Պատկերներ ցուցահանդեսից
«Պատկերներ ցուցահանդեսից»[1] (ռուս.՝ Картинки с выставки), դաշնամուրային ստեղծագործությունների շարք, որը բաղկացած է տասը պիեսներից։ Ստեղծագործության հեղինակն է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։ Կոմպոզիտորը սյուիտների շարքը գրել է 1874 թվականին ռուս նկարիչ, ճարտարապետ, բեմանկարիչ Վիկտոր Հարթմանի հիշատակին։
Ինքնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնագիրը պահվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի ազգային գրադարանում ՝ հետևյալ ենթավերնագրով «Վիկտոր Հարթմանի հուշերից», ստորագրված ՝ հունիսի 22, 1874 թվական, Պետրոգրադ։
Ստեղծագործության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսորգսկի և Հարթման
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետ, նկարիչ Վիկտոր Ալեքսանդրի Հարթմանը (1834—1873) XIX դարի արվեստի պատմության մեջ ճանաչվեց, որպես ռուսական ճարտարապետական արվեստի հիմնադիրներից մեկը։ Նա առանձնանում էր իր ինքնությամբ և հարուստ երևակայությամբ։
Ակտիվորեն մասնակցել է «Հզոր խմբակի», նկարիչների արտելի և Պերեդվիժնիկների ընկերության ստեղծագործական կյանքին։ 19-րդ դարի ռուս արվեստաբան, երաժշտական քննադատ, հնագետ Վլադիմիր Ստասովը իր մեծ ներդրումն է ունեցել «Հզոր խմբակի» գեղագիտական և ստեղծագործական սկզբունքների ձևավորման վրա, որի տանն էլ հանդիպել են Մուսորգսկին և Հարթմանը և դարձել մտերիմ ընկերներ։ 1873 թվականին 39 ամյա Հարթմանի հանկարծակի մահը շատ է հուզում Մուսորգսկուն։
Ցուցահանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]1874 թվականի փետրվար-մարտ ամիսներին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում Ստասովի նախաձեռնությամբ և Պետերբուրգի ճարտարապետների ընկերության համագործակցությամբ անց կացվում է Հարթմանի աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացվում է շուրջ 400 աշխատանք, որոնք ստեղծվել էին տասնհինգ տարիների ընթացքում․ նկարներ, ջրաներկեր, ճարտարապետական նախագծեր, թատերական ներկայացումների, թատերական հանդերձների և գեղարվեստական արտադրանքների համար էսքիզներ։
Շրջելով պատկերասրահով` Մուսորգսկին մտածում է դաշնամուրային ստեղծագործություն գրելու վերաբերյալ[2]։ Ընդամենը երեք շաբաթում, հունիսի 2-ից 22-ը կոմպոզիտորը ստեղծագործական մեկ շնչով գրում է այս սյուիտները։
Նկարներ, որոնց թեմաներով ստեղծագործել է Մուսորգսկին․
- «Թզուկները»
- «Հին ամրոց»
- «Թյուիլրիի այգում» կամ «Երեխաների վեճը խաղից հետո՝ Թյուիլրիի այգում» (այգին այժմ գոյություն չունի)
- «Լծկաններ»
- «Ձվից դուրս չեկած ճուտիկների բալետը»
- «Երկու հրեա - հարուստը և աղքատը՝ Սամուել Գոլդենբերգ և Շմույլե»
- «Լիմոժ։ Շուկա։ (Մեծ նորությունը)»
- «Գետնադամբարան»
- «Խրճիթ՝ հավի ոտքերի վրա»
- «Դյուցազնական դարպասները»
Նկարներ, որոնք գոյություն ունեն[3]։
