Ջեքսոն Պոլլոք
Ջեքսոն Պոլլոք Paul Pollock | |
---|---|
Ի ծնե | Պոլ Ջեքսոն Պոլլոք |
Ծնվել է | հունվարի 28, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Քոդի, Վայոմինգ, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | օգոստոսի 11, 1956[1][3][4][…] (44 տարեկան) |
Մահվան վայր | Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Manual Arts High School?[5] |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ և գործողության գեղանկարչություն[6] |
Ժանր | աբստրակցիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | No. 5, 1948, Աշնանային ռիթմ (No. 30) և No. 11, 1952 |
Մեկենասներ | Պեգգի Գուգենհայմ |
Ուսուցիչ | Թոմաս Հարթ Բենթոն և Frederick Schwankovsky?[7] |
Ամուսին | Լի Կրասներ[8] |
ստորագրություն | |
Jackson Pollock Վիքիպահեստում |
Պոլ Ջեքսոն Պոլլոք, ամերիկացի նկարիչ (հունվարի 28, 1912[1][2][3][…], Քոդի, Վայոմինգ, ԱՄՆ[1] - օգոստոսի 11, 1956[1][3][4][…], Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]), աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր և առաջնորդ, որը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի արվեստի հետագա զարգացման վրա։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքսոն Պոլլոքը ծնվել է Վայոմինգ նահանգում, նա 5 որդիներից կրտսերն էր։ Կյանքի առաջին 15 տարիների ընթացքում նկարիչի ընտանիքն անընդհատ տեղափոխվում էր մի բնակավայրից մյուսը։ Երբ տղան 11 տարեկան էր, ընտանիքը նրան թողնում է Արիզոնում։ Հենց այդտեղ էլ նրա հետ տեղի է ունենում դժբախտ պատահար. նրա ընկերներից մեկը կտրում է նրա մատի ծայրը։
Պոլլոքը սովորում էր կիրառական արվեստի բարձրագույն դպրոցում, որտեղ մտերմանում է ուսուցիչներից մեկի՝ Ֆեդերիկո Ջոնի հետ, որն էլ նրան ներքաշում է գաղտնի կրոնական առեղծվածային շարժման մեջ։ 1930 թվականին Պոլլոքը տեղափոխվում է Նյու-Յորք իր եղբայր Չարլզի մոտ։ Նրանք երկուսն էլ ուսուցանում են Տոմաս Բենտոնի մոտ, որը մեծ ազդեցություն է թողել Պոլլոքի վրա, որը նկատելի է հատկապես նրա կորավուն գծերում և գյուղական թեմաներով արված կտավներում։
Վաղ շրջանի արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա վաղ շրջանի աշխատանքներում զգացվում է Դիեգո Ռիվերայի և Խոսե Կլեմենտե Օրոսկոյի ազդեցությունը, որոնցով նա շատ էր հիացած այդ ժամանակ։ Պիկասոյի և սյուրռեալիզմի հետ ծանոթությունից հետո նրա արվեստը ստացավ ավելի սիմվոլիկ բնույթ։ 1930-ական թվականների ընթացքում նա ճանապարհորդում է ԱՄՆ-ում, սակայն 1940-ին նա կրկին վերադառնում է Նյու-Յորք։
1943 թվականին նրա Էգ Գայլը կտավը գնում է Ժամանակակից արվեստների թանգարանը, և առաջին անգամ նրա մասին նյութ է հայտնվում թերթում։
Երկար տարիներ Պոլլոքը հոգեվերլուծության միջոցով փորձում է ազատվել դեպրեսիաներից։ Այստեղից էլ առաջանում է նրա հետաքրքրվածությունը Կարլ Գուստավ Յունգի նախատիպերի մասին տեսության նկատմամաբ։ Դա մեծ ազդեցություն է թողնում նրա 1938-1944 թթ.. աշխատանքների վրա։
Կյանքը Սպրինգսում և յուրահատուկ տեխնիկայի ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականին նա ամուսնանում է Լի Կրասների հետ և 1947 թվականին նրանք տեղափոխվում են Սպրինգս։ Այստեղ նրանք գնում են երկհարկանի տուն, որտեղ նկարիչը ստեղծում է իր արվեստանոցը։ 1947 թվականին Պոլլոքը մշակում է իր նոր տեխնիկան. նա սկսում է աշխատել մեծ չափի կտավների վրա, դրանք փռելով հատակին՝ սկսում է վրձինների ներկերը ծորեցնել կտավի վրա առանց վրձինով կտավին կպնելու։ Նկարիչն այս տեխնիկան անվանեց ծորացող տեխնիկա։
Նկարիչն ասում էր, որ նրա արվեստը կապված չէ պատկերակալի հետ և նա իր կյանքում շատ քիչ է կտավը ձգել ենթաշրջանակի վրա։ Նա նախընտրում էր կտավն ամրացնել պատին կամ հատակին։ Նա ուզում էր զգալ շփումն ամուր մակերեսի հետ։ Հատակին շատ ավելի հեշտ է։ Նա ասում էր, որ այսպես շատ ավելի մոտ է զգում իրեն գեղանկարչությանը։ Զգում է իրեն դրա մի մասնիկը աշխատելով 4 կողմից էլ և լինելով բառացիորեն նկարի ներսում։
