Ջինո Բարտալի
Ջինո Բարտալի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Ponte a Ema |
Մահացել է | մայիսի 5, 2000[1][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիա[4] |
Գերեզման | Տոսկանա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրոն | լատինական եկեղեցի[5] |
Մասնագիտություն | հեծանվորդ և sporting director |
Պարգևներ և մրցանակներ | |
Gino Bartali Վիքիպահեստում |
Ջինո Բարտալի (իտալ.՝ Gino Bartali, հուլիսի 18, 1914[1][2][3][…], Ponte a Ema - մայիսի 5, 2000[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4]), իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենահայտնի իտալացի հեծանվորդը։ Բարտալին երկու անգամ հաղթել է «Տուր դե Ֆրանս» (1938 և 1948 թվականների) և երեք անգամ՝ «Ջիրո դ'Իտալիա» (1936, 1937 և 1946 թվականների) մրցաշարերում։
2013 թվականի սեպտեմբերին՝ մահից 13 տարի անց, Բարտալին Յադ Վաշեմի կողմից ստացել է «Աշխարհի արդարակյացներ» պատվանունը Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների համար ներդրած ջանքերի համար[8]։
Վաղ կյանք և սպորտային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջինո Բարտալին ծնվել է Ֆլորենցիայի մոտ գտնվող Պոնտե ա Էմա կոչվող փոքրիկ քաղաքում։ Ընտանիքում չորս երեխաներից երրորդն էր։ Փոքր տարիքում գումար վաստակելու համար վաճառում էր արմավենու թելիկներ՝ գինու շշերի համար։ Սկսել է աշխատել հեծանիվների խանութում, երբ 13 տարեկան էր։ Հեծանվարշավներին մասնակցել է 13 տարեկանից, իսկ պրոֆեսիոնալ հեծանվավազքով զբաղվել է 21 տարեկանից։ Հաջորդ տարի արդեն Իտալիայի չեմպիոն էր։ 1940 թվականի նոյեմբերի 14-ին Բարտալին Ֆլորենցիայում ամուսնացել է Ադրիանա Բանիի հետ։
Բարտալին 20 տարեկանում առաջին անգամ հաղթել է «Ջիրո դ'Իտալիա» մրցույթում և հաջորդ յոթ հաղթանակներից հետո ստացել «Լեռների արքա» մականունը։ 1936 թվականին՝ 22 տարեկանում, հերթական անգամ հաղթել է «Ջիրո դ'Իտալիա» մրցույթում, իսկ եղբայրը՝ Ջուլիոն, նույն թվականի հունիսի 14-ին մահացել է ավտովթարից[9]։ Բարտալին արդեն հուսահատվել էր և չէր ուզում շարունակել հեծանվավազքը։ Սակայն երկար մտորումներից հետո՝ 1937 թվականին, մասնակցել և հաղթել է «Ջիրոյում»։ Նրա ելույթը «Տուր դե Ֆրանսում» նույնպես վատ չէր ընթանում (նա հաղթել է մի քանի փուլ ու ընթանում էր առաջատարի դեղին մարզաշապիկով), սակայն փուլերից մեկում ընկնելու ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Բարտալին ստիպված էր դուրս գալ մրցակցությունից։ 1938 թվականին չի մասնակցել «Ջիրոյին» ֆաշիստական բռնապետության պատճառով, սակայն կենտրոնացել է «Տուր դե Ֆրանս» մրցաշարի վրա և կրկին հաղթել։ 1939 թվականին Եվրոպայում տիրող լարված իրավիճակի պատճառով Իտալիան իր մարզիկներին չի ուղարկել շրջագայության։
Բարտալին հայտնի էր որպես Լեռնային մրցարշավների մասնագետ և առաջինն էր, որ օգտագործում էր փոխանցումների նոր համակարգը։ Այն թույլ էր տալիս հեծանվորդին անցնել փոխանցումները առանց կանգ առնելու։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բարտալին ևս մեկ անգամ հաղթել է «Ջիրո» և «Տուր դե Ֆրանս» մրցույթներում։ Ընդ որում, երկրորդ հաղթանակը դարձել է նրա կարիերայում ամենանշանավորը (մրցարշավի ընթացքում Բարտոլին զիջել է մրցակիցներին, բայց լեռներում ուժեղ ելույթների շնորհիվ դարձել առաջատար)։ Բացի այս մրցարշավներից Բարտալին հաղթանակներ է գրանցել նաև մի շարք դասական մրցույթներում, ինչպիսիք են՝ Միլան-Սան Ռեմո, Ջիրո Լիմբարդի և այլն։ Բարտալին Իտալիայի քառակի չեմպիոն էր։
