Ռիչարդ Ֆարնսուորթ
Ռիչարդ Ֆարնսուորթ անգլ.՝ Richard Farnsworth | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1920[1] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 6, 2000[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Lincoln, Լինկոլն շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կասկադյոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռիչարդ Ուիլյամ Ֆարնսուորթ (անգլ.՝ Richard William Farnsworth սեպտեմբերի 1, 1920[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 6, 2000[1], Lincoln, Լինկոլն շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կասկադյոր, որը սկսել է նկարահանվել 1937 թվականից, սակայն ծերության տարիներին առավել մեծ ճանաչման է հասել «Կողոպտիչ» (1982) և «Հասարակ պատմություն» (1999) ֆիլմերի շնորհիվ, որոնց գլխավոր դերերի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարնսուորթը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նրա հայրը եղել է ինժեներ, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի[2]։ Հայրը մահացել է, երբ Ռիչարդը 7 տարեկան էր։ Նա մոր, երկու քույրերի և հորաքրոջ հետ ապրել է Լոս Անջելեսի կենտրոնում։
Կինոյում կարիերան սկսվել է այն բանից հետո, երբ նրան առաջարկել են կասկադյորի աշխատանք՝ օրական 7 դոլար աշխատավարձով՝ գումարած ճաշ։ 1963 թվականից նկարահանվել է ֆիլմերում, որտեղ, խաղալով հեծյալի դերում, կատարել է տարբեր հնարքներ։ Սակայն մինչև 1963 թվականը նրա անունը չի նշվել ոչ մի տիտրում։ Բառերով առաջին դերը կատարվել է 1976 թվականին «Դքսուհին և կեղտոտ աղվեսը» ֆիլմում[3], որի տիտրերում նա նշվել է որպես Դիկ Ֆարնսուորթ։ Դերասանի մասնակցությամբ ֆիլմերի մեծ մասը, անշուշտ, եղել է վեստերներ։ Նա նաև խաղացել է հեռուստասերիալներում։ 1978 թվականին «Մոտենում է հեծյալը» ֆիլմում կատարած երկրորդ պլանի լավագույն դերի համար առաջին անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Սակայն իրական հայտնիությունը նա ստացել է «Կողոպտիչ» կանադական արտադրության ֆիլմից հետո, որտեղ խաղացել է հայտնի ավազակ Բիլ Մայների դերը, որի համար ստացել է «Genie Award»: Թերևս առավել հայտնի է Դեյվիդ Լինչի «Հասարակ պատմություն» իր մանակցությամբ ֆիլմով, որը հիմնված է իրական դեպքերի վրա։ 73-ամյա Էլվին Սթրեյթի դերը կատարելու համար նա արժանացել է ևս մեկ «Օսկար» մրցանակի անվանակարգի, այս անգամ՝ տղամարդու գլխավոր դերի համար։ Ֆարնսուորթը նաև երեք անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Հոլիվուդյան փառքի ծառուղում կա իր՝ Ֆարնսուորթի աստղը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին նա ամուսնացել է Մարգարեթ Հիլի (1919-1985) հետ, որի հետ ապրել է 38 ամուսնական տարի[4]։ Նա դարձել է իր երկու երեխաների՝ Դայմոնդի և Միսիի մայրը։ Կնոջ մահից հետո տեղափոխվել է Լինքոլնում գտնվող իր 60 ակր տարածքով ագարակը (240,000 մ²)։ Իր կյանքի վերջում Ֆարնսուորթը նշանվել է նավամատուցողուհի Ջուլի վան Վալինի հետ, որը նրանից փոքր էր 35 տարի։ 1999 թվականին նրա մոտ ախտորոշվել է ոսկրի քաղցկեղի վերջին փուլ։ Չդիմանալով հիվանդության տառապանքներին՝ նա իր ագարակում կրակել է իր վրա[5]։ Նա թաղվել է Լոս Անջելեսի Ֆորեստ Լաուն գերեզմանատանը, իր կնոջ՝ Մարգարեթի կողքին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օր մրցարշավում (1937) (տիտրերում նշված չէ)
- Մարկո Պոլոյի արկածները (1938) (տիտրերում նշված չէ)
- Գանգա Դին (1939) (տիտրերում նշված չէ)
- Քամուց քշվածները (1939) (տիտրերում նշված չէ)
- Սա բանակ է (1943) (տիտրերում նշված չէ)
- Կարմիր գետ (1948) (տիտրերում նշված չէ)
- Վայրենին (1953) (տիտրերում նշված չէ)
- Տասը պատվիրանները (1956) (տիտրերում նշված չէ)
- Թիթեղյա աստղը (1957) (տիտրերում նշված չէ)
- Սպարտակ (1960) (տիտրերում նշված չէ)
- The Jolly Genie (1963)
- Duel at Diablo (1966) (տիտրերում նշված չէ)
- Տեխասը գետի ետևում (1966) (նշված է որպես Դիկ Ֆարնսուորթ)
- Ծագող լուսին (1968) (տիտրերում նշված չէ)
- Monte Walsh (1970) (Դիկ Ֆարնսուորթ)
- Կովբոյները (1972) (Դիկ Ֆարնսուորթ)
- Ռեյդ Ուլզանի (1972)
- Դատավոր Ռոյ Բինի կյանքն ու ժամանակները (1972) (Դիկ Ֆարնսուորթ)
- Թիթեռնիկ (1973) (տիտրերում նշված չէ)
- Փայլող թամբ (1974) (տիտրերում նշված չէ)
- Դքսուհին և կեղտոտ աղվեսը (1976) (Դիկ Ֆարնսուորթ)
- Օրենքից դուրս Ջոսի Ուեյլս (1976) (տիտրերում նշված չէ)
- Մոտենում է հեծյալը (1978)
- Թոմ Հորն (1980)
- Վերակենդանացում (1980)
- Լեգենդ միայնակ ռենջերի մասին (1981)
- Իրարանցում (1981)
- Կողոպտիչ (1982)
- Անկախության օր (1983)
- Բնածինը (1984)
- Լեռնային բյուրեղ (1984)
- Sylvester (1985)
- Գիշերում (1985)
- Էնը կանաչ կտուրներից (1985) (TV)
- Երկու Ջեյք (1990)
- Միզերի (1990)
- Հավանա (1990)
- Ողջույն դժողքի ճանապարհից (1991), Sam
- The Boys of Twilight (1992) (TV)
- Փախուստ (1994)
- Լեսի (1994)
- Հասարակ պատմություն (1999)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ An L.M Montgomery Resource Page. «Richard Farnsworth». Tickledorange.com. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ О фильме «Простая история»
- ↑ Ричард Фарнсуорт NNDB։
- ↑ Silverman, Stephen M. (1998 թ․ հուլիսի 16). «Richard Farnsworth: Suicide». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Richard Farnsworth’s Gravesite
- Richard Farnsworth: The Man Who Talked Straight Արխիվացված 2012-02-07 Wayback Machine
- Cowboy’s Way (Remembering Richard Farnsworth) Արխիվացված 2012-05-16 Wayback Machine
- 1998 Des Moines Register Article
- Profile Datacd(չաշխատող հղում)
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 2000 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ինքնասպաններ
- Հրաձգային զենքից մահացածներ