Ջանլուիջի Դոննարումմա
Ջանլուիջի Դոննարումմա իտալ.՝ Gianluigi Donnarumma | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ջանլուիջի Դոննարումմա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||
Մականուն | Gigio[1] | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1999 (25 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կաստելամարե դի Ստաբիա, Իտալիա | ||||||||||||||
Հասակ | 196 սմ | ||||||||||||||
Քաշ | 90 կգ | ||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Պարի Սեն-Ժերմեն | ||||||||||||||
Համար | 99 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջանլուիջի Դոննարումմա (անգլ.՝ Gianluigi Donnarumma փետրվարի 25, 1999[3], Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի և Իտալիայի հավաքականի դարպասապահ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջանլուիջին դաստիարակվել է «Միլան» ակումբում։ Իր առաջին հանդիպումն անցկացրել է Իտալիայի առաջնությունում 2015 թվականի հոկտեմբերի 25-ին «Սասսուոլո» ակումբի դեմ`դառնալով ամենաերիտասարդ դարպասապահը Իտալիայի առաջնությունում և գերազանցելով Ջանլուիջի Բուֆֆոնի ռեկորդը։ Իսկ առաջին չոր խաղը նա անցկացրեց հաջորդ մրցաշրջանում, որտեղ խաղը ավարտվեց 1-0 հաշվով։ Հաջորդ խաղում նա բաց թողեց մեկ գնդակ, սակայն Միլանը հաղթեց 3-1 հաշվով։
Հավաքականի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոննարումման եղել է Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հիմնական կազմի դարպասապահը 2015 թ.-ի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում։ Նույն թվականի մարտի 24-ին նա մեկնարկեց մինչև 21 թիմի կազմում Իռլանդիայի հավաքականի դեմ հանդիպմանը, որում Իտալիայի հավաքականը հաղթեց 4-1 հաշվով։ Դրանով Ջանլուիջին դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարեկան 28 օր), ով երբևէ խաղացել է 21 տարեկանների թիմում, գերազանցելով Ֆեդերիկո Բոնազզոլիի ռեկորդը։
Օգոստոսի 27-ին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանպիեռո Վենտուրան հրավիրեց Դոննարումմային Իտալիայի հավաքական սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայի դեմ ընկերական և 2018 թ.-ի Աշխարհի գավաթի որակավորման խաղերի սեպտեմբերի 5-ին Իսրայելի դեմ հանդիպումներին մասնակցելու համար` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարի, 6 ամիս), ով 1911 թվականից սկսած հրավիրվել է ազգային հավաքական։ Սեպտեմբերի 1-ին Դոննարումման մեկնարկեց Իտալիայի հավաքականում Ֆրանսիայի դեմ խաղում, փոխարինելով Բուֆֆոնին ընդմիջմանը` դառնալով ամենաերիտասարդ դարպասապահը, ով երբևէ խաղացել է Իտալիայի հավաքականում 17 տարեկան 189 օրականում։
Եղբայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջանլուիջիի մեծ եղբայրը, նույնպես ծնվել և մեծացել է Միլանում, բայց հիմա խաղում է Ջենոա ակումբում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը ՎիքիԳոլ կայքում(չաշխատող հղում)
- Ֆուտբոլիստի էջը «Միլանի» պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի էջը «ՈՒԵՖԱ»յի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-03-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանլուիջի Դոննարումմա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1999 ծնունդներ
- Փետրվարի 25 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալիայում ծնվածներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