Jump to content

Ջեյմս Տիսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Տիսո
ֆր.՝ James Tissot
Ի ծնեֆր.՝ Jacques-Joseph Tissot
ԿեղծանունCoïdé
Ծնվել էհոկտեմբերի 15, 1836(1836-10-15)[1][2][3][…]
ԾննդավայրՆանտ, Ատլանտյան Լուար, Հուլիսյան միապետություն[4]
Վախճանվել էօգոստոսի 8, 1902(1902-08-08)[1][2][5][…] (65 տարեկան)
Մահվան վայրChenecey-Buillon, Դու, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունLycée Saint-François-Xavier de Vannes? և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, ծաղրանկարիչ և նկարիչ-փորագրող
Ոճճապոնիզմ[6] և ռեալիզմ[7]
Ժանրդիմապատկեր[4], Ֆիգուր[4], կենցաղային ժանր[4] և պատմական գեղանկարչություն[4]
Ուշագրավ աշխատանքներWhat Our Lord Saw from the Cross?, Le Cercle de la rue Royale?, Խանութի աղջիկը և La Fortune (James Tissot)?
ՈւսուցիչՀիպոլիտ Ֆլանդրին և Լուի Լամոտ
Ներշնչվել էԼուկաս Կրանախ Ավագ[8], Ջովանի Բելլինի[8], Վիտորե Կարպաչչո[8], Հանս Հոլբայն Կրտսեր[8] և Ալբրեխտ Դյուրեր[8]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Համատեղ ապրողKathleen Newton?
 James Tissot Վիքիպահեստում

Ջեյմս Տիսո (անգլ.՝ James Tissot, հոկտեմբերի 15, 1836(1836-10-15)[1][2][3][…], Նանտ, Ատլանտյան Լուար, Հուլիսյան միապետություն[4] - օգոստոսի 8, 1902(1902-08-08)[1][2][5][…], Chenecey-Buillon, Դու, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի նկարիչ։ Աշխատել է Անգլիայում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նանտում:Սովորել է Գեղարվեստի դպրոցում, ինչպես նաև Դոմինիկ Էնգրի և ֆրանսիացի նկարիչ Ֆլանդրենի մոտ[9]։

«Պարահանդես», 1880, Օրսե թանգարան, Փարիզ

Առաջին անգամ ցուցադրվել է Սալոնում 23 տարեկան հասակում։ 1861 թվականին ներկայացրել է «Ֆաուստի և Մարգարիտայի հանդիպումը» կտավը, որը պետությունը ձեռք է բերել Լյուքսեմբուրգյան պատկերասրահի համար։ Նկարչի առաջին շրջանը բնորոշվում է գեղեցիկ կանանց նկատմամբ ընդգծված ուշադրությամբ։ Դա մասնավորապես դրսևորվել է La Femme a Paris շարքում։

Ջեյմս Տիսոն կռվել է ֆրանս-պրուսական պատերազմում։ Նրան կասկածել են կոմունարներին համակրելու մեջ, ինչից հետո նկարիչը Փարիզից տեղափոխվել է Լոնդոն, որտեղ սկսել է փորագրություն սովորել Սեյմոն Հեդենի մոտ։ Նկարել է ծաղրանկարներ Vanity Fair ամսագրի համար, շատ դիմանկարներ ու ժանրային նկարներ։

1870 թվականին Տիսոն համդիպել է ամուսնուց բաժանված Քեթլին Նյուտոնի հետ, որը դարձել է նրա կյանքի ուղեկցուհին և շատ կտավների բնորդուհին։ Քեթլինը տեղափոխվել է նկարչի տուն և նրա հետ ապրել մինչև մահը` 1882 թվականին, երբ 28 տարեկան տարեկան հասակում վերջ է տվել կյանքին` լինելով թոքախտի վերջին շրջանում։

Նկարիչը լքել է Փարիզը, որտեղ վերադարձել էր Քեթլինի մահից հետո` ուղևորվելով Պաղեստին։ Այստեղ նա ձեռնամուխ է լինում իր գեղարվեստական ժառանգության հիմնական թեմային` ստեղծելով Հիսուսի կյանքը պատկերող 700 ջրաներկ նկար։ 1896 թվականին Նոր կտակարանի թեմայով 350 նկարները ներկայացվում են Փարիզում, հաջորդ տարի` Լոնդոնում։ Հետագայում դրանք տպագրվում են «Լեմերսիե» ամսագրում, ինչի համար նկարիչը ստանում է 1.100.000 ֆրանկ։ Ներկայումս մոտ 1.500 նկարից բաղկացած հավաքածուն գտնվում է Բրուքլինի թանգարանում։ Նկարիչը ստեղծել է նաև Հին կտակարանի թեմաներով գործեր` դրանց վրա աշխատելով մինչև իր կյանքի վերջը։

Տիսոյի`աստվածաշնչյան թեմաներով գործերի արժեքը ոչ այնքան կրոնական թեման է, ինչքան խնամքով կենցաղը իր դետալներով պատկերելու նրա ունակությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Տիսո» հոդվածին։