Պեդիկյուր
Պեդիկյուր (լատին․՝ pedis՝ ոտք և լատին․՝ cure՝ խնամք), հատուկ խնամք ոտքերի եղունգների համար (օրինակ՝ կոշտուկների հեռացում, եղունգների հարթեցում) և եղունգների լաքապատումը։ Ըստ էության, այն մանիկյուրի նմանակերպն է ոտքերի համար[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ոտքերի խնամքով զբաղվում էին վարսավիրաները։ Այդ ժամանակ տվյալ ծառայությունը համատեղում էին ատամների բուժման և մարմնի խնամքի այլ պրոցեդուրաների հետ։ Մասնագիտությունների տարանջատումը տեղի է ունեցել 19-րդ դարում։
20-րդ դարի սկզբում Եվրոպայում սկսեցին գործել մասնագիտացված հաստատություններ ոտքերի խնամքի համար։ Այսօր գործնականում բոլոր գեղեցկության սրահներում, ինչպես նաև վարսավիրանոցներում գործում է պեդիկյուրի ծառայությունը, որը, որպես կանոն, մատուցվում է մանիկյուրի և պեդիկյուրի մասնագետի կողմից։ Անհրաժեշտ գործիքների առկայության դեպքում (ունելիք կամ եղունգների մկրատ, փայտիկ կուտիկուլաները հեռացնելու համար, եղունգների սղոցիկ) հնարավոր է նաև պրոցեդուրաներն իրականացնել ինքնուրույն, տնային պայմաններում։
Պեդիկյուրի տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեդիկյուրի դասական մասը նախատեսված է ոտնաթաթին և ոտքերի եղունգներին խնամք և կոկիկություն հաղորդելու համար։
- Վաննա ոտքերի համար, տաք ջրում փափկեցրած մաշկը հեշտությամբ է ենթարկվում տարբեր գործիքների (սղոցիկ, դանակ) մեխանիկական ներգործությանը։ Հարկավոր է մոտավորապես 15 րոպե ոտքերը պահել 38-43 աստիճան ջերմությամբ ջրի մեջ՝ ավելացնելով օճառ կամ այլ մաքրող միջոցներ։
- Ոտնաթաթի կոշտացած մաշկի հեռացում, այս փուլի արդյունքում մաքրում են ոտնաթաթերի մաշկը և հեռացնում կոշտացած շերտերը։ Կրունկի հատվածը և ներբանը մաքրվում են դանակի և տարբեր սրության սղոցիկների օգնությամբ։
- Կուտիկուլայի մշակում, հատուկ փայտիկի և օճառի օգնությամբ նախապես փափկեցրած կուտիկուլան հեռացվում է։
- Եղունգների ձևավորում, գեղագիտական նորմերի, ինչպես նաև հարմարավետության տեսանկյունից ոտքի մատների վրա եղունգի շերտը չպետք է երկար լինի հենց մատներից։
Դասական ընթացակարգին կարող են ավելանալ․
- Ոտքերի մերսումը,
- եղունգների լիցքը, թույլ է տալիս հարթեցնել եղունգների շերտի ձևը և երկարությունը,
- եղունգների լաքապատումը, կան եղունգների լաքապատման տարբեր միջոցներ՝ ըստ գույնի, բաղադրության և ամրության․
- Սովորական եղունգի լաք, ավելի հեշտ է կիրառվում և ավելի քիչ ֆինանսական և ժամանակային ռեսուրսներ է պահանջում, սակայն պակաս դիմացկուն է։
- Գել-լաք և ակրիլ, որոնք եղունգներին ամրանալու համար պահանջում են հատուկ լամպերով ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործություն, ինչը ոչ միշտ է հարմար տնային պայմաններում օգտագործելու համար։ Այն հնարավոր է հեռացնել հատուկ նյութերի (պարունակում են եղունգների համար վտանգավոր տարրեր) կամ խարտելու միջոցով (ոչ բավարար որակավորման կամ կոկիկության դեպքում եղունգները կարելի է վնասել[2])։ Այսպիսի լաքերը ավելի դիմացկուն են։
- Big 5 free (beautydrugs) и Big7 free (Deborah Lippmann) կատեգորիայի նորարարական լաքերի բաղադրության մեջ բացակայում են վտանգավոր քիմիական նյութերը՝ մրջնալդեհիդ, տոլուոլ, կամֆորա, դիբուտիլֆտալատ[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Manicurists and Pedicurists : Occupational Outlook Handbook: : U.S. Bureau of Labor Statistics». www.bls.gov. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Writer, Rebecca Adams Voices Staff; Post, The Huffington (2014 թ․ մարտի 24). «How Your Pedicure Could Be Hurting Your Health». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Types of pedicures». Spavelous. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.