Jump to content

Պերօքսիսոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերոքսիսոմի կառուցվածքը

Պերօքսիսոմներն, ինչպես և Գոլջիի ապարատը, էնդոսոմները և լիզոսոմները միաշերտ մեմբրանով օրգանոիդներ են։ Պերօքսիսոմները հայտնաբերված են բոլոր էուկարիոտ բջիջներում, մեծ քանակությամբ լյարդի, երիկամների բջիջներում, ալգեաների, բույսերի ֆոտոսինթեզող բջիներում։ Պերօքսիսոմների չափսերը տարբեր են՝ կախված հյուսվածքից և ֆունկցիայից, հիմնականում ավելի փոքր են, քան միտոքոնդրիումները։ Պերօքսիսոմները պարունակում են կատալազ ֆերմենտը, որն անհրաժեշտ է ջրածնի պերօքսիդի (H2O2) քայքայման համար։

Վնասակար միացությունների վնասազերծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերօքսիսոմային էնզիմները կարևոր դեր ունեն ակտիվ թթվածնի ռադիկալների, ինչպիսիք են՝ սուպերօքսիդ իոնը, հիդրոքսիլ ռադիկալ, օրգանական պերօքսիդային միացությունները և այլն, դետոքսիֆիկացիայի պրոցեսում։ Նման ակտիվ թթվածնային ռադիկալները կարող են առաջանալ բջջում մոլեկուլային թթվածնի առկայության դեպքում մետաբոլիզմի ժամանակ և նրանց կուտակումը բջջում կարող է բերել օքսիդատիվ սթրեսի։ Պերօքսիսոմային էնզիմները (սուպերօքսիդ դիսմուտազ, կատալազ, պերօքսիդազներ) դետոքսիֆիկացնում են այդ ակտիվ թթվածնի ռադիկալները։

Ճարպաթթուների օքսիդացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական, բուսական և սնկերի բջիջներում պերօքսիսոմները պարունակում են ֆերմենտներ ճարպաթթուների օքսիդացման համար, ինչի շնորհիվ բջիջը մատակարարվում է էներգիայով։ Կենդանական բջիջներում ճարպաթթուների 25-50%-ը օքսիդացվում է պերօքսիսոմներում։ Այստեղ երկար ճարպաթթվային շղթաները (24-26 ածխածին) ճեղքվում և կարճանում են (16 ածխածին), ինչից հետո տեղափոխվում են միտոքոնդրիումներ acetyl-CoA սինթեզի նպատակով։ Acetyl-CoA-ն հետագայում տեղափոխվում է ցիտոպլազմ, որտեղ մասնակցում է կենսասինթետիկ ուղիներին- TCA cycle։ Բուսական բջիջներում և սնկերի մոտ ճարպաթթուների ճեղքումը իրականանում է ամբողջությամբ պերոքսիսոմներում, մինչև acetyl-CoA-ի առաջացումը։

Օտարածին միացությունների կատաբոլիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերօքսիսոմային ֆերմենտների սուբստրատներից են նաև որոշ միացությունները, որոնց համար բջիջը չունի այլ վերամշակման ուղի։ Նման միացություններից են D-ամինաթթուներ (D-amino acids), որոնք չեն ճանաչվում L-ամինաթթուները ճեղքող (L-amino acids) ֆերմենտներով։ Որոշ բջիջներում պերօքսիսոմները պարունակում են նաև քսենոբիոտիկներ /կենսաբանական օրգանիզմների համար օտար (օտարածին քիմիական միացություններ) քայքայող ֆերմենտներ։ Օրինակ, քսենոբիոտիկներից են ալկանները` հայտնաբերված նավթի և այլ նավթամթերքի մեջ։ Գոյություն ունեն սնկեր, որոնք ունակ են քայքայել նման քսենոբիոտիկները և կիրառվում են նավթամթերքով շրջակա միջավայրի աղտոտվածությունը կանխարգելելու մեջ։

Պերօքսիսոմային հիվանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ պերօքսիսոմների գործունեության հետ կապված են բազմաթիվ մետաբոլիկ ուղիներ, գույություն ունեն նաև բազմաթիվ հիվանդություններ` կապված պերօքսիսոմների վնասվածքների հետ։ Առավել հաճախ հանդիպող պերօքսիսոմային հիվանդություններից է X-շղթայակցված ադրենոլեյկոդիստրոֆիան (adrenoleukodystrophy X-linked adrenoleukodystrophy)։ Այս հիվանդությունն առաջացնող վնասված սպիտակուցը տրանսմեմբրանային սպիտակուց է, որը պատասխանատու է ճարպաթթուների՝ դեպի պերօքսիսոմներ տեղափոխելու համար, որտեղ և պետք է տեղի ունենա ճարպաթթվի օքսիդացումը։ Հիվանդության ժամանակ այդ ճարպաթթվի կուտակումը մարմնում բերում է նյարդային հյուսվածքի միելինային շերտի քայքայմանը։