Ջոան Բաեզ
Ջոան Բաեզ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Joan Baez |
Ի ծնե անուն | անգլ.՝ Joan Chandos Baez[1] |
Ծնվել է | հունվարի 9, 1941 (83 տարեկան) Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | քանթրի, ժողովրդական, ֆոլկ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, կիթառահար, երաժիշտ, պարուհի, խաղաղապահ, ակտիվիստ, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | կիթառ[1][2] և վոկալ[2] |
Գործունեություն | 1958–ից մինչ այսօր |
Լեյբլ | Vanguard Records (անգ.), A&M, CBS, Proper Records |
Կրթություն | Բոստոնի համալսարան[1], Redlands High School? և Պալո Ալտոյի ավագ դպրոց |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | David Harris? |
Պարգևներ | |
Կայք | www.joanbaez.com |
Joan Baez Վիքիպահեստում |
Ջոան Չանդոս Բաեզ (Բաես, անգլ.՝ Joan Chandos Baez, հունվարի 9, 1941[5][6][1][…], Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ, հիմնականում երգում է ֆոլկլոր և քանթրի ժանրերում, ձախ քաղաքական ակտիվիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոան Բաեզը ծնվել է 1941 թվականի հունվարի 9-ին Նյու Յորքում։ Նրա հայրը հայտնի ֆիզիկոս, ազգությամբ մեքսիկացի Ալբերտ Բաեսն է, մայրը՝ շոտլանդուհի։ Ջոանի հակապատերազմական դիրքորոշումն ակնհայտորեն ազդել է ապագա երգչուհու աշխարհայացքի վրա։ 1950-ական թվականների վերջին Բաեզի ընտանիքը տեղափոխվել է Բոստոնի շրջան՝ նախկին երաժշտական մշակույթի կենտրոններից մեկը։ Այդ ժամանակ էլ Ջոանը սկսեց ակտիվորեն ելույթ ունենալ ակումբներում և ձեռք բերեց հայտնիություն։
Ջոանի պրոֆեսիոնալ կարիերան սկսեց 1959 թվականին Նյուպորտում անցկացվեղ ֆոլկի երաժշտության փառատոնում։ 1960 թվականի նոյեմբերին թողարկվեց նրա առաջին «Joan Baez» ալբոմը՝ «Vanguard Records» ստուդիայում։ Հաջորդ տարի նա ունեցավ իր առաջին համերգային շրջագայությունն ԱՄՆ-ի քաղաքներում։ 1962 թվականին Բայեզի դիմանկարը հայտնվեց «Թայմ» ամսագրի շապիկին, ինչն իրեն հայտնի դարձրեց ամբողջ աշխարհով։ Սա գրեթե ազգային մասշտաբով նրա գործունեության պաշտոնական ճանաչումն էր։ «Թայմ» ամսագիրը գրել է․ «Նրա ձայնն այնքան պարզ է, որքան աշնան օդը, վառ, ուժեղ, անզուգական և հետաքրքիր սոպրանո։ Նա չի դիմահարդարվում և նրա երկար մազերը կախված են դաշույնի պես՝ շրջապատված իր նուշի ձևով երկար դեմքով…»[7]։
1962 թվականին ԱՄՆ Սևամորթների իրավունքների համար Ջոանը ճանապարհորդեց դեպի ԱՄՆ–ի հարավ, որտեղ շարունակվում էր ռասսայական խտրականությունը։ Նա պահանջեց․ «Սպիտակները և սևերը պետք է իմ համերգներին միասին նստեն, հակառակ դեպքում ես չեմ երգի»։ 1963 թվականին նա խուսափեց հարկերի վճարումից՝ չաջակցելով սպառազինության մրցավազքին։ Դրա համար ստեղծեց բարեգործական հիմնադրամ, որտեղ փոխանցվում էին համերգի եկամուտները։ 1964 թվականին հիմնեց բռնության դեմ ուսումնասիրությունների ինստիտուտ։ Վիետնամի պատերազմի ժամանակ Ջոանը ակտիվորեն մասնակցել է հակապատերազմական գործողություններին, ինչի պատճառով ձերբակավել է։ Ջոանը շրջում էր բուհերով, իսկ նրա հասարակական գործունեությունը ավելի մեծ մասշտաբներ էր ընդունում. սեփական երկրի և աշխարհի հանդեպ ունեցած պատկանելության զգացումը փոխանցվել է իր ծնողներից։ Նա ավելի շատ երգում էր բողոքական երգեր, իսկ հասարակությունը հետևում էր նրան։ Այդ ժամանակ էլ նրա երգացանկում ավելացավ Բոբ Դիլանի երգերը։ Դրանցից մեկը՝ «Farewell, Angelina» երգը դարձավ երգչուհու յոթերորդ ալբոմի անվանումը։
1967 թվականից սկսած երգչուհու ստեղծագործական կյանքում սկսվեց նոր էտապ․ աստիճանաբար թողեց ակուստիկ ձայնը, սկսեց ավելի հաճախ դիմել սիմֆոնիկ նվագախմբի ծառայություններին և հրավիրել փորձառու կազմակերպիչների, ինչպիսիք են Փոլ Սայմոնը, Լենոն Մաքարթին և Ժակ Բրելը։
1968 թվականին պարզվեց, որ իր ձայնասկավառակների վաճառքը արգելվել է ԱՄՆ բանակի խանութներում՝ Վիետնամում պատերազմի և զորակոչի դեմ պայքարելու համար։ Ջոանը դարձավ բռնի դեմ գործողությունների ջատագովը, շարժում, որը Ամերիկայում ղեկավարում էր քաղաքացիական իրավունքների պայքարի առաջնորդ, Բաեզի ընկեր, քահանա Մարտին Լյութեր Քինգը։
Ձայնագրման ընկերության համար Ջոանի երեք ձայնագրիչները Vanguard սկավառակի համար դարձավ «ոսկե»։ 1968 թվականին Ջոանն ամուսնացավ հակապատերազմական գործողությունների ակտիվիստ Դեվիդ Հարիսի հետ։ Նա համերգներ ունեցավ Բոբ Դիլանի, Բի Բի Քինգի հետ։
