Պալմա դե Մալյորկա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պալմա դե Մալյորկա | |||||
կատ.՝ Palma[1][2][3] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Մալյորկա | ||||
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 123 | ||||
Մակերես | 208,630000 կմ² | ||||
ԲԾՄ | 13±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն և կատալաներեն | ||||
Բնակչություն | ▲423 350 մարդ (2023)[4] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 07000–07099 | ||||
Պաշտոնական կայք | palma.cat | ||||
| |||||
Պալմա դե Մալյորկա (իսպ.՝ Palma de Mallorca, կատ.՝ Palma), Բալեարյան կղզիների գլխավոր քաղաքը ու նավահանգիստը։ Տեղակայված է Մալյորկա կղզու Արմավենիների ծովախորշի մոտ, 20 կմ լայնությամբ և 25 կմ երկարությամբ՝ խոշորագույն զբոսաշրջային կենտրոն։ Բնակչությունը 407 648 (2012), 407 035 ծայրամասերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հիմնադրումը կախված է հռոմեական կայսրության կողմից Բալեարյան կղզիների գրավման հետ։ Մ․ թ․ ա․ 123 թվականին Կվինտ Ցեցիլի Մետելը, որը հետագայում ստացավ Բալեարյացի անվանումը, կղզու բնակիչներին մեղադրեց ծովահեններին աջակցելու մեջ և գրավեց կղզեխումբը։ Հենց նա էլ ստեղծեց Պալման։ Քաղաքը ի սկզբանե եղել է նավահանգիստ և ադմինիստրատիվ ձևաչափով մտնում էր Տարակոնյան Իսպանիայի նահանգի կազմի մեջ։
902 թվականից քաղաքը գտնվում էր արաբների տիրապետության տակ։ 1229 թ․ դեկտեմբերի 31-ին քաղաքը գրավվել էր արաբ թագավոր Խայմե Նվաճողի զորքերի կողմից։ 1231 թվականից մինչև 1349 թվականը Պալման Արագոնայի հետ միասին մտնում էր Մալյորկայի թագավորության մեջ (մայրաքաղաքը տեղակայված է Պերպինյան ցամաքում)։
XVI դարում Պալման ոչ մեկ անգամ ենթարկվել է Միջերկրական ծովի ծովահենների կողմից հարձակման, որը բացասական է անդրադարձել նախկինում արագ ծաղկող առևտրին։ Նոր վերելք դիտվեց XVIII դարում, երբ հանվեց ամերիկյան գաղութների հետ առևտրային սահմանափակումները։ 1833 թվականին Պալման դարձավ Բալեարյան կղզիների նահանգի կենտրոնը։ 1996 թվականին անցկացվել է կիսամարաթոնի աշխարհի 1996-ի առաջնությունը։
Այժմ ես Պալմայում եմ պալմաների, եղենափայտերի, ալոեների, նարինջի և կիտրոնի ծառերի, թզենիների և նռենիների մեջ։ Երկինքը փիրուզ, ծովը կապույտ, իսկ լեռները զմրուխտյա։ Օ՞դը... Օդը այդնես կապույտ է, ինչպես երկինքը, և արևը շողում է ողջ օրը, և մարդիկ ման են գալիս ամառային հագուստով, որովհետև տաք է։ Մեկ բառով կյանքն այստեղ հիանալի է։ Ֆրեդրիկ Շոպեն
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալմա դե Մալյորկա, նավահանգիստ (1981-2010) (_Majorca¶ms=39_33_N_2_37_E_region:ES_type:city Satellite view)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 22.4 (72.3) |
24.4 (75.9) |
26.6 (79.9) |
28.0 (82.4) |
32.0 (89.6) |
36.5 (97.7) |
38.0 (100.4) |
37.6 (99.7) |
35.5 (95.9) |
31.2 (88.2) |
27.6 (81.7) |
23.0 (73.4) |
38.0 (100.4) |
Միջին բարձր °C (°F) | 15.4 (59.7) |
15.5 (59.9) |
17.2 (63) |
19.2 (66.6) |
22.5 (72.5) |
26.5 (79.7) |
29.4 (84.9) |
29.8 (85.6) |
27.1 (80.8) |
23.7 (74.7) |
19.3 (66.7) |
16.5 (61.7) |
21.8 (71.2) |
Միջին օրական °C (°F) | 11.9 (53.4) |
11.9 (53.4) |
13.4 (56.1) |
15.5 (59.9) |
18.8 (65.8) |
