Jump to content

Պաշտամունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրոնական երկրպագության արտաքին սովորույթները դրսևորվում է կրոնական ծեսերի տեսքով։ Այս իմաստով պաշտամունքը բառացի նշանակում է "ուշադրություն", որը դրսևորում են աստվածների նկատմամբ։ Հունական հերոսների պաշտամունքների կոնտեքստում Կարլա Անտոնաչչիոն գրում է, "Պաշտամունք եզրը բնորոշում է կոնկրետ առարկաների հետ կապված ծիսական վարքագիծ տարածական և ժամանակային կորդինատորների շրջանակում։ Ծիսակատարությունները կարող են ներառել աղոթքներ, զոհաբերություններ, մրցույթներ, հուշարձանների կառուցում և այլն"[1]: Պաշտամունքը ինքնին դրսևորվում է ծեսի և արարողության մեջ։ Պաշտամունքը կատարվել և կատարվում է տաճարներում, սրբավայրերում, եկեղեցիներում։

Պաշտամունքը Քրիստոնեության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կաթոլիկության մեջ պաշտամունքը տեխնիկական տերմին է, որը կիրառվում է նվիրվածության կամ երկրպագության դեպքում, կոնկրետ սրբի հանդեպ։ Կաթոլիկները և արևելյան ուղղափառները հսկայական տարբերություն են դնում պաշտամունքի (latria), որը կատարվում է միայն Աստծու համար, և դուլիայի միջև, որը սրբերին խոնարհվելու արարողությունն է (օրինակ Քրիստոսի մայր Մարիամը

Կրոնական երկրպագության արտաքին սովորույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման սովորույթներից են ծեսերը, արարողությունները, պատարագները, որոնց ընթացքում խոսում են կամ երգում և կատարվում են, ավելի հաճախ, անձնական զոհաբերություններ։ Պաշտամունքի դրսևորման այլ տեսակներ են մասունքների պահպանումը կամ պատկերների ստեղծումը, ինչպիսիք են սրբապատկերները կամ եռաչափ պատկերները, վայրերի սրբացումը։ Վայրերի սրբացումը կարող է արտահայտվել սրբավայրերի, տաճարների, եկեղեցիների կառուցումով։ Նման վայրերը հաճախ ուխտագնացությունների կենտրոն են հանդիսանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Antonaccio, "Contesting the Past: Hero Cult, Tomb Cult, and Epic in Early Greece", American Journal of Archaeology 98.3 (July 1994: 389-410) p. 398.