Ջեսսի Բաքլի
Ջեսսի Բաքլի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 28, 1989[1] (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կիլարնի, Քերի կոմսություն |
Քաղաքացիություն՝ | Իռլանդիա |
Մասնագիտություն՝ | երգչուհի, դերասանուհի և կոմպոզիտոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 2976580 |
Ջեսսի Բաքլի (անգլ.՝ Jessie Buckley, դեկտեմբերի 28, 1989[1], Կիլարնի, Քերի կոմսություն), իռլանդացի դերասանուհի և երգչուհի, որն իր հայտնիությունը ստացել է Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա BBC-ի կողմից վեց մասից բաղկացած էկրանավորման մեջ Մարի Բոլկոնսկայի և «Տաբու» հեռուստասերիալում Լորնի Բոուի դերերի շնորհիվ[2][3]։ Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիր է։ BAFTA մրցանակի եռակի հավակնորդ, այդ թվում նաև «Ծագող աստղ» անվանակարգում և «Օսկար» մրցանակի հավակնորդ՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Անծանոթ դուստրը» ֆիլմում իր դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեսսի Բաքլին ծնվել է 1989 թվականին, վոկալի ուսուցչուհու ընտանիքում։ Սովորել է Ursuline Secondary School-ում, որտեղ հանդես է եկել դպրոցական բեմադրությունների ժամանակ։
Կարիերայի սկիզբ։ I’d Do Anything
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մայիսի 31-ին Բաքլին I’d Do Anything բրիտանական տաղանդների շոույում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[4]։ Շոուի նպատակն էր վերածնված «Օլիվեր!» մյուզիքլի Նենսիի համար գտնել համապատասխան երգչուհի[5]։
Շոու | Երգ |
---|---|
1-ին շաբաթ | «River Deep – Mountain High» |
2-րդ շաբաթ | «Killing Me Softly» |
3-րդ շաբաթ | «One Night Only» «Երազանքի աղջիկներ» մյուզիքլից |
4-րդ շաբաթ | «Why Do Fools Fall in Love» |
5-րդ շաբաթ | «Stop!» |
6-րդ շաբաթ | «The Man that Got Away» «Աստղը ծնվեց (1954)» ֆիլմից |
7-րդ շաբաթ | «Fighter» |
8-րդ շաբաթ | «How Do I Live» |
9-րդ շաբաթ | «What I Did for Love» «Կորդեբալետ» մյուզիքլից |
10-րդ շաբաթ (եզրափակիչ) |
«The First Time Ever I Saw Your Face» «The Man That Got Away» «As Long as He Needs Me» |
Աշխատանքը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի սեպտեմբերի 14-ին Բարքլին Հայդ պարկում մասնակցել է Էնդրյու Լլոյդ Ուեբերի 60-ամյակին նվիրված շոուին։ Նա, I 'd Do Anything-ի եզրափակչի մյուս մասնակիցների՝ Քիշեյ Ամպոնսա-Բենսոնի, Նիամ Փերիի և Ռեյչել Թաքերի, ինչպես նաև Any Dream Will Do շոուի եզրափակչի մասնակիցներ Դենիել Բոյզի, Լյուիս Բրեդլիի, Բեն Ջեյմս-Էլիսի և քիթ Ջեքի հետ երգել է «Աստղերի էքսպրես»-ից «I don' t Know How to Love Him» և «Light at the End of the Tunnel» երգերը[6]։ Նույն թվականի սեպտեմբերի 18-ին Բաքլին և Իֆե Մուլհոլանդը հանդես եկան RTÉ Concert Orchestra-ի հետ Դուբլինի ազգային համերգասրահում՝ Էնդրյու Լլոյդ Ուեբերին նվիրված երեկոյի ժամանակ[7]։
Այն բանից հետո, երբ Բաքլին գրավեց երկրորդ տեղը I’d Do Anything մրցույթում, նրան առաջարկեցին դառնալ հաղթող Ջոդի Պրենջերի Նենսիի դերի կրկնակի դերակատար[8], սակայն նա մերժեց առաջարկը՝ նախընտրելով մասնակցել մեկ այլ նախագծի։ Նա Սթիվեն Սոնդհայմի «Փոքրիկ սերենադ» մյուզիքլի վերածննդի ժամանակ ստացել է էն Էդգերմանի դերը. մյուզիքլին մասնակցել են նաև Մորին Լիպմանը և Հաննա Ուեդինգեմը, իսկ որպես ռեժիսոր հանդես է եկել Թրևոր Նանը[9]։ 2008 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2009 թվականի մարտի 8-ը ներկայացումները տեղի են ունեցել Լոնդոնի Menier Chocolate Factory-ում և Studio Theatre-ում, իսկ 2009 թվականի ապրիլի 7-ից հուլիսի 25-ը ներկայացումները տեղի են ունեցել Garrick Theatre-ում, որը West End-ում դարձել է Բաքլիի դեբյուտը։
