Ռակուրս
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռակուրս (ֆրանսերեն raccourci - կրճատում, raccourcir - կրճատել, կարճացնել), կերպարվեստում՝ պատկերված առարկաների հեռանկարային կրճատումը։ Ռակուրսները հաճախ կիրառվում են շարժումը և տարածությունն առավել պատկերավոր արտահայտելու համար։ Գծագիրը կարող է արվել թղթի, կտավի, լուսանկարչական ժապավենի, թվային մատրիցայի վրա։
Ռակուրսը կերպարվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռակուրսը կերպարվեստում՝ պատկերված առարկաների հեռանկարային կրճատումն է։ Դեկորատիվ նկարազարդումներում ռակուրսը հաճախ օգտագործում են շարժումը և տարածությունն առավել ազդեցիկ պատկերելու համար։
«Ռակուրս» տերմինը նաև օգտագործվում է լուսանկարչության և տեսագրության մեջ կետ նշելու համար։
Օրինակ դիմանկարի լուսանկարման կետերը՝ երեսադեմը, դեմուղիղը, կիսադեմը հաճախ անվանում են մեկ ընդհանուր բառով «ռակուրս»։