Հրատարակման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Մուսորգսկու ստեղծագործությունների մեծ մասը, այնպես էլ «Պատկերներ ցուցահանդեսից» սյուիտների շարքը, ունի բարդ հրատարակման պատմություն։ Չնայած այն հանգամանքին, որ ստեղծագործությունը գրվել է 1874 թվականի հունիսին, շատ կարճ ժամանակահատվածում, սակայն մինչև 1886 թվականը, այն չի տպագրվել։ Կոմպոզիտորի մահից հետո, հինգ տարի անց, այն տպագրվեց նրա ընկերոջ ՝ կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի կողմից։ Այնուհանդերձ, այս հրատարակությունը, Մուսորգսկու աշխատանքի լիարժեք ճշգրիտ ներկայացումը չէր, այն պարունակում էր մի շարք բացթողումներ և սխալներ։ 1931 թվականին, նշելով կոմպոզիտորի մահվան 50-րդ տարելիցը, ստեղծագործությունը հրատարակվեց Պավել Լամմի կողմից։
1940 թվականին իտալացի կոմպոզիտոր Լուիջի Դալապիկկոլան հրատարակեց Մուսորգսկու այս ստեղծագործությունը՝ լայն մեկնաբանությամբ։
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Promenade 1
Սյուիտը գրված է սի բեմոլ մաժորում (B♭)։
Չափը փոփոխվում է 5/4 և 6/4;
Տակտը՝ Allegro giusto, nel modo russico; senza allegrezza, ma poco sostenuto
Թեման ստեղծագործության մեջ մի քանի անգամ կրկնվում է։ Այն հիշեցնում է ռուսական ժողովրդական երգեր, մեղեդին սկսվում է «մեներգով», իսկ հետո շարունակվում «երգչախմբով»։ Ունի պարզ և ուժեղ ռիթմեր։
№ 1 «Թզուկներ»
[խմբագրել | խմբագրել կոդը]The Gnome
Գրված է մի բեմոլ մինորում (E♭)։
Չափը՝ 3/4;
Տեմպը՝ փոփոխվող Vivo and Meno mosso, pesante
Հարթմանի չպահպանված էսքիզում պատկերված է եղել տոնածառի խաղալիք՝ շչելկունչիկ (մարդուկ-ջարդուկ) թզուկ՝ ծուռ ոտքերով։ Դինամիկ մեղեդին այնպես վարպետորեն է գրված, որ կարծես անշարժ թզուկը սկսում է կենդանանալ, և ունկնդիրը կարող է հետևել, թե նա ինչպես է տեղից-տեղ շարժվում, իսկ հետո` քարանում։
- Զբոսանք 2
Գրված է լա բեմոլ մաժորում (A♭)
Չափը ՝ փոփոխական 5/4 և 6/4
Տեմպը՝ Moderato commodo assai e con delicatezza
Անտրակտը հնչում է արդեն այլ օկտավաներում, նոր ներդաշնակությամբ, հանգիստ և մտածված և տանում դեպի անցում հաջորդ նկարին։
№ 2 «Հին ամրոց»
[խմբագրել | խմբագրել կոդը]The Old Castle
Գրված է սոլ դիեզ մինորում (G♯)։
Չափը՝ 6/8
Տեմպը՝ Andante molto cantabile e con dolore
Կոմպոզիտորը սյուիտը գրել է Հարթմանի ջրաներկ աշխատանքի հիման վրա, որը նկարել էր Իտալիայում ճարտարապետություն ուսանելու ժամանակ։ Նկարը հնագույն մի ամրոց էր, որի ֆոնին պատկերված էր մի տրուբադուր՝ աշուղ, ձեռքին լյուտնյա։
Հնչում է երգեղիկ և մելանխոլիկ երաժշտություն, նվագում է ալտ-սաքսոֆոնը։
- Զբոսանք 3
Գրված է սի մաժոր տոնայնությունում ( B)։
Չափը՝ փոփոխվող 5/4 և 6/4
Տեմպը՝ Moderato non tanto, pesamente
Բավականին կարճ անցում է հաջորդ նկարին (8 տակտ)։
№ 3 «Թյուիլրիի այգում»
[խմբագրել | խմբագրել կոդը]Tuileries (Children's Quarrel after Games)
Գրված է սի մաժոր տոնայնությունում (B)
Չափը՝ 4/4
Տեմպը՝ Allegretto non troppo, capriccioso