Բաքլին նաև հանդես է եկել մի շարք ազգային համերգների ժամանակ, որոնց թվում առանձնանում է 2009 թվականի Սուրբ Ծննդյան համերգը Մարիա Ֆրիդմանի հետ[10], Լոնդոնի Cantabile քառյակի և Թիմ Ռայսի հետ և 2010 թվականի փետրվարին Վալենտինի օրվա համերգների շարքը Դանիել Բոյզի և «Փոքրիկ Սերենադ» մյուզիքլի գործընկեր Քելլի Փրայսի հետ[11][12]։
2013 թվականի Շեքսպիրյան գլոբուսի ամառային եթերաշրջանի շրջանակներում նա «Փոթորիրկ» պիեսում մարմնավորել է Միրանդային ու երգչուհի Արաբելլա Հանթին, և Քեյթին՝ Սամուել Ադամսոնի «Դանիել» պիեսում[13][14]։ 2013 թվականի սեպտեմբերին Բաքլին մասնակցել է Մայքլ Գրանդաջի «Հենրի V» պիեսի բեմադրությանը՝ Ջուդ Լոուի գլխավոր դերակատարմամ․ ներկայացումները անցկացվել են Ուեսթ Էնդում գտնվող Noël Coward թատրոնում[15]։
2014 թվականին Չիչեստերի փառատոնային թատրոնի Պիտեր Շեֆերի «Ամադեուս» պիեսում խաղացել է Կոնստանցիա Մոցարտի դերը[16]։ Նա նաև խաղացել է Պերդիտայի դերը Քենեթ Բրանի թատերական կազմակերպության «Ձմեռային հեքիաթ» ներկայացման մեջ[17]․ 2015 թվականի նոյեմբերի 26-ին իրական ժամանակով ցուցադրվել է կինոյում ամբողջ աշխարհով։
2020 թվականի օգոստոսին Բաքլին պետք է մարմնավորեր Ջուլիետի դերը Լոնդոնի թագավորական ազգային թատրոնի բեմում՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ի նոր ցուցադրության մեջ, որի ռեժիսորն է Սայմոն Գոդվինը[18], բայց 2020 թվականի ամռանը, ինչպես ազգային թատրոնի մյուս ներկայացումները, այս ներկայացումը նույնպես չեղարկվեց COVID-19 համավարակի պատճառով։ Փոխարենը, ազգային թատրոնի տարածքում նկարահանվեց հեռուստատեսային ֆիլմ, որն էկրան Է բարձրացավ 2021 թվականի ապրիլին[19]։
2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մարտ Բաքլին խաղացել է Սալի Բոուլզի դերը «Կաբարե» մյուզիքլի նոր ցուցադրության մեջ, որտեղ նրա գործընկերը Էդդի Ռեդմեյնն էր։ Ցուցադրությունը, ներառյալ Բաքլիի խաղը, արժանացել է բուռն արձագանքների, իսկ դերասանուհին արժանացել Է Լոուրենս Օլիվիեի մրցանակի՝ մյուզիքլում լավագույն դերասանուհին լինելու համար[20][21]։
Կարիերան հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-2015 թվականներին Բաքլին հեռուստատեսային էպիզոդիկ դերեր է խաղացել, ինչպես նաև նկարահանվել է մի շարք կարճամետրաժ ֆիլմերում։ 2016 թվականին BBC-ում կայացել է Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի վեց մասից բաղկացած էկրանավորման պրեմիերան, որում Բաքլին մարմնավորել է Մարի Բոլկոնսկայայի դերը[22]։ Նա արժանացել է քննադատների հավանությանը․ The Guardian-ից Վիվ Գրոսկոպը հատկապես նկատել է սերիալի երկրորդ եթերաշրջանի դերասանական խաղը, գրելով, որ նա հրաշալի կերպով բացել է այդ սովարական և բարեպաշտ հերոսուհու բնավորությունը[23]։
2017 թվականին Բաքլին հայտնվել է BBC-ի «Տաբու» հեռուստասերիալի Լորնա Բոուի դերում, որտեղ գլխավոր դերակատարը եղել է Թոմ Հարդին[3]։ Նույն թվականին նա խաղացել է Օնոր Մարտինի դերը «Վերջին գրառումը» սերիալում։ 2018 թվականին խաղացել է Մերիեն Հոլկոմբի գլխավոր դերը Ուիլկի Քոլինզի «Սպիտակազգեստ կինը» վեպի էկրանավորման մեջ[24]։
