Ռիչարդ III
Ռիչարդ III Richard III | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1452 |
Ծննդավայր | Ֆոթերինհայ ամրոց, Northamptonshire, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 22, 1485 (32 տարեկան) |
Մահվան վայր | Bosworth Field site, Leicestershire, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Greyfriars, Leicester և Leicester Cathedral |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | միապետ |
Ամուսին | Աննա Նևիլ[1] |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս[1], մայր՝ Սեսիլի Նեվիլ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Անգլիայի միապետ, Duke of Gloucester? և Lord of Ireland? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Edward of Middleham, Prince of Wales?[2][1], John of Gloucester?[2], Richard Plantagenet?[2] և Catherine Plantagenet?[2] |
Ստորագրություն | |
Richard III of England Վիքիպահեստում |
Ռիչարդ III (անգլ.՝ Richard III 1452 թվականի հոկտեմբերի 2 — 1485 թվականի օգոստոսի 22), Անգլիայի թագավոր 1483 թվականից, Յորքերի տոհմից, Էդուարդ IV-ի եղբայրը։ Գահը ստացավ միայն այն ժամանակ, երբ ապացուցվեց անչափահաս Էդուարդ V-ի ապօրինի ծագումը (նրա հայրը ամուսնացել է երկրորդ անգամ, երբ նրա առաջին (գաղտնի) ամուսնությունը լուծարված չէր, այսպիսով երկրորդ ամուսնությունը անվավեր էր, իսկ ծնված երեխաները՝ ապօրինի)։ 1485 թվականի Բոսվորտի ճակատամարտում պարտություն կրեց և սպանվեց։ Անգլիայի երկու թագավորներից մեկը՝ մահացած ճակատամարտում (Հարոլդ Գոդվինսոնից հետո՝ սպանված 1066 թվականին Գաստինգսի ճակատամարտում), եթե հաշվի չառնենք Ռիչարդ Iին, որ մահացել էր վիրավորվելու հետևանքով ստացած արյան վարակից։
Կենսագրությունը մինչ գահը բարձրանալը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ III-ը տասնմեկերորդ երեխան է, Ռիչարդ Պլանտագենետի և Սեսիլիա Նևիլի չորրորդ որդին է, Էդուարդ IV արքայի փոքր եղբայրը։ 1460 թվականի դեկտեմբերի 30-ին նրա հայրը մահացել է Սպիտակ և կարմիր վարդերի գլխավոր ճակատամարտերից մեկում։
Նա ամենավիճահարույց կերպարներից մեկն է Անգլիական պատմության մեջ, նրա բարձրացումը գահին պարուրված է գաղտնիքներով և ինտրիգներով։ Ռիչարդի մանկությունը անցել է Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի պայմաններում։ Նա ստիպված էր անգամ իր եղբոր՝ Ջորջ Պլանտագենետի հետ փրկվել հետապնդումից մայրցամաքում՝ Ուտրեխտ։
Ռիչարդը Յորքերի տոհմի ներկայացուցիչ էր՝ մեկը այն տոհմերից, որոնք պայքարում էին անգլիական գահի համար Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի տարիներին։ Բացի դա, նա նշանավոր մարտիկ էր և երկար ժամանակ անց էր կացնում՝ կատարելագործվելով սուսերամարտւմ։ Որի հետևանքով նրա աջ ձեռքի մկանները անբնականորեն ձևավորված էին։ Նա տարբերվում էր մեծ քաջությամբ և ռազմավարական ունակություններով։