22.7 (72.9) |
25.7 (78.3) |
26.2 (79.2) |
23.5 (74.3) |
20.2 (68.4) |
15.8 (60.4) |
13.1 (55.6) |
18.2 (64.8) |
Միջին ցածր °C (°F) | 8.3 (46.9) |
8.4 (47.1) |
9.6 (49.3) |
11.7 (53.1) |
15.1 (59.2) |
18.9 (66) |
21.9 (71.4) |
22.5 (72.5) |
19.9 (67.8) |
16.6 (61.9) |
12.3 (54.1) |
9.7 (49.5) |
14.6 (58.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 0.0 (32) |
−0.1 (31.8) |
1.6 (34.9) |
4.4 (39.9) |
8.0 (46.4) |
11.0 (51.8) |
15.8 (60.4) |
15.8 (60.4) |
10.0 (50) |
8.4 (47.1) |
3.8 (38.8) |
2.5 (36.5) |
−0.1 (31.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 43 (1.69) |
37 (1.46) |
28 (1.1) |
39 (1.54) |
36 (1.42) |
11 (0.43) |
6 (0.24) |
22 (0.87) |
52 (2.05) |
69 (2.72) |
59 (2.32) |
48 (1.89) |
449 (17.68) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 6 | 6 | 5 | 5 | 4 | 2 | 1 | 2 | 5 | 7 | 6 | 7 | 53 |
Միջին ամսական արևային ժամ | 167 | 170 | 205 | 237 | 284 | 315 | 346 | 316 | 227 | 205 | 161 | 151 | 2779 |
աղբյուր: Agencia Estatal de Meteorología[5] |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականների տուրիստական ալիքը Մալյորկան դարձրեց միջերկրածովյան տուրիզմի զարգացած կենտրոններից մեկը։ Իսպանական թագավորական ընտանիքի անդամները իրենց արձակուրդներն անցկացնում են Պալմայից ոչ հեռու գտնվող, Մարիվենտյան պալատում։
Գոթական մայր տաճարի շինարարությունը սկսվել է 1231 թվականին Խայմե II թագավորի օրոք, արաբական մզկիթի տեղում։ Օծվել է 1601 թվականին։ Իր բազմաթիվ մեծ պատուհանների շնորհիվ Պալմայի տաճարը համարվում է միջերկրածովյան գոթական տաճարներից ամենալուսավորը։
Պալմայի տաճարը շրջապատող տարածքի վայրում նախկինում եղել է արաբական քաղաք, որը մուսուլմանական աշխարհում հայտնի է Մեդինա Մայուրկա անվանմամբ։ Նրա կառույցներից մնացել են միայն, Ալմուդենա փողոցի կամարը և Սերրայի փողոցի արաբական բաղնիքը։ Տաճարից ոչ հեռու տեղակայված են հին եկեղեցիներ և հարուստ տներ, որոնք պատկանում էին ազնվականներին և վաճառականներին։
Սբ․ Ֆրանցիսկոսի գոթական եկեղեցին կառուցվել է XIV դարում, չնայած որ նրա ճակատը կառուցվել էր XVIII դարի վերջերում։ Նրա ութանկյուն մատուռներից մեկում՝ բարոկկո և ռենեսանսի ոճի զարդարանքներով, XV դարից պահպանում է Ռայմունդ Լուլիայի սարկոֆագը։
Ալմուդենայի (Almudaina) թագավորական պալատը կառուցվել է XIII դարում, մինչ այդ նույն վայրում գտնվող արաբական ալկասարա ամրոցի հիմքի վրա։ Խայմե II թագավորն այն դարձրեց իր թագավորական պալատը։
Պալմայի նախկին ծաղկման խորհրդանիշն է, Սա Լոդժա (Sa Llotja) անվամբ հայտնի կառույցը, որը ծառայում էր առևտրականների համար որպես բիրժա։ Այն կարծես թե հակադարձում է հզոր տաճարին իր չորս ութանկյուն աշտարակներով և պատուհաններով պատշգամբներով։ Սա Լոդժան այժմ համարվում է ցուցադրական կենտրոն։
Սա Լոդժաի մոտ տեղաբաշխված է ծովային դեսպանատունը (Consolat de Mar), որը կառուցվել է XVII դարում, ռենեսանսի ոճի տպավորչ նկարների պատկերասրահում։ Հիմա այստեղ գտնվում է ինքնավար շրջանի ղեկավարության նստավայրը, ի սկզբանե այստեղ էր գտնվում ծովային առևտրի Արբրիտաժը։ Շենքի ճակատը զարդարված է վերածննդի ժամանակաշրջանի կամարներով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բամբակյա արտադրությունները և գորգագործական գործարանները, բամբակյա կտորների արտադրությունը, թուղթը, մոմերը, կաշվային արտադրությունները, կահույքը, երաժշտական գործիքները, բնական մարգարիտները։ Ալյուրի և ձեթի արտադրությունները։ Նավահանգիստը պաշտպանված է ծովապատնեշով՝ 385 մետր երկարությամբ, որը ունի փարոս հասանելի մեծ նավերի համար։