Նկարում պատկերված էր Թյուիլրի արքայական պալատը Ֆրանսիայում` Փարիզի կենտրոնում, որը Լուվրի հետ մի ընդհանուր համալիր է, բազմաթիվ երեխաներով և դայակներով։ Սյուիտում կոմպոզիտորը նկարագրել է պալատի աղմկոտ այգին, որտեղ դայակները փորձում են հանդարտեցնել երեխաներին։ Իջնող և բարձրացող ինտոնացիաները ցույց են տալիս նրանց վեճն ու հաշտեցումը։
№ 4 «Լծկաններ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Bydło
Գրված է սոլ դիոզ մինորում (G♯)
Չափը՝ 2/4
Տեմպը՝ Sempre moderato, pesante
Նկարում պատկերված էր լեհական սայլակառք, հսկայական անիվներով, որոնք եզներ էին տանում։
- Զբոսանք 4
Գրված է ռե մինորում (D)
Չափը՝ փոփոխական 5/4, 6/4 և 7/4
Տեմպը՝ Tranquillo
№5 «Ձվից դուրս չեկած ճուտիկների բալետը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրված է ֆա մաժորում (F)
Չափը՝ 2/4
Տեմպը՝ Scherzino (vivo, leggiero)
Սյուիտը գրված է Ջուլիա Գերբերի «Trilby» բալետի համար Հարթմանի արված էսքիզների մոտիվներով։ 17 էսքիզներից պահպանվել են չորսը։
№6 «Երկու հրեա - հարուստը և աղքատը՝ Սամուել Գոլդենբերգ և Շմույլե»
[խմբագրել | խմբագրել կոդը]Samuel Goldenberg und Schmuyle
Գրված է սի բեմոլ մինոր տոնայնությունում (B♭)
Չափը՝ 4/4
Տեմպը՝ Andante. Grave energico and Andantino
Նկարում պատկերված են երկու հրեաներ՝ հարուստ և աղքատ։
- Զբոսանք
Գրված է սի բեմոլ մաժորում (B♭)
Չափը՝ փոփոխական 5/4, 6/4 և 7/4
Տեմպը՝ Allegro giusto, nel modo russico; poco sostenuto.
№7 «Լիմոժ։ Շուկա։ (Մեծ նորությունը)»
[խմբագրել | խմբագրել կոդը]Limoges. The Market (The Great News)
Գրված է մի բեմոլ մաժորում (E♭)
Չափը՝ 4/4
Տեմպը՝ Allegretto vivo, sempre scherzando
Նկարում՝ շուկայում կատաղի վեճի բռնված ֆրանսուհիներ են։
Լիմոժը քաղաք և համայնք է Ֆրանսիայում, որտեղ կոմպոզիտորը նկարագրում է շուկայի եռուզեռը։
№8 «Գետնադամբարան»
[խմբագրել | խմբագրել կոդը]Catacombs (Roman Tomb)
Գրված է սի մինորում (B)։
Չափը՝ 3/4, 6/4
Տեմպը՝ Largo (Sepulcrum) Andante non troppo con lamento (Con mortuis)
Այս նկարում Հարթմանը իրեն է ներկայացնում, զննելով Փարիզի գետնադամբարանը՝ լապտերի լույսով։
№9 «Խրճիթ հավի ոտքերի վրա»
[խմբագրել | խմբագրել կոդը]The Hut on Hen's Legs (Baba Yaga)
Գրված է դո մինոր տոնայնությունում (C)
Չափը՝ 2/4
Տեմպը՝ Allegro con brio, feroce and Andante mosso
Այս նկարը Հարթմանը պատկերել է ժամացույցի վրա ՝ հավի ոտքերով թռչող խրճիթի տեսքով։ Մուսորգսկին ավելացրել է ցախավելի վրա թռչող կախարդի։
№10 «Դյուցազնական դարպասները»
[խմբագրել | խմբագրել կոդը]The Bogatyr Gates (In the Capital in Kiev)
Գրված է մի բեմոլ մաժորում (E♭)
Չափը՝ 4/4
Տեմպը՝ Maestoso
Նկարը Հարթմանի Կիև քաղաքի դարպասների նախագծումն էր՝ հին ռուսական, բարձր ոճով, որը սլավոնական սաղավարտի տեսք ուներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A 2010 performance of Wood's arrangement by the BBC National Orchestra of Wales, Francois-Xavier Roth conducting.