Բաեզը շրջեց ամբողջ աշխարհով, նաև մասնակցեց տարբեր միջոցառումների` «Միջուկային զինաթափման շարժում» և աշխարհի այլ քաղաքական միջոցառումների, որոնք հաճախ հակասում էին համաձայնագրերին։
1969 թվականի օգոստոսին Վուդստոքում մասնակցեց հայտնի ռոք փառատոնի։
1973 թվականին Ջոանը գրել և կատարել է «Նատալյա» երգը՝ նվիրված խորհրդային իրավապաշտպան և բանաստեղծուհի Նատալյա Գորբանևսկայային, ում փակել էին հոգեբուժարանում[8]։
Կատարեց Բուլատ Օկուջավայի «Ընկերների միություն» ռուսերեն երգը («բռնում ենք ձեռքերից, ընկերներ…»)[9]։ 1978 թվականին նախատեսվեց Բաեզի ելույթը Լենինգրադում։ Սովետական իշխանությունների կողմից առանց պատճառի համերգներից մեկը չեղարկվեց։ Չնայած չեղարկմանը, Ջոանը ժամանեց Մոսկվա և հանդիպեց խորհրդային դիվանագետների հետ, ներառյալ Անդրեյ Սախարովին և Ելենա Բոներին։
«Melody Maker»-ի հարցազրույցում նա խոստովանեց․
Ես առաջին հերթին ինձ համարում եմ քաղաքական գործիչ։ Ինձ հաճելի է, երբ իմ մասին խոսում են որպես որպես պացիֆիստի։ Ես դեմ չեմ, երբ ինձ անվանում են ժողովրդական երգչուհի, բայց երաժշտությունն ինձ համար երկրորդական նշանակություն ունի․․․ Երգը կապ չունի մարդ մնալու ցանկությանս հետ, ես դա թույլ չեմ տա։ Գիտեմ,որ շատերին նյարդայնացնում է քաղաքականության մեջ իմ միջամտությունը, բայց ըստ իս արդար չէ, որ ես պարզապես երգչուհի եմ...Փաստորեն, ֆոլկը ինձ չի հետաքրքրում։ Ես այն հազվադեպ եմ լսում, քանի որ նրա զգալի մասը վատն է[10]։ |
Ջոանը հիմնադրեց Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովը, որը զբաղվում էր մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ջոանը պարգևատրվել է Պատվո Լեգեոնի ֆրանսիական շքանշանով, իսկ նրա քաղաքական գործունեության համար մի շարք համալսարաններում ստացել է պատվավոր դոկտորի կոչում։
Մշակույթ և քաղաքականություն, հանրային հնչեղություն և մեղեղային շարքեր, ստեղծագործում հանգիստ սենյակում և փողոցային ցուցադրություն, ըստ Ջոան Բաեզի սա անհատի անբաժան կողմերն են։
Ժոան Բաեզը ֆոլկ ռոքի ամենաարդյունավետ կատարողներից մեկն է և հավանաբար նրա քաղաքական ներկայացուցիչը։
Ջոանը մեծացել է քվակերի ընտանիքում և մոտ է քվակերների իդեալներին[11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որդի - Գաբրիել (Դեյվիդ Հարիսի հետ ամուսնությունից),
- Քույր - Միմի Ֆարինյե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 https://www.biography.com/people/joan-baez-9195061
- ↑ 2,0 2,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://americanamusic.org/awards
- ↑ VIDEO:Čaputová udelila americkej speváčke Baezovej štátne vyznamenanie (словацк.) — 2024.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Ջոան Բաեզի կենսագրությունը — շարունակություն։
- ↑ Ստուրուա, Մ. Անեռանդ Ջոան.
- ↑ Նատալյա — Natalia.
- ↑ Պիսիգին Վ. դարի 50-60-ականների անգլո-ամերիկյան երաժշտության մասին գրքերը.
- ↑ Post City Toronto–ի հարցազրույց, նոյեմբերի 2, 2011 թ․, — Q&A: Joan Baez on religion, the Occupy movement and her rare T.O. concert appearance.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիսիգին, Վ․ (2007). XX–րդ դարի 50–60–ական թվականների անգլո–ամերիկյան երաժշտությունը. էջ 388. ISBN http://pisigin.ru/books/ocherki-ob-anglo-amerikanskoj-muzyke-tom5/5/glava-tretya-dzhoan-baez--/.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն); External link in
(օգնություն)|isbn=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joan Baez official website
- Joan Baez Main Page by Richard L. Hess
- BaezFans on Yahoo! Groups Արխիվացված 2009-11-01 Wayback Machine
- Joan Baez Links Yahoo Group Արխիվացված 2009-09-18 Wayback Machine
- Агит-клуб — Ջոան Բաեզ
- երգի տեքքստեր
- Video Clip:Joan Baez, Diamonds and Rust — Live, 1975 ՅուԹյուբում
- Ջոան Բաեզ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Բաեզ» հոդվածին։ |
|
- Հունվարի 9 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Սոպրանոներ
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- RCA Records-ի արտիստներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի ռոք կիթառահարներ
- Ամերիկացի սոպրանոներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Ֆեմինիստ երաժիշտներ