Երբ նա գեղանկարչության մեջ է, չի գիտակցում թե ինչ է անում։ Գիտակցությունը գալիս է հետո։ Նա չի վախենում կերպարներ ոչնչացնելուց ու ստեղծելուց, քանի որ նկարն ապրում է իր սեփական կյանքով։ Նա միայն օգնում է, որպեսզի այդ կյանքը դուրս գա։ Բայց երբ նա կորցնում է կապը նկարի հետ, ապա ստացվում է խառնաշփոթ և կեղտ։ Իսկ եթե ոչ, ապա դա ներդաշնակություն է, թեթևություն։
Պոլլոքը ծանոթ էր ավազով նկարչությանը, նա տեսել է Ժամանակակից Արվեստների Թանգարանի ցուցադրությունները և ԱՄՆ-ում շրջելիս շփվել ժամանակակից արվեստի և նրա ներկայացուցիչների հետ։ Պոլլոքի նկարներն իր մարմնի շարժման հետևանքն է։ Նա համատեղում էր կառավարելին անկառավարելիի հետ՝ օգտագործելով իր էներգիան։
Պոլլոքի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1948 թվականին Բետտի Պարսոնս ցուցասրահում և ունեցել է մեծ հաջողություն։ Պոլլոքը կարողացավ ձեռք բերել շատ մեծ արվեստանոց և 1950 թվականին ստեղծեց 6 նկարների մեծ և ամենաճանաչված շարքը։ 1949 թվականին ամենահայտնի ամսագրերից մեկը նրան անվանեց «ամերիկացի նկարիչներից ամենահանճարեղը»։
1950-ականներ և ավելի ուշ
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականից հետո նրա գործերը դարձան ավելի մութ գույներով, հաճախ նույնիսկ սև, հայտնվեցին ֆիգուրատիվ կերպարներ։ Պոլլոքը սկսեց իր կտավները ցուցադրել տարբեր ցուցասրահներում։ Այն մեծ պահանջարկ ուներ ժամանակակից արվեստի նմուշների կոլեկցիոներների շրջանում։ Դրա ազդեցության տակ Պոլլոքի մոտ սկսվեց թուլություն ալկոհոլի հանդեպ։
Ամբողջ կյանքում պայքարելով ակոհոլի օգտագործման դեմ՝ Պոլլոքը մահացավ ավտովթարից հարբած վիճակով մեքենա վարելիս Սպրինգսում 1956 թվականին, 44 տարեկան հասակում։
Նկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլլոքի արվեստի քննադատները միշտ բաժանվում էին խմբերի, ոմանք կարծում էին, որ դրանք նկարներ չեն, այլ պատահականություններ։ Նա նկարում էր միայն նկարելու համար. այսպես էր կարծում Ռոլանդ Ռոզենբերգը։ Կլեմենտ Գրինբերգը նրան դասեց էքսպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցեչների շարքը։ Իսկ Կրեյգ Բրաունը այն քննադատներից էր, ով պարզապեց հիացած էր նրա արվեստով։
Նշանավոր աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1942-«Տղամարդկային և կանացի»
- 1942-«Պատի գրաֆիկական ֆիգուրա»
- 1943-«Ֆրեսկա»
- 1943-«Շրջանն ավերող կին-լուսին»
- 1943-«Էգ գայլ»
- 1943-«Երկնագույն»
- 1946-«Աչքերը շոգին»
- 1946-«Բանալի»
- 1946-«Թեյի գավաթ»
- 1946-«Փայլող սուբստանցիա»
- 1947-«Տաճար»
- 1947-«Միացում»
- 1947-«Կախարդված անտառ»
- 1948-«№ 5, 1948»
- 1950-«№1»
- 1950-«Երկնագույն սյուներ»
- 1950-«Միայնակ։№1»
- 1950-«Աշնանային ռիթմ»
- 1950-«Միայնակ։№31»
- 1951-«№7»
- 1948-«Գեղանկարչություն»
- 1948-«№ 8»
- 1948-«Ամառ։ №9Ա»
- 1953-«Զատիկ և տոտեմ»
- 1953-«Օվկիանոսի խամրածությունը»
- 1953-«Խորություն»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Smith G. W., Naifeh S. Jackson Pollock: An American Saga — 1989. — P. 43. — 934 p.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Ghez D. The Hidden Art of Disney's Mid-Century Era: The 1950s and 1960s — Chronicle Books, 2018. — P. 103.
- ↑ http://www.tate.org.uk/learn/online-resources/glossary/a/action-painters
- ↑ O'Connor F. V. Encyclopædia Britannica
- ↑ Jackson Pollock and Lee Krasner papers, circa 1905-1984 — Archives of American Art.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bülent Gündüz։ Jackson Pollock. Die Biografie. Parthas, Berlin, 2013
- Karmel, Pepe; Varnedoe, Kirk, eds. (1999). Jackson Pollock։ Key Interviews, Articles and Reviews. Museum of Modern Art. ISBN 0-87070-037-5.
- Varnedoe, Kirk; Karmel, Pepe (1998).Jackson Pollock։ Essays, Chronology, and Bibliography. Exhibition catalog. New York։ The Museum of Modern Art.ISBN 0-87070-069-3.
- Naifeh, Steven; Smith, Gregory White (1989). Jackson Pollock։ an American saga. Clarkson N. Potter. ISBN 0-517-56084-4.
- Cernuschi С. Jackson Pollock, Meaning and Significance. N.Y., 1993.
- Cernuschi С. Jackson Pollock։ Psychoanalytic Drawings. London, 1992.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքսոն Պոլլոք» հոդվածին։ |
|