Jump to content

Ջրային լուծույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրային լուծույթ, այն լուծույթն է, որի լուծիչը ջուրն է։ Այն հիմնականում ցուցադրվում է քիմիական հավասարումների մեջ՝ համապատասխան քիմիական բանաձևին ավելացնելով (լ-թ)։ Օրինակ՝ կերակրի աղի կամ նատրիումի քլորիդի (NaCl) լուծույթը ջրի մեջ կներկայացվի Na+(լ-թ) + Cl(լ-թ)։ Ջրային բառը (որը առաջացել է aqua բառից ) նշանակում է ջրին կապված կամ ջրի մեջ լուծված[1]։ Քանի որ ջուրը հիանալի լուծիչ է, այն քիմիայի մեջ ամենատարածված լուծիչն է։ Քանի որ ջուրը հաճախ օգտագործվում է որպես լուծիչ փորձերի ժամանակ, լուծույթ բառը վերաբերում է ջրային լուծույթին, եթե լուծիչը նշված չէ[2]։ Ոչ ջրային լուծույթը այն լուծույթն է, որի լուծիչը հեղուկ է, բայց ջուր չէ[3]։

Այն նյութերը, որոնք հիդրոֆոբ են («ջրավախ») լավ չեն լուծվում ջրում, մինչդեռ հիդրոֆիլները («ջրասեր») լավ են լուծվում։ Հիդրոֆիլ նյութի օրինակ է նատրիումի քլորիդը։ Ջրային լուծույթում ջրածնի իոնները (H+) և հիդրօքսիդի իոնները (OH) գտնվում են հավասարակշռության մեջ ([H+][OH] = Kw = 1 x 10−14 298 K): Թթուները և հիմքերը նույնպես լավ լուծվում են ջրում[1]։ Օրինակ՝ քլորաջրածինը (HCl) ջրածնի իոնի տարանջատման պատճառով ջրում շատ լավ է լուծվում։ Նատրիումի հիդրօքսիդը (NaOH) ուժեղ հիմք է, ջրում լուծվում է տրոհվում հիդրօքսիդ իոնի[2]։

Ջրային լուծույթները կարող են նաև պարունակել հիդրատացված ատոմային ջրածին և հիդրացված էլեկտրոններ։

Էլեկտրոլիտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական հոսանքը արդյունավետ անցկացնող ջրային լուծույթները կոչվում են ուժեղ էլեկտրոլիտներ, մինչդեռ վատ հաղորդիչները համարվում են թույլ էլեկտրոլիտներ։ Այդ ուժեղ էլեկտրոլիտները նյութեր են, որոնք ամբողջությամբ իոնացված են ջրի մեջ, թույլ էլեկտրոլիտները ջրի մեջ իոնացման փոքր աստիճան են ցուցաբերում[1]։ Իոնների՝ լուծիչով ազատ տեղաշարժվելու ունակությունը ջրային ուժեղ էլեկտրոլիտային լուծույթի հատկանիշ է։ Թույլ էլեկտրոլիտի լուծույթում լուծվող նյութերը նույնպես առկա են իոնների տեսքով, բայց միայն փոքր քանակությամբ[2]։

Ոչ էլեկտրոլիտները նյութեր են, որոնք լուծվում են ջրի մեջ, սակայն պահպանում են իրենց մոլեկուլային ամբողջականությունը (չեն տարանջատվում իոնների)։ Օրինակ՝ շաքար, միզանյութ, գլիցերին և մեթիլսուլֆոնիլմեթան (MSM):

Ջրային լուծույթներում սովորաբար ընթանում են փոխանակման ռեակցիաներ։ Փոխանակման ռեակցիաները կամ կրկնակի տեղակալման ռեակցիաները, երբ իոնային միացությունների բաղադրիչ մասերը փոխանակվում են մեկը մյուսով՝ առաջացնելով երկու նոր միացություն[1]։

Ջրային լուծույթներում, այս ռեակցիան տեղի է ունենում, երբ երկու ջրային ուժեղ էլեկտրոլիտային լուծույթները խառնվում են և առաջանում է չլուծվող, պինդ նստվածք։ Նյութի ջրում լուծվելու ունակությունը որոշվում է նրանով, թե արդյոք նյութը կարող է գերազանցել ջրի միջմոլեկուլային ուժերը, որոնք առկա են ջրի մոլեկուլների միջև։ Եթե նյութը չունի ջրում լուծվելու հատկություն, այն համարվում է նստվածք[2]։

Իոնափոխանակման ռեակցիաների հավասարումները գրելիս անհրաժեշտ է որոշել նստվածքը։ Նստվածքը որոշելու համար պետք է ծանոթանալ լուծելիության աղյուսակին։ Ամբողջական իոնային հավասարումները և կարճ իոնային հավասարումները օգտագործվում են դիսոցացված իոնները փոխանակման ռեակցիաներում ցույց տալու համար։ Մեկ կամ մի քանի ջրային լուծույթների փոխազդեցության հետ կապված հաշվարկներ կատարելիս, ընդհանուր առմամբ, պետք է իմանալ ջրային լուծույթների կոնցենտրացիան։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Zumdahl, Steven (1997). Chemistry (4th ed.). Boston, MA: Houghton Mifflin Company. էջեր 133–145. ISBN 9780669417944.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Atkins, Peter (2004 թ․ մարտի 19). Chemical Principles: The Quest for Insight (3rd ed.). New York, NY: W.H. Freeman and Company. էջեր F61–F64. ISBN 0-7167-5701-X.
  3. «Solutions». Washington University Chemistry Department. Washington University. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.