Ինստիտուտ (1836 թվականին համալսարանից ձևափոխված, որը հիմնադրվել է 1503 թվականին), ուսուցիչների սեմինար, ծովագնացության դպրոց, արվեստի ակադեմիա, երաժշտական ուսումնարան, երկու հասարակական գրադարան, թատրոն։ Ծայրամասում է Բելվեր գեղեցիկ ամրոցը (XIII դար) և ավստրիացի էրցհերցոգ Լյուդվիգ Սալվատորի Միրամար վիլլան։
Խմելու ջրի խիստ սակավությունը, այն բերելու և ընդերքից հանելու անհրաժեշտությունը մեծ խոչընդոտ են հանդիսանում քաղաքի և ամբողջ կղզու զարգացման համար։
Եվրոպայի խոշորագույն օդանավակայաններից մեկը։ 2007 թվականին բացվել է մետրոպոլիտեն։
Քաղաքային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալմա դե Մալյորկայում գործում է ավտոբուսային երթուղիների համակարգ և մետրոպոլիտեն։ Նախատեսվում է տրամվայների գծի շինարարություն։ 2012 թվականի հունվարի դրությամբ առկա է 31 ավտոբուսային երթուղիներ։
Մետրոպոլիտենի բացումը տեղի է ունեցել նախատեսված ժամանակում՝ 2007 թվականի ապրիլի 25-ին։ Այն ունի մեկ գիծ 9, 2 կմ երկարությամբ և 9 կայարանով, որը միացնում է քաղաքի կենտրոնը («Պլասա դե Էսպանիա» կայարան) Բալեարյան կղզիների համալսարանին («Ունիվերսիտադ դե լես Իլես Բալերաս» կայարան)։ Մետրոն շահագործվում է Մալյորկայի պետական երկաթգծերի կողմից (Servicios Ferroviarios de Mallorca)։
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի մարդիկ և բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա դել Մար Բոնետ ի Վարդագեր (ծնված 1947) - իսպանացի և կատալոնացի երգչուհի և կոմպոզիտոր,
- Խորխե Լորենսո (ծնված 1987) - իսպանացի մոտոարշավորդ, 2006, 2007 (250 cс), 2010 և 2012 (MotoGP) թվականների աշխարհի չեմպիոն,
- Լուիս Սալոմ (1991—2016) - իսպանացի մոտոարշավորդ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության 2001-2023 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.parlamentib.es/webdocs/NoticiaPIB.aspx?id=2087
- ↑ Relación de Municipios y sus Códigos por Provincias — National Statistics Institute, 2019.
- ↑ Modificaciones en los municipios producidas desde el 01-01-2017 al 01-01-2018 — National Statistics Institute.
- ↑ 4,0 4,1 National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
- ↑ «Guía resumida del clima en España (1981-2010)».
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2003 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2003. — Iss. 304. — P. 45352. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
- ↑ III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero — National Statistics Institute.
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
- ↑ Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
- ↑ National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
- ↑ National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմա դե Մալյորկա» հոդվածին։ |
|