2019 թվականին «Չեռնոբիլ» մինի-սերիալում խաղացել է Լյուդմիլա Իգնատենկոյի՝ հրշեջ Վասիլի Իգնատենկոյի կնոջ դերը, որը Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների առաջին վերացողներից մեկն էր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010-2011 | ս | Այս սեպտեմբերին | This September | Էմիլի Սթրոնգ |
2011 | կֆ | Միացիր իմ խմբին | Join My Band | Ստելլա |
2012 | կֆ | Խաչվող քամիներ | Crosswinds | Ջեսսի |
2013 | մֆ | Ջեքը և սրտի մեխանիկան | Jack et la mécanique du coeur | Լուսին |
2014 | ս | Ինդեվոր | Endeavour | Քիթթի Բատեն |
2014 | ֆ | Փոթորիկ | The Tempest | Միրանդա |
2015 | ֆ | Ձմեռային հեքիաթ | Branagh Theatre Live: The Winter’s Tale | Պերդիտա |
2016 | ս | Պատերազմ և խաղաղություն | War and Peace | Մարի Բոլոնսկայա |
2016 | կֆ | Կարճ զբոսանք։ Ռոմեո և Ջուլիետ | The Complete Walk: Romeo and Juliet | Ջուլիետ |
2017 | ս | Տաբու | Taboo | Լորնա Բոու |
2017 | ֆ | Գազան | Beast | Մոլլ |
2017 | ս | Վերջին գրառում | The Last Post | Օնոր Մարտին |
2017 | կֆ | Պուլսար | Pulsar | Կասա |
2017 | ֆ | Վայրի վարդ | Wild Rose | Ռոուս-Լին Հարլան |
2017 | կֆ | Կարմիր լույս | Red Light | Քելլի |
2018-2018 | ս | Սպիտակազգեստ տիկինը | The Woman in White | Մերիեն Հոլկոմբ |
2019 | ֆ | Ջուդի | Judy | Ռոզալին Ուայդլեր |
2019 | ս | Չեռնոբիլ | Chernobyl | Լյուդմիլա Իգնատենկո |
2020 | ֆ | Դուլիթլ | The Voyage of Doctor Dolittle | Վիկտորիա թագուհի |
2020 | ֆ | Միսս Վատ պահվածքը | Misbehaviour | Ջո Ռոբինսոն |
2020 | ս | Ֆարգո | Fargo | Օրետա Մեյֆլաուեր |
2020 | ֆ | Ես մտածում եմ այս ամենին վերջ տալու մասին | I'm Thinking of Ending Things | Լյուսի |
2020 | ֆ | Լրստեսների խաղ | Courier | Շեյլա Վին |
2021 | ֆ | Ռոմեո և Ջուլիետ | Romeo & Juliet | Ջուլիետ |
2021 | ֆ | Անծանոթ դուստրը | Lost Daughter | Երիտասարդ Լեդա |
2022 | ֆ | Տղամարդիկ | Men | Հարփեր |
2022 | ֆ | Խոսում են կանայք | Women Talking | Մարիշ Լոուեն |
Անհայտ | ֆ | Փոքրիկ չար նամակներ | Wicked Little Letters | Ռոուզ Գուդինգ |
Վիդեոխաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանումը հայերենով | Անվանումը անգլերենով | Դերը | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2022 | Մռայլ նկարների անթոլոգիա։ Հրեշն իմ մեջ | The Dark Pictures Anthology: The Devil in Me | Քեյթ Ուայլդեր | Արտաքին տեսք, ձայնային գործողություն, շարժումների գրավում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «War and Peace – Characters – BBC One». BBC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 3,0 3,1 Frost, Caroline (2017 թ․ հունվարի 13). «'Taboo' Star Jessie Buckley: From 'I'd Do Anything' To 'War And Peace', 9 Facts In 90 Seconds». Huffpost Entertainment - United Kingdom. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Reviewing the Situation: Final Results, Jodie is Nancy!». BBC. 2008 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Nancy Contestants – Jessie». BBC. 2008 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Shenton, Mark (2008 թ․ սեպտեմբերի 14). «Paige, Menzel, Barrowman and More Celebrate Lloyd Webber's Birthday in the Park». Playbill. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Jessie Buckley appeared in NCH, Dublin». Kerry News Blog. 2008 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Battles, Jan (2008 թ․ հուլիսի 13). «Kerrys Jessie Buckley offered Oliver role». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Smith, Alistair (2008 թ․ հոկտեմբերի 10). «I'd Do Anything runner-up Buckley to join Lipman in A Little Night Music». The Stage. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Friedman, Rice and Buckley join Cantabile for Christmas concerts – News». The Stage. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jessie Buckley to appear at Pizza on the Park – News». The Stage. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Raymond Gubbay». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «The Tempest / Shakespeare's Globe». Shakespearesglobe.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Tripney, Natasha (2013 թ․ հուլիսի 22). «Gabriel». The Stage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Bannister, Rosie (2013 թ․ սեպտեմբերի 20). «Full cast announced for Grandage's Henry V starring Jude Law, who is at the 'peak of his powers'». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Michael Billington (2014 թ․ հուլիսի 18). «Rupert Everett's Salieri darkly rages at God». theguardian.com (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Kellaway, Kate (2015 թ․ նոյեմբերի 15). «The Winter's Tale; Harlequinade; All on Her Own review – a gift to eye and heart». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Alex Wood (2019 թ․ նոյեմբերի 15). «National Theatre announces Jessie Buckley and Josh O'Connor in Romeo and Juliet for 2020 programme». www.whatsonstage.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Susannah Clapp (2021 թ․ ապրիլի 21). «Romeo & Juliet review – Jessie Buckley and Josh O'Connor are outstanding». www.theguardian.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Sarah Crompton (2021 թ․ դեկտեմբերի 12). «Cabaret review – Eddie Redmayne and Jessie Buckley lead shattering West End revival». www.whatsonstage.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Winners announced for 2022 Olivier Awards». www.whatsonstage.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Jessie Buckley, interview: the BBC’s War and Peace star on Andrew Lloyd Webber, Dame Judi Dench and competitive karaoke battles», Evening Standard, 16 December 2015 Արխիվացված 1 Դեկտեմբեր 2017 Wayback Machine. Accessed 24 January 2016
- ↑ Groskop, Viv (2016 թ․ հունվարի 10). «War and Peace recap: episode two – forget pecs appeal, it's all about the flop of the fringe». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Eleanor Bley Griffiths (2018 թ․ մայիսի 7). «Meet the cast of BBC Victorian thriller The Woman in White». radiotimes.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսսի Բաքլի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- 21-րդ դարի կոմպոզիտորներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Իռլանդացի երգիչներ
- Իռլանդացի կանայք
- Իռլանդացի կինոդերասաններ