Երբ 1461 թվականին Էդուարդ IV-ը արքա հռչակվեց, 9-ամյա Ռիչարդը ստացավ դուքսի աստիճան։ Նա անձնվիրաբար ծառայեց Էդուարդ IV-ին, մասնակցում էր մարտերին, և 1470-1471 թվականներին նրա հետ փախավ Հոլանդիա։ Արքայից ստացավ բազմաթիվ կոչումներ և տիրույթներ։ Ռիչարդին կասկածում էին իր ավագ եղբոր սպանության մեջ (Ջորջ Պլանտագենետ (1478))։ 1482 թվականի հունիսի 12-ին, երբ նա նշանակվեց բանակի հրամանատար, Էդուարդ IV-ը այն ուղարկեց Շոտլանդիա։
Երբ Էդուարդ IV-ը մահացավ (1483 թվականի ապրիլի 9), Ռիչարդը իր բանկաով կանգնած էր Շոտլանդիայի սահմանին։ Թագուհու բարեկամները թագավոր հռչակեցին մահացած թագավորի ավագ որդուն Էդուարդ V-ին՝ տասներկու տարեկան երեխային, որպեսզի ռեգենտին ստանա նրա մայիր՝ Էլիզաբեթ Վուդվիլը։ Նրա համախոհները հանդիպեցին ուժեղ հակառակորդների՝ ի դեմս հզոր ֆեոդալների, որոնք առաջարկեցին ռեգենտությունը Ռիչարդին՝ համաձայն Էդուարդ IV-ի կտակի։
Էլիզաբեթ ապաստարան գտավ Վեստմինստերյան աբբայությունում։ Ռիչարդը հավատարմության երդում տվեց Էդուարդ V-ին և հրամայեց հատել մետաղադրամներ նրա պատկերով։
Այնուամենայնիվ, երբ Ռոբերտ եպիսկոպոսը գաղտնի խորհրդին հայտնեց այն մասին, որ ինքն անձամբ է պսակադրել Էդուարդ IV-ին և Էլեոնոր Բատլեր-ին (այս ամուսնությունը չեղյալ չէր հայտարարվել այն ժամանակ, երբ Էդուարդը պսակադրվեց Էլիզաբեթ Վուդվիլի հետ), պարլամենտը հրապարակեց «Իրավահաջորդության ակտը», ըստ որի գահը անցնում է Ռիչարդին, որպես միակ օրինական ժառանգորդի։
Հունիսի 26-ին Ռիչարդը համաձայնեց դառնալ արքա։ 1483 թվականի հուլիսի 6-ին նա հանդիսավոր կերպով թագադրվեց և հրամայեց բաց թողնել բոլոր բանտարկյալներին։
Ռիչարդ III-ի կառավարման տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագադրումից անմիջապես հետո Ռիչարդը հավաքեց պարլամենտը և հայտարարեց, որ ինքը ցանկանում է շրջագայել իր թագավորություում՝ ժողովուրդը ամեն տեղ դիմավորեց նրան հավատարմություն հայտնելով։
Լեգենդը ասում է, որ Էդուարդի որդիները, դրանից հետո էլ, շարունակում էին ճնշել Ռիչարդին։ Նա մեկնեց Լոնդոնից, ինչպես կարծում էին շատերը, հրաման տալով խեղդել երկու արքայազներին իրնեց անկողիններում, իսկ մարմինները թաղել սանդուղքի տակ։
Բայց, համաձայն մեկ այլ վարկածի, արքայազների սպանության պատմությունը հորինված էր կարդինալի և եպիսկոպոսի կողմից, որոնք Յորքերի անողոք թշնամիներն էին։ Ըստ այդ վարկածի, արքայազնները սպանվել էին Հենրի VII-ի հրամանով[3]։
1674 թվականի հողային աշխատանքնեի ժամանակ Թաուերում սանդուղքներից մեկի հիմքի տակ հայտնաբերվեց մարդկային ոսկորներ։ Հայտարարվեց, որ մնացորդները պատկանում էին ժամանակին անհետացած արքայազներին։ Նրանց պատվով թաղեցին Վեստմինստերյան աբբայությունում։ 1933 թվականի գերեզմանը բացվեց՝ գիտական փորձաքննության համար, որը հաստատեց, որ մնացորդները իրոք պատկանում էին երկու երեխաների, ամենայն հավանակնությամբ 12-15 տարեկան՝ բարեկամական սերտ կապերով։ Մասնակիորեն դա վկայություն է Հենրի VII դեմ, քանի որ, եթե հանցագործությունը գործած լիներ Ռիչարդը, ապա սպանված երեխաները պետք է լինեին 10-12 տարեկան։ Վերջին տարիներին հայտնաբերվել են արխիվային հաշիվներ, որոնք վկայում են, որ երեխաների հագուստի և սննդի համար գումարը հատկացվում էր գանձարանից։ Այդպիսի վերջին արձանագրությունը գտնվել է 1485 թվականի մարտի 9-ին։
