Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի կանանց օժանդակ ծառայություն (անգլ.՝ Women's Royal Air Force, կարճ՝ WRAF), Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կանանց զինվորական կազմավորում։
Ի սկզբանե թագավորական ռազմաօդային ուժերը կազմավորվել են որպես օժանդակ կազմակերպություն 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի վերջում։ Կազմակերպության սկզբնական նպատակը ավտոմեխանիկային կանանց սովորեցնելն էր, որպեսզի ավելի շատ տղամարդկանց ազատեն Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատի համար։ Այնուամենայնիվ այդ ռազմաօդային ուժերից կանայք ավելի ուշ արդեն զբաղեցնում էին վարորդների և մեխանիկների, ինչպես նաև հրաձիգների պաշտոններ։ 1920 թվականին կազմակերպությունը լուծարվել է։ Այդ կազմակերպությունում ծառայող Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններից էին Գլեդիս Պաուերսը և Ֆլորենս Գրինը[1][2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավանդական կանանց ռազմաօդային ուժերը զբաղեցնում էին կանանց օժանդակ ռազմաօդային ուժերը։ 1949 թվականի փետրվարի 1-ին կանանց թագավորական ռազմաօդային ուժերը կրկին վերակազմավորվել են։ Ժամանակի ընթացքում ավելի շատ կանայք զբաղեցնում էին պաշտոններ, իսկ 1994 թվականին ռազմաօդային ուժերը վերջնականապես վերացել են։ Ավելի վաղ՝ 1972 թվականին վերացել է կանանց ռազմաօդային ուժերի նվագախումբը, որի երաժիշտները տեղափոխվեցին Կանանց թագավորական բանակային կորպուսի նվագախումբ։