Պարուրաձև անտենաներ
Պարուրաձև անտենաներ, լայնաշերտ անտենաների մի տեսակը։ Դրանք թույլ և միջին ուղղված լայնաշերտ անտենաներ են՝ էլիպտիկ և կառավարվող բևեռականությամբ (անտենաների ճառագայթման դաշտի բևեռացման պարամետրերը կարող են փոփոխվել էլեկտրական եղանակով)։ Օգտագործվում են որպես ինքնուրույն անտենաներ, որպես հայելային և ոսպնյակային անտենաների ճառագայթիչներ, անտենային ցանցերի տարրեր։
Պարուրաձև անտենաները ըստ ուղղորդչի տեսակի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարուրաձև անտենաները մակերևութային ալիքների անտենաներ են։ Ըստ ուղղորդչի (դանդաղեցման համակարգի) տեսակի, հաճախականությունների լայն տիրույթում աշխատանքն ապահովելու միջոցի կարելի է բաժանել՝
- ռեգուլյար գլանաձև, որոնք ամբողջ երկարությամբ ունեն հաստատուն երկրաչափական պարամետրեր և լայնաշերտությունը պայմանավորված է փուլային արագությոան դիսպերսիայի առկայությամբ։
- հավասարանկյուն կամ հաճախականությունից կախվածություն չունեցող և հարթ։
- ոչ ռեգուլյար, որոնցից են մնացած բոլոր պարուրաձև անտենաները և այլն։
Հիմնական պարամետրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- պարույրի տրամագիծ՝D
- պարույրի քայլ` S
- պտույտների քանակ`n
- մեկ պտույտի երկարություն`L
- մեկ պտույտի բարձրություն`h:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարուրաձև անտենան հաղորդալար է, որի մի ծայրը սովորաբար ազատ մնում է, իսկ երկրորդը միանում է համառանցք լարի ներքին հաղորդալարին։ Համառանցք լարի արտաքին հաղորդալարը միանում է հարթ մետաղական կամ ցանցաձև էկրանին (սկավառակին), որն արգելակում է համառանցք լարի ներքին լարաշերտի մակերևույթի վրայով անցնող հոսանքի ներթափանցումը դեպի նրա արտաքին մակերևութը, ինչպես նաև խաղում է անդրադարձչի դեր՝ քչացնելով անտենայի ճառագայթումը դեպի թիկունքի կիսահարթություն։
Պարուրաձև անտենայի ուղղորդվածության հատկությունները կախված են նրա լայնակի չափերից։ Եթե գալարի տրամագիծը ալիքի երկարության համեմատությամբ փոքր է, յուրաքանչյուր գալար կարելի է համարել տարրական հարթ շրջանակ, և պարուրաձև անտենան կարելի է դիտել որպես տարրական էլեկտրական շրջանակների և էլեկտրական դիպոլների համակցություն, որոնց առանցքները համընկնում են անտենայի առանցքի հետ։ Այդ դեպքում անտենան ինտենսիվ ճառագայթում է գալարի հարթությունում, այսինքն՝ անտենայի առանցքին ուղղահայաց։
Աշխատանքային ռեժիմները
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտենայի աշխատանքային ռեժիմը կոչվում է չուղղորդված ճառագայթման ռեժիմ (πd « λ)։ Այս դեպքում ամեն մի պտույտ կարելի է դիտարկել որպես տարրական օղակ և այդ օղակով հոսող հոսանքն ունի հաստատուն ամլիտուդ և հաստատուն փուլ։ Այս դեպքում ՈՒԴ-ն ունի հետևյալ տեսքը և անտենայի առանցքով անցնող հարթուրյան մեջ, և պտոտվի պտույտին ուղղահայաց հարթության մեջ։
Երբ πd ≈ λ, ապա քայլային անկյան որոշակի արժեքների դեպքում ճառագայթումը մի ուղղությամբ է, և մաքսիմումն ուղղված է առանցքի երկարությամբ։ Աշխատանքի այդ ռեժիմը կոչվում է առանցքային ճառագայթման ռեժիմ։ Պարույրի գալարների տրամագծի մեծացման դեպքում ճառագայթումն առանցքի ուղղությամբ բարդանում է, ծագում է առավելագույն ճառագայթում երկու ուղղությամբ։ Տարածքային ՈւԴ-ն ընդունում է կոնի տեսք։ Այս ռեժիմը կոչվում է կոնաձև ճառագայթման ռեժիմ։ Այսինքն, երբ πd » λ, ճառագայթումը կոչվում է կոնաձև, որովհետև գոյություն ունեն առավելագույն ճառագայթման երկու ուղղություն։ Տեսական հետազոտությունները ցույց են տալիս, որ պարույրում, որի գալարի երկարությունը մոտավոր հավասար է λ –ին, գործնականում գոյություն ունի դանդաղեցված փուլային արագությամբ վազող ալիք, որը որոշում է առանցքային ճառագայթման ռեժիմը։
Գործնականում ավելի հաճախ կիրառվում է առանցքային ճառագայթման ռեժիմը,որը բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով.
- Անտենայի պարույրի առանցքով գոյանում է վազող ալիքի ռեժիմ։
- Պարույրի առանցքի երկայնքով դաշտը շրջանային բևեռացում ունի։
- Առանցքային ճառագայթման ռեժիմը բնութագրվում է առավելագույն ՈւԳԳ-ով։
- Անտենայի մուտքային դիմադրությունը ակտիվ է։
- Անտենայի բոլոր պարամետրերը հաճախականային բավականին լայն շերտում անփոփոխ են։
Պարուրաձև անտենաները կիրառվում են սանտիմետրային, դեցիմետրային և հազվադեպ՝ մետրային տիրույթում։ Օգտագործվում են որպես ինքնուրույն անտենաներ, ինչպես նաև անտենայի ճառագայթիչներ, եթե անհրաժեշտ է ստանալ շրջանաձև բևեռացմամբ դաշտ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա․ Ս․ Սարգսյան - Անտենաներ