Jump to content

Պտերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բույսերի խումբ
Cyathea dregei
Անվանում
Պտերներ
Անվանման կարգավիճակ
Հնացած տաքսոնոմիա
Լատիներեն անվանում
Pteridophyta
Մայր տաքսոն
ենթաթագավորություն
Բարձրագույն սպորավոր բույսեր (Embryophytes)

Տես տեքստը

Պատկերը վիքիդարանումՊատկերներ Վիքիդարանում

Պտերներ (լատին․՝ Pterophyta կամ Polypodiophyta)[1], բարձրակարգ սպորավոր բույսերի բաժին, միջանկյալ ցեղ է գրավում ռինիոֆիտների (լատին․՝ Rhyniophyta) և մերկասերմերի (լատին․՝ Gymnospermae) միջև։

Ռինիոֆիտներից պտերները տարբերվում են գլխավորապես արմատների ու տերևների առկայությամբ, իսկ մերկասերմերից՝ սերմերի բացակայությամբ։ Առաջացել են ռինիոֆիտներից։

Ծագել են պալեոզոյան դարաշրջանում, հնագույն բրածո ներկայացուցիչներ հայտնի են դևոնից։ Կարբոնում լայն տարածում են ստանում ծառանման պտերներ, որոնք մյուս խոնավասեր սպորավոր բույսերի հետ միասին առաջացրել են ներկայումս օգտագործվող քարածուխը։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտերներին, ինչպես նաև մյուս բարձրակարգ բույսերին, բնորոշ է անսեռ (սպորոֆիտ) և սեռական (գամետոֆիտ) սերունդների հաջորդականությունը։ Պտերների սպորոֆիտները խոտաձև կամ ծառանման բույսեր են, աչքի են ընկնում մորֆոլոգիական և էկոլոգիական մեծ բազմազանությամբ։ Տերևները բազմաձև են՝ բազմակի կտրտվածքա-եզրավորներից մինչև ամբողջաեզրավոր, 3-6 սմ և նույնիսկ 30 սմ երկարությամբ։

Ցողունները լինում են ստորգետնյա (կոճղարմատավոր) և վերգետնյա, ուղղաձիգ ու փաթաթվող, պարզ ու ճյուղավոր, մի քանի սմ-ից մինչև 20-25 սմ երկարությամբ։ Պարզունակ պտերներին բնորոշ են համեմատաբար խոշոր, բազմաշերտ պատերով և մեծ քանակությամբ սպորներ արտադրող սպորանգիումները[2]։

Պտերների կենսական ցիկլիը

Ժամանակակից պտերների մեծ մասի սպորանգիումները մանր են, միաշերտ պատերով և առաջացնում են ոչ մեծ քանակությամբ սպորների մեծ մասը հավասարասպոր են, միայն առանձին կարգաբանական խմբեր ունեն աարասպոր ձևեր։ Հավասարասպոր պտերների գամետոֆիտը սովորաբար նուրբ կանաչ, կարճակյաց, սրտաձև թիթեղիկ է։ Տարասպոր ձևերի միկրոսպորներն առաջացնում են շատ փոքր արական, իսկ մեգասպորները՝ քիչ ավելի մեծ իգական գամետոֆիտներ։

Պտերների վեգետատիվ բազմացումը կատարվում է կոճղարմատներով, ինչպես նաև տերևների վրա առաջացող բողբոջներով։ Ասպլենի ումների ենթաընտանիքի տերևները ունեն.

  • պատի ասպլենիում,
  • մազանման ասպլենիում,
  • հյուսիսային ասպլենիում,
  • դեղատնային ցետերախ,
  • արմատասեր կամ պոսորուս։

Պտերները բաժանվում են 2 բաժինների[3][4]։

Բայցի այս խմբերից պտերները պատկանում են 3 մահացած բաժինների.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Название Pteridophyta было предложено в 1841 русским ботаником, учёным-эволюционистом Павлом Фёдоровичем Горяниновым (1796—1865).
  2. Жизнь растений, 1978, с. 33—35
  3. Smith, Alan R.; Kathleen M. Pryer; Eric Schuettpelz; Petra Korall; Harald Schneider; Paul G. Wolf (2006). «A classification for extant ferns» (PDF). Taxon. 55 (3): 705–731. doi:10.2307/25065646. JSTOR 25065646.
  4. «Tree of Life web project». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Жизнь растений. В 6-ти т. / Гл. ред. նАл. А. Фёдоров. — М.: Просвещение, 1978. — Т. 4. Мхи. Плауны. Хвощи. Папоротники. Голосеменные растения. Под ред. И. В. Грушвицкого и С. Г. Жилина. — 447 с. — 300 000 экз.
  • Папоротникообразные, птеридофиты (Pteridophytina) // Ботаника. Учебник для вузов: в 4 т. = Lehrbuch der Botanik für Hochschulen. Begründet von E. Strasburger, F. Noll, H. Schenck, A. F. W. Schimper. / 35. Auflage neubearbeitet von Peter Sitte, Elmar W. Weiler, Joachim W. Kadereit, Andreas Bresinsky, Christian Körner / П. Зитте, Э. В. Вайлер, Й. В. Кадерайт, А. Брезински, К. Кёрнер; на основе учебника Э. Страсбургера [и др.]; пер. с нем. Е. Б. Поспеловой, К. Л. Тарасова, Н. В. Хмелевской. — М.: Издательский центр «Академия», 2007. — Т. 3. Эволюция и систематика / под ред. А. К. Тимонина, И. И. Сидоровой. — С. 305—350. — 576 с. — 3000 экз. — ISBN 978-5-7695-2741-8 (рус.) ISBN 978-5-7695-2746-3 (Т. 3) (рус.), ISBN 3-8274-1010-X (Elsevier GmbH) — УДК 58(075.8)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 409
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտերներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտերներ» հոդվածին։