Jump to content

Պարլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարլեր (անգլ.՝ Parler), 14-րդ դարից մինչև 15-րդ դարի սկզբի ճարտարապետների ու քանդակագործների ընտանիք։ Աշխատել են Գերմանիայում և Չեխիայում։ Ուշ գոթական ոճի նշանավոր հուշարձաններ են ստեղծել։

Հայնիխ I Պարլերը (1351 թվականից Շվեբիշ-Դմյունդում կառուցել է Հայլիգկրյոյցկիրխեն, որը դարձել է 14-15-րդ դարերի հարավգերմանական դահլիճավոր եկեղեցիների նախատիպ), Յոհան Պարլերը (1354-1363 թվականներ) կառուցել է Ֆրայբուրգ-իմ-Րրայսգաուի տաճարի նոր ավագ խորանը, Հայնրիխ II Պարլերը (մոտ 1377—1383 թվականներին Միխայլևիչ II Պարլերի և Հայնրիխ III Պարլերի հետ ղեկավարել է Ուլմի տաճարի ավագ խորանի շինարարությունը։ Միխայլևիչ III Պարլերը (1383 թվականից ղեկավարել է Ստրասբուրգի տաճարի շինարարությունը։ Չեխական գոթիկայի խոշորագույն ներկայացուցիչ, ճարտարապետ և քանդակագործ Պարլերը (1330 թ., Շվեբիշմյունդ-հուլիսի 13, 1399 թ., Պրահա) 1356 թվականից աշխատել է Չեխիայում, ղեկավարել Պրահայի Ս․ Վիտ տաճարի, Կարլի կամրջի (1357-1372 թթ.) շինարարությունը, կառուցել Կոլինի Ս․ Բարդուղիմեոս եկեղեցու ավագ խորանը (1360-1378 թթ.)։ Քանդակային ստեղծագործություններից աչքի են ընկնում քարե կիսանդրիները 1374-1385 թթ.), Օտակար I-ի և Օտակար II-ի մահարձանները (1377 թ.) Ս․ Վիայի տաճարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։