Ջոնաթան Քիմբլ Սիմոնս
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս անգլ.՝ J. K. Simmons | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1955[1][2][2][…] (69 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան[3] |
Կրթություն | Մոնտանայի համալսարան, Օհայո նահանգի համալսարան և Thomas Worthington High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացիներ |
Մասնագիտություն | կինոդերասան, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ընտրանի | Մոլեգնություն (ֆիլմ, 2014) և Սարդ-Մարդ |
Ամուսին(ներ) | Միշել Շումախեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջոնաթան Քիմբլ «Ջեյ Քեյ» Սիմոնս (անգլ.՝ Jonathan Kimble «J. K.» Simmons, հունվարի 9, 1955[1][2][2][…], Դետրոյթ, Միչիգան[3]), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է բժիշկ Շկոդայի դերով «Կարգ ու կանոն» սերիալից, նեոնացիստ Շիլինգերի դերով HBO-ի «Օզ բանտ» ֆիլմից, Ջոն Ջեյմոնսի դերով «Սարդ մարդ» ֆիլմաշարից և Քոեն եղբայրների «Ջենթլմենների խաղը» ֆիլմից։ Արժանացել է բազում մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս»-ի և BAFTA-ի, ինչպես նաև «Օսկարի» «Մոլեգնություն» հոգեբանական դրամայում դիրիժորի դերը կատարելու համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմոնսը ծնվել է 1955 թվականին ադմինիստրատոր Պատրիսիա Քիմբլի և քոլեջի դասախոս Դոնալդ Սիմոնսի ընտանիքում. բացի նրանից՝ ամուսինները ևս երկու երեխա ունեն[4][5]։ Ավարտելով դպրոցը՝ Ջոնաթանը ընդունվել է Մոնտանայի համալսարան[6]։ Բացի այդ՝ Սիմոնսը երկար ժամանակ աշխատել է թատրոնում, մասնակցել է այնպիսի բեմադրությունների, ինչպիսիք են «Տղաներ և տիկնիկներ»-ը և «Carousel»-ը։
1990-ական թվականներին Սիմոնսը սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում։ Հայտնիությունը եկավ նրա մոտ «Կարգ ու կանոն» ֆիլմի բժիշկ Շկոդայի՝ ոստիկանական հոգեբանի դերից և «Օզ բանտ» ֆիլմի նեոնացիստ բանտարկյալի դերից հետո։ Սիմոնսը նաև նկարահանվել է «Սարդ մարդը» ֆիլմաշարում, որտեղ կատարել է Ջեյ Ջոնա Ջեյմսոնի դերը։
Վերջապես, Սիմոնսի ձայնով է խոսում դեղին M&M's-ը երկու կոնֆետների մասին հանրահայտ գովազդից։ Ջոնը կատարել է հակակոմունիստ նախագահ Ակերմանի դերը «Command & Conquer: Red Alert 3» տեսախաղում[7] և Aperture Science-ի հիմնադիր և նախագահ Քեյվ Ջոնսոնի դերը Portal 2 տեսախաղում, ինչպես նաև մի շարք կերպարների «Սիմփսոնները» մուլտսերիալից։
2014 թվականին կատարել է նվագախմբի բռնակալ դիրիժորի դերը «Մոլեգնություն» հոգեբանական դրամայում։ Սիմոնսի աշխատանքը արժանացել է բազում մրցանակների և կինոքննադատների բարձրագույն գնահատականների, որոնք այն համարել են իր բազմամյա կարիերայի ուժեղագույն դերերից մեկը։
2015 թվականից սկսած՝ հնչունավորում է Սթենֆորդ Փայնսին "Գրավիթի Փոլզ" մուլտֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134949307 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «J. K. Simmons Biography». FilmReference.com.
- ↑ «Jonathan Kimble ("J. K.") Simmons». rootsweb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «J. K. Simmons Biography». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Red Alert Universe > Factions > Factions, Units, & Characters Արխիվացված 2009-07-24 Wayback Machine, President Ackerman character information.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջ. Ք. Սիմոնս Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Քիմբլ Սիմոնս» հոդվածին։ |
|
- Հունվարի 9 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Օհայո նահանգի համալսարանի շրջանավարտներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Թատրոնի դերասաններ