- Reproductions of Viktor Hartmann’s pictures
- Another page with reproductions (German)
- A page with additional pictures reproduced in higher resolution (Japanese site with English pages)
- Performance of Pictures at an Exhibition on piano(չաշխատող հղում) by Alexander Ghindin from the Isabella Stewart Gardner Museum in MP3 format
- A Clinton Nieweg Chart for orchestrations and arrangements on SOLC
- List of recordings of the piano original Արխիվացված 2016-03-05 Wayback Machine of Pictures
- List of arrangements and recordings Արխիվացված 2016-03-28 Wayback Machine of Pictures
- Film and video use Արխիվացված 2016-08-20 Wayback Machine of Pictures
- Music based on Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Pictures
- The 16bit pictures at an exhibition – arrangement for Commodore Amiga by Michael Briel Արխիվացված 2010-01-18 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Calvocoressi, Michel D., Modest Mussorgsky: His Life and Works. London: Rockliff; Fair Lawn, N.J.: Essential Books, 1956.
- Calvocoressi, Michel D., and Gerald Abraham. Mussorgsky. Master Musicians, New Series. London: J. M. Dent & Sons, Ltd.; New York: Dutton, 1946. Revised edition, London: Dent, 1974. 0-460-03152-X.
- Dubal, David, The Art of the Piano: Its Performers, Literature, and Recordings, third edition, revised and expanded. With accompanying CD recording. Pompton Plains, N.J.: Amadeus Press, 2004. 1-57467-088-3.
- Frankenstein, Alfred, "Victor Hartmann and Modeste Musorgsky." The Musical Quarterly 25, no. 3 (July 1939): 268–91.
- Mussorgsky, M., M. P. Musorgskiy: Letters, Gordeyeva, Ye. (editor), 2nd edition. Moscow: Music (publisher), 1984 [Мусоргский, М., М. П. Мусоргский: Письма, Гордеева, Е. (редактор), издание второе, Москва: Музыка, 1984].
- Mussorgsky, M., Pictures from an Exhibition (score), edited by N. Rimsky-Korsakov. Saint-Petersburg: V. Bessel & Co., 1886
- Mussorgsky, M., Pictures from an Exhibition (score), edited by P. Lamm. Moscow: Muzgiz, 1931
- Mussorgsky, M., Pictures from an Exhibition (manuscript facsimile). Moscow: Muzïka, 1975
- Orga, Ates, "Mussorgsky's Pictures at an Exhibition on record". International Piano Quarterly 2, no. 5 (Autumn 1998): 32–47.
- Orlova, A., Musorgsky Remembered, translated by Zaytzeff, V., and Morrison, F., Bloomington and Indianopolis: Indiana University Press, 1991
- Parrott, Jasper, and Vladimir Ashkenazy. Beyond Frontiers. London: Collins; London: Hamilton; New York: Atheneum, 1984. 0-00-216373-X (Collins); 0-241-11575-2 (Hamilton); 0-689-11505-9 (Atheneum)
- Russ, Michael. Musorgsky: Pictures at an Exhibition. Cambridge Music Handbooks. Cambridge and New York: Cambridge University Press, 1992. 0-521-38442-7 (hardback); 0-521-38607-1 (pbk).
- Schonberg, Harold C. The Lives of the Great Composers, revised edition. New York: W. W. Norton & Company, 1981. 0-393-01302-2. London: Abacus, 1997. 0-349-10972-9.
- Richard Taruskin. Musorgsky: Eight Essays and an Epilogue. Princeton: Princeton University Press, 1993. 0-691-09147-1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Մուսորգսկի Մոդեստ Պետրովիչ» հոդվածը ՀՍՀ-ում». Վերցված է 2017 Հուլիս 20-ին.
- ↑ Г. Н. Хубов. Мусоргский. — М.: Музыка, 1969. — С. 535
- ↑ Mussorgsky (1984: p. 339)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատկերներ ցուցահանդեսից» հոդվածին։ |
|