Ջոշուա Բոուման (անգլ.՝ Joshua Bowman, մարտի 4, 1988(1988-03-04), Վինձոր, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, որն առավել հայտնի է ABC հեռուստաընկերության «Վրեժը» հեռուստասերիալում խաղացած Դենիել Գրեյսոնի դերով։
Բոումանը ծնվել է Բերքշիրում։ Նա դերասանական վարպետություն է սովորել Նյու ՅորքիԼի Ստրասբերգա դերասանական ստուդիայում[1]։ Բոումանը խաղացել է մի քանի բրիտանական սերիալներում և ֆիլմերում, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ։ 2011 թվականի սկզբներին նկարահանվել է «Հասնել կամ կոտրվել» սերիալի մի քանի էպիզոդներում, որից հետո մշտական դեր է ստացել «Վրեժը» սերիալում։ Նկարահանումների ժամանակ սկսել է հանդիպել Էմիլի ՎանՔեմփի հետ, որը եղել է նրա խաղընկերը[2]։ 2017 թվականին, 6 տարվա հարաբերություններից հետո, Instagram սոցիալական ցանցում զույգը հայտարարել է իրենց նշանադրության մասին։ Զույգն իր հարաբերություններն օրինականացրել է 2018 թվականի դեկտեմբերի 15-ին Բահամյան Կղզիներում։