Չինական վերջին նախազգուշացում
Չինական (վերջին) նախազգուշացում, կատակային արտահայտություն (տարածված հատկապես ռուսերենում), որը նշանակում է ապարդյուն նախազգուշացում «բառերով», ընդ որում՝ ակնհայտ է, որ ոչ մի գործողություն դրան չի հետևելու։
Արտահայտությունը ծագել է 1950-1960-ական թվականներին ամերիկա-չինական հարաբերությունների սրման հետ՝ կապված, այսպես կոչված, թայվանական հարցի հետ։ ԱՄՆ-ը, չճանաչելով ՉԺՀ-ում կոմունիստական իշխանությունը (բայց ընդունելով Չան Կայշիի ռեժիմը), հետախուզական թռիչքներ էր իրականացնում Չինաստանի տարածքային ջրերում։ Չինաստանն արձանագրում էր ԱՄՆ-ի կողմից իր օդային և ջրային տարածքների բոլոր խախտումները։ Յուրաքանչյուր նման խախտման ժամանակ Չինաստանի կառավարությունը ամերիկյան կողմին դիվանագիտական միջոցներով ուղարկում էր, այսպես կոչված, «նախազգուշացում», սակայն ոչ մի գործողություն չէր ձեռնարկում։ Բոլոր այդ նախազգուշացումները համարակալվում էին։ Քանի որ այդ տարիներին Ամերիկայի կողմից Չինաստանի օդային և ջրային տարածքների խախտումը, հատկապես Թայվանի նեղուցի շրջանում, հազվադեպ չէին, այդ իսկ պատճառով նախազգուշացումների հաշվարկը հասել էր մի քանի հարյուրի։ Չինաստանի կատարած նախազգուշացումների ստույգ թիվը գնահատելը դժվար է[1]։ Հայտնի է, որ 1964 թվականի վերջին դրանց 900-ից ավելի էին[2]։
Չինաստանի կառավարության «վերջին նախազգուշացումը» պարբերաբար հեռարձակվում էր տեղեկատվական գործակալությունների կողմից և դարձել է դարձվածք։ Այդ ժամանակներից «չինական (վերջին) նախազգուշացում» արտահայտությունը դարձել է հասարակ անուն։ Կիրառվում են այդ թևավոր խոսքի տարբերակներ, օրինակ՝ «647-րդ չինական նախազգուշացում», «723-րդ, վերջին, չինական նախազգուշացում» և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Никольский М. В. «Чёрная молния» SR-71. — М.: Астрель, АСТ, 2001. — С. 86.
- ↑ Малая воздушная война в Китае
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Журнал «Вокруг света»: Когда было последнее китайское предупреждение?(ռուս.)
- Последнее китайское предупреждение(ռուս.)