ավանդական թղթե անձրևանոցներ, արծաթից պատրաստված իրեր։ Չիանգմայը նաև հայտնի է գորգերի արտադրությամբ։ Համարվում է փայտամթերքների արտադրման կենտրոն։ Չիանգմայում կա նաև սննդահամի, ծխախոտի արդյունաբերություն և ավանադական արհեստագործական արտադրություն։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիանգմայ (Թաիլանդ)» հոդվածին։