Ջինոն հիմնականում նախընտրում էր «Legnano» տեսակի հեծանիվները, որոնցով էլ հենց հանդես էր գալիս։
Բարտալի և Կոպի
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարտալին մեծացել է Տոսկանայի խիստ կրոնական ընտանիքում և իր կրոնապաշտության համար ստացել «բարեպաշտ Ջինո» մականունը։ Ասում են, թե Բարտալին ստիպում էր իր գործընկերներին ներողություն խնդրել, երբ նրանք երդվում էին, ինչպես նաև պնդում էր աղոթել ուտելուց առաջ։ Իսկ Ֆաուստո Կոպին, որը երկար տարիներ օգնել է Բարտալիին մրցավազքերում, մեծացել էր լիբերալ Հյուսիսային Իտալիայում և ընդհանրապես կրոնական չէր։ Հետևաբար, պահպանողական և կրոնական Բարտալին իր գործունեությունը ծավալում էր ագրարային հարավում, իսկ նոր մեթոդների կողմնակից Կոպին հարավի հերոսն էր։
Այնուամենայնիվ, Բարտալին պնդում էր, որ Կոպիին օգնել է հաղթել Ջիրո 1940-ում (այն բանից հետո, երբ անկումը Բարտալիի շանսերը զրոյի էր հավասարեցրել)։ Բարտալիի և Կոպիի մրցակցությունը բազմաթիվ մարդկանց ուշադրություններ էր գրավում։
Երբ 1946 թվականին վերսկսվեցին պրոֆեսիոնալ հեծանվավազքները, Բարտալին փոքր տարբերությամբ հաղթեց Կոպպիին Ջիրոյի շրջանակներում, իսկ Կոպին հաղթեց Միլան-Սան Ռեմո մրցավազքում։ Բարտալին երկու անգամ հաղթեց «Շվեյցարիայի տուր»-ը, «Միլան-Սան Ռեմո»-ն, 1948 թվականին՝ «Տուր դը Ֆրանս»-ը՝ իր առաջին հաղթանակից 10 տարի հետո։ Կոպին էլ, իր հերթին, հաղթեց 1947 թվականի «Ջիրո»-ն, «Ջիրո Լոմբարի»-ն։
Չնայած 1949 թվականի «Ջիրո»-ի ժամանակ հաղթողը Կոպին էր, այնուամենայնիվ, 1949 թվականի «Տուր դե Ֆրանս»-ի ժամանակ Բարտալին օգնության է հասել Կոպիին։ Մրցույթներից մեկի լեռնային փուլի ժամանակ Կոպին և Բարտալին միասին են հաղթանակ տարել։ Բարտալին այդ օրը նշում էր 35-ամյակը։ Փարիզի մրցաշարի վերջին փուլում Բարտալին զբաղեցրել է երկրորդ տեղը։
1950 թվականին Բարտալին կրկին իտալական թիմի ղեկավարն էր, (Կոպին որոշել էր այդ տարի որպես մասնակից լինել), սակայն երկրպագուների սպառնալիքների պատճառով իտալական թիմը դուրս է եկել մրցարշավից։
Աշխարհի արդարակյաց
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտեմբերի 10-ին Երուսաղեմի թանգարաններից մեկում Յադ Վաշեմի կողմից Ջինո Բարտալին հետմահու ստացել է «Աշխարհի արդարակյացներ» պատվանունը[10][11]։
Հուշահամալիրի հայտարարության մեջ ասվում է, որ Իտալիայի օկուպացիայի ժամանակ, որը սկսվել է 1943 թվականի սեպտեմբերին, Բարտալին՝ բարեպաշտ կաթոլիկը, աջակցում էր Իտալիայում ապրող հրեաներին։ Կազմակերպությունը, որի մեջ մտնում էին հրեաները և քրիստոնյաները, փրկել է հարյուրավոր տեղացի և փախստական հրեաների այն տարածքներից, որոնք նախկինում գտնվում էին իտալական վերահսկողության տակ։ Ջինո Բարտալիին աշխարհի արդար մարդ ճանաչելու որոշումը հիմնված էր իտալա-հրեական ամսագրում ստացած և հրապարակված վկայությունների վրա։ Շատերն են հայտնել իրենց կարծիքը հրեաների փրկության գործում Բարտալիի կատարած դերի մասին, այդ թվում՝ նաև Ջորջո Գոլդենբերգը, որը պատմել է, որ հեծանվորդը իրեն և իր ընտանիքի անդամներին թաքցրել է իր նկուղում[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարտալին մեծացել է Տոսկանայի կրոնապաշտ ընտանիքներից մեկում, և իր հավատի համար ստացել «Ջինո Բարեպաշտ» մականունը։ Բարտալին աղոթում էր ուտելուց առաջ և վրդովվում էր, երբ թիմակիցները երդվում էին։ Դրան հակառակ՝ Կոպին ծնվել և մեծացել է Պիեդմոնտում և այնքան էլ կրոնապաշտ չէր։ Բարտալին հպարտ էր, որ Փոփ Ջոն 21-րդը խնդրել է իրեն հեծանիվ վարել սովորեցնել։ Թիմ Հիլթոնը ասել է. «Բարտալին իսկապես կրոնական մարդ էր։ Իր աղոթքները բարձրաձայնելով և իր հերթին դառնալով Վատիկանի սիրելի մարզիկը, նա անձամբ օրհնվեց երեք պապերի կողմից»։
Բարտալին երբեմն հոռետես էր լինում։ Նրա առօրյա խոսքերից է. «Ամեն ինչ շա՜տ վատ է. մենք ամեն ինչ նորից պետք է սկսենք»։ Լավագույն բաներից մեկը, որը նշում էր պատմաբան Պիեռ Չանը, այն էր, որ թեև Բարտալին սիրում էր հպարտանալ իր հաղթանակներով, այնուամենայնիվ, ոչինչ երբեք չէր չափազանցնում։
Բարտալիի կինը մահացել է 2014 թվականին 94 տարեկանում։
Հետագա կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]40 տարեկանում Բարտալին դադարել է հեծանվավազքը ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով, որի ժամանակ լուրջ վնասվածք էր ստացել։ Այդ ժամանակ կորցրել է իր փողերի մեծ մասը։ «Նրա հարստությունը «անորոշ» էր»,-ասել է Ռենե Դե Լատուրը։
Բարտալին սրտի վիրահատություն է ունեցել և մահացել 2000 թվականի մայիսին՝ թողնելով կնոջը՝ Ադրիանային, 2 որդիներին և դստերը։ Վարչապետ Գիուլիանո Ամատոն ցավակցական ուղերձ է հղել, Եվրոպական կոմիտեի նախագահը Բարտալիին անվանել է «ազնիվ սպորտի խորհրդանիշ», Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն երկօրյա սգի կոչ է արել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 The Righteous Among the Nations Database
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ Peter Crutchley (2014 թ․ մայիսի 9). «Gino Bartali: The cyclist who saved Jews in wartime Italy». BBC News. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Chambaz, Bernard (24 July 2003) Gino Bartali, l’Italien méconnu. L'Humanite.
- ↑ Легендарный велогонщик Бартали официально признан Праведником мира. Р-Спорт
- ↑ «Bartali Gino (1914 - 2000)». The Righteous Among The Nations (անգլերեն). Yad Vashem. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ The Game of Their Lives — Gino Bartali Արխիվացված 2018-08-07 Wayback Machine(անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Buzzati, Dino (1998). The Giro D'Italia: Coppi Versus Bartali at the 1949 Tour of Italy. Boulder, Colorado: Velo Press. ISBN 978-1-884737-51-0.
- Foot, John (2011). Pedalare! Pedalare!: A History of Italian Cycling. London: A & C Black. ISBN 978-0-7475-9521-2.
- McConnon, Aili; McConnon, Andres (2012). Road to Valour: Gino Bartali – Tour De France Legend and World War Two Hero. London: Weidenfeld & Nicolson. ISBN 978-0-297-85999-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինո Բարտալի» հոդվածին։ |
|