Դուքս Բեկինգեմը հեռացավ արքայից և սկսեց ծրագրել նրան տապալելու պլանը։ Ծրագիր էր մշակվել Էդուարդ IV-ի ավագ դստերը ամուսնացնել Հենրի VII-ի հետ, որը նաև Լանկաստերների տոհմից էր։ 1483 թվականին արքայի թշնամիները միանգամից բարձրացրեցին ապստամբություն մի քանի կոմսություններում։ Ռիչարդը սկզբում շատ անհանգստացավ, բայց հետո արագ և եռանդուն միջոցներով փորձեց վերականգնել հանդարտությունը։ Նա բարձր գլխագին նշանակեց խռովարարների համար։ Բեկինգեմի զինվորները փախան մինչ կռվի սկսելը, իսկ նա գերեվարվեց և նոյեմբերի 12-ին գլխատվեց Սոլսբերիում։ Մյուս ապստամբների ղեկավարները ապաստարան գտան արտասահմանում։ Բայց դրանից հետո էլ Ռիչարդի կարգավիճակը մնաց անկայուն։ Եվ ինչքան շատ էր նա գլխատում իր հակառակորդներին, այնքան շատանում էին երիտասարդ Թյուդորի համախոհները։
Եռանդուն ղեկավար Ռիչարդ III-ը ընդլայնեց առևտուրը, վերակազմավորեց բանակը, կազմակերպեց դատավարության լավացումը, արվեստի հովանավոր էր՝ հիմնականում երաժշտության և ճարտարապետության։ Իր թագավորության տարիներին նա իրականացրեց մի շարք հայտնի բարեփոխումներ, հինականում, Ռիչարդը կարգավորեց դատավարությունը, արգելեց բռնի շորթում, վարում էր պրոտեկցիոնիզմի քաղաքականություն՝ դրանով իսկ ամրապնդելով երկրի տնտեսությունը։
1485 թվականին վաղաժամ մահացավ Ռիչարդի կինը՝ Աննա Նևիլ։ Արքային կասկածեցին կնոջ սպանության մեջ՝ նպատակ ունենալով ամուսնանալ Էդուարդ IV-ի ավագ դստեր՝ Էլիզաբեթ Յորքի հետ։ Ռիչարդը հրապարակավ չեղարկեց այդ լուրը։ 1485 թվականին Ռիչարդ համաձայնությամբ Պորտուգալիա ուղարկվեց դինաստիական ամուսնության առաջարկություն, այնուամենայնիվ բանակցությունները ձգձգվեցին մինչև Բոսվորտի ճակատամարտը։
Ռիչարդ III-ի մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1485 թվականի օգոստոսի 1-ին Հենրի VII-ը իջավ Ուելս՝ 3 հազարանոց ֆրանսիական ջոկատով, նար կողմակիցների թիվը գնալով աճում էր։ Նրա մոտ եկան Ռիչարդի շատ համախոհներ։
Ռիչարդը դիմավորեց Հենրիի զորքին օգոստոսի 22-ին Բոսվորտ քաղաքի մոտ։ Հենրին ուներ ավելի քիչ զորք, բայց կարողացավ ժամանակին գրավել ավելի շահավետ դիրք։ Հենրին չուներ ռազմական փորձ, բայց երբ նա հայտարարեց Ռիչարդին դիմակայելու մտադրությանը, նա ստացավ հավատարմության երաշխիք իր Ուելսի հայրենակիցներից։ Բացի դա նրան աջակցում էր նաև Ֆրանսիայի արքան։ Երբ նա մոտեցավ Բոսվորտական դաշտավայրին՝ նրա բանակի քանակը կրկնապատվեց և հասավ 6 հազար մարդու։ Բայց անգամ դա չէր երաշխավորում հաջողությունը։ Գուցեև, Ռիչարդը ուներ քիչ ընկերներ, բայց նա կանգնած էր հզոր բնակի գլխին՝ ավելի քան 10 հազար ռազմիկներ՝ կոփված ճակատամարտերում։
