Jump to content

Ջեյմս Հարդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Հարդեն
James Harden

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Կլիպերս
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար № 1
Ի ծնե տրված անունը Ջեյմս Էդվարդ Հարդեն կրտսեր
James Edward Harden, Jr.
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 26, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 1,96 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Արտեզիայի ավագ դպրոց
(Լեյքվուդ, Կալիֆորնիա)
համալսարան Արիզոնա սթեյթ (2007–2009)
Դրաֆթի տարի 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ
Դրաֆթ ակումբ Օկլահոմա սիթի Թանդեր
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕկլահոմա սիթի Թանդեր (2009-2012)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն Ռոքեթս (2012-2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին Նեթս (2021-2023)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Կլիպերս (2023-այժմ)
Մրցանակներ
  • NBA ամենաարժեքավոր խաղացող (2018)
  • 10× NBA աստղ (2013–2022)
  • 6× All-NBA առաջին թիմ (2014, 2015, 2017–2020)
  • 6× All-NBA երրորդ թիմ (2013)
  • 3× NBA-ի առաջատար միավորների կատեգորիայում (2018–2020)
  • NBA-ի առաջատար փոխանցումների կատեգորիայում (2017)
  • NBA տարվա լավագույն պահեստային (2012)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2010)
  • Կոնսենսուսի All-American առաջին թիմ (2009)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2004)
  • Pac-10-ի տարվա խաղացող (2004)
  • 2× All-Pac-10 առաջին թիմ (2008–2009)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Լոնդոն 2012

Ջեյմս Էդվարդ Հարդեն կրտսեր (անգլ.՝ James Edward Harden, Jr., օգոստոսի 26, 1989(1989-08-26), Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, Հարձակվող պաշտպան։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում։

Համալսարանային տարիներն անցկացրել է Արիզոնայի նահանգային համալսարանի «Սան դևիլս» ակումբում, որի կազմում արժանացել է մի շարք ճանաչողական մրցանակների։

Ընտրվել է NBA-ի 2009 թվականի դրաֆթի[1] շրջանակում, որտեղ առաջին ռաունդի 3-րդ համարի ներքո՝ «Օկլահոմա սիթի Թանդերի» կողմից, որի կազմումը հասել է մինչև 2012 թվականի NBA-ի գերեզրափակիչ։ Նույն տարի արժանացել է «Տարվա պահեստային» (անգլ.` Sixth Man of the Year) մրցանակին։

«Հյուստոն Ռոքեթսի» կազմում երեք անգամ եղել է լիգայի առաջատար՝ միջին միավորների ասպարազեում, 2018 թվականին ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացող (MVP): Բազմաթիվ անգամներ -անաչվել է NBA-ի աստղ, ինչպես նաև ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։

Ակումբային կարիերայից զատ հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում՝ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում և 2014 թվականի Աշխարհի առաջնությունում դառնալով ոսկե մեդալակիր։

Դպրոցական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախել է Արտեզիայի ավագ դպրոցը (Լեյքվուդ, Կալիֆորնիա նահանգ)։ Ավագ դպրոցի 2-րդ տարում իր հաշվին միջինում գրանցել է 13 միավոր։ Հաջորդ ուսումնական տարում Հարդենը բարելավում է միջին ցուցանիշները՝ 18 միավոր և 3 արդյունավետ փոխանցում։ Նույն տարի 33 հաղթանակի և 1 պարտության ընդհանուր ցուցանիշով Արտեզիայի դպրոցական թիմը հաղթում է Կալիֆորնիայի ներնահանգային դպրոցական առաջնությունը։ Հաղթանակը կրկնվում է ավարտական տարում՝ 33-2 թիմային արդյունքով։

Համալսարանային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Հարդենը երկու ուսումնական տարի հանդես է գալիս Արիզոնային նահանգային համալսարանի «Դևիլս» ակումբում[2]։ 2007-08 խաղաշրջանում Հարդենն անցկացնում է 34 հանդիպում՝ միջինում մանրահատակի վրա գտնվելով 34 րոպե և հավաքելով 17 միավոր, 5 արգելափակում, 2 խլում, 2 կորուստ և 3 փոխանցում։

2008-09 մրցաշրջանում Հարդենն անցկացնում է 35 հանդիպում՝ այս անգամ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 35 րոպե և իր հաշվին գրանցելով 20 միավոր, 5 արգելափակում, 1 խլում, 3 կորուստ և 4 փոխանցում։

Բասկետբոլի ազգային ասոցիացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկլահոմա Սիթի Թանդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարդենն ընտրվում է «Օկլահոմա Սիթի Թանդերի» կողմից՝ NBA-ի 2009 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ համարի ներքո։ Նույն թվականի հուլիսի 12-ին Հարդենը հիմնական մարզական պայմանագիր է կնքում «Թանդերի» հետ։

Հյուստոն Ռոքեթս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության չգալով «Թանդերի» ղեկավարության հետ, Հարդենը տեղ է գտնում «Հյուստոն Ռոքեթսում»։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի փետրվարը հանդիպում էր ամերիկահայ հեռուստատեսային դեմք Քլոյի Քարդաշյանի հետ[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բրեդլի, Բիլ. – "«Առաջնորդելով»". – «Սակրամենտո Բի»: – Հունվարի 21, 2009 թ.
  2. Համալսարանային ելույթների վիճակագրություն(անգլ.)
  3. «Khloe Kardashian looks amazing for date night with boyfriend James Harden». Mirror. 2015 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 19-ին.
  4. «Khloe Kardashian and James Harden Break Up: Find Out What Went Wrong». Mike Vulpo.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Հարդեն» հոդվածին։