Ջոզեֆ Վալենթայնը ծնվել է 1900 թվականի հուլիսի 24-ին Նյու Յորքում (ԱՄՆ)[2]։ Որպես կինոօպերատոր սկսել է աշխատել 1924 թվականին։ Հայտնի է ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի «Դիվերսանտ», «Կասկածի ստվեր» և «Պարան» ֆիլմերով, ինչպես նաև Վիկտոր Ֆլեմինգի «Ժաննա դ'Արկ» ֆիլմով։ Իր կարիերայի ընթացքում աշխատել է ընդհանուր առմամբ 75 ֆիլմի վրաref>«Joseph A. Valentine Cinematographer» (անգլերեն). IMDb. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.</ref>։ Անդամակցել է Ամերիկյան կինոօպերատորների միությանը։
Ժոզեֆ Վալենթայնը մահացել է 1949 թվականի մայիսի 18-ին Չևիոթ Հիլսում (ԱՄՆ)։