Սակայն ճակատամարտի ելքը որոշվեց դավաճանությամբ։ Հենրիի խորթ հոր դավաճանությունը, ով ամենավերջին պահին անցավ ապստամբների կողմը՝ դարձրեց Ռիչարդի պարտությունը անխուսափելի։ Կռվի ժամանակ Հենրին որոշեց անձամ դիմնել իր խորթ հորը։ Ռիչարդը տեսավ Թյուդորի հեծելազորի դրոշակ, որը ուղևորվում էր դեպի իր խորթ հոր դիրքերը։ Զորապետերից մեկի մահը կապահովվեր հաղթանակ կողմերից մեկին ճակատամարտում։ Ռիչարդը՝ շրջապատված թագավորկան գվարդիայի 600 հեծյալներով՝ մխրճվեց Հենրիի թիկնապահների շարք։ Տապալելով նրա դրոշակակիրին և գտնվելով արդեն մոտ Հենրիին՝ անսպասելիորեն մի կողմ շպրտվեց իր խորթ հոր կողմից, ով Յորքի դեմ ուղղեց իր մոտավորապես 2 հազար ասպետներին։ Արքան շրջապատված էր, բայց չհանձնվեց։ Երբ նրա բոլոր ասպետները ընկան, նա կռվեց միայնակ այնքան ժամանակ, մինչ չսպանվեց։
2014 թվականին Լեսթերի համալսարանը իրականացչեց արքայի մնացորդների հետազոտություն՝ օգտագործելով համակարգչային տոմոգրաֆիայի արտապատկերում։ Հետազոտությունը ցույց տվեցին, որ Ռիչարդ III-ի կմախքի վրա պահպանվել են 11 վիրավորման հետքեր, որից 10 գտնվում էին գանգի վրա։ Ըստ հետազոտություն իրականացնող հեղինակի, վնասվածքնեը ցուց են տալիս, որ Ռիչարդը ենթարկվել է երկարատև հարձակման, կամ այն իրականացվել է միանգամից մի քանի հակառակորդի կողմից՝ հին Միջնադրայան զենքերով։ Մահը վրա է հասել գլխին ստացված 2 մահացու հարվածներից մեկի ժամանակ, որոնցից մեկը հասցվել է սրով, իսկ մյուսը՝ հավանաբար սակրատեգից։ Կմախքն ուներ հետմահյա վնասվածքներ, հավանաբար «պղծող» բնույթի[4]։
Ռիչարդ III-ի թաղումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ III-ը անգլիական վերջին թագավորն էր՝ ընկած 1485 թվականի Բոսվորտի ճակատամարտում։ Ռիչարդի մահով ավարտվեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը, և ավարտվեց Յորքերի տոհմի արական գիծը՝ ղեկավարած Անգլիան ավելի քան երեք դար։ Թագը՝ հանված մահացած Ռիչարդի գլխից, Ռիչարդի խորթ հայրը անձամբ դրեց հոգեզավակի գլխին։ Նա առաջադրվեց արքա և դարձավ Թյուդորների նոր տոհմի հիմնադիրը։ Ռիչարդի մերկ մարմինը անցկացրեցին Լեսթերի փողոցներով։ Ռիչարդ III-ը թաղվեց Լեսթեր քաղաքում։
Ավելի քան հինգը դար շարունակ լեգենդ էր պտտվում, որ նրա մնացորդները դուրս են բերվել գերեզմանից և գցվել են գետը։ Սակայն 2012 թվականի աշնան հնագիտական պեղումները թույլ տվեցին ենթադրել, որ նրա գերեզմանը փրկվել է։ Այնտեղ, որտեղ ավելի շուտ կանգնած էր եղել եկեղեցի, հայտնաբերվել էր տղամարդու կմախք՝ սկոլիոզի ծանր նշաններով՝ մահացած կռվում ստացած վնասվածքներից[5]։ 2013 թվականի փետրվարին հայտավարվեց, որ համաձայն անցկացված գենետիկական փորձաքննության, մնացորդները, որոնք գտնվել էին Լեսթերի ավտոկայանում՝ իրոք պատկանում էին Ռիչարդ III-ին[6][7]։ Ոսկորների վրա հայտնաբերվեցին 11 վիրավորման հետքեր, որից 9-ը գանգին՝ դա թուլ տվեց ենթադրել, որ արքան կորցրել էր իր սաղավարտը կռվի ժամանակ[8]։
Նաև հայտնի դարձավ, որ Ռիչարդը ուներ ճիճվային վարակում։ Գանգի որոշակի հատվածում գտնվել են ասկարիդի ձվադրումներ, որից դուրց են եկել ճիճուներ, արդեն արքայի մահից հետո։ Ճիճուների թափանցումը արքայի օրգանիզմ ամենայն հավանականությամբ կապված էր հիգիենