Պատգարակ
Արտաքին տեսք
Պատգարակ, երկու հորիզոնական ձողերի վրա ամրացված տախտակներով կամ կտորով պատրաստված հարմարանք՝ ծանրություններ և մարդկանց տեղափոխելու համար[1]։
Պատգարակների տեսակները՝
- Շտապ օգնության պատգարակները նախատեսված են փոխադրամիջոցների մեջ և դուրս ինչպես նաև բժշկական հաստատությունների մեջ հիվանդների տեղափոխման համար։
Բուժական պատգարակների տեխնիկական բնութագիրը՝
Պատգարակները օգտագործվում են արտակարգ իրավիճակների ժամանակ նաև որպես մահճակալ կամ վիրակապարանի սեղան։ Պատգարակի նախագիծը թույլ է տալիս փոխել նրա բարձրությունը և անկյունը, ինչպես նաև կաթոցիկ, շնչառական համակարգ և վերակենդանացման սարքավորումներ ամրացնել։
Շտապ օգնություն պատգարակները բաղկացած են սայլակից, հանվող պատգարակից և ընդունիչ սարքից։
Շինարարական պատգարակները նախատեսված են երկու աշխատողների միջոցով հողի և շինանյութի տեղափոխման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ջահուկյան, Սուքիասյան (1976). Արդի հայերենի բացատրական բառարան. Երևան: «ՀԱՅԱՍՏԱՆ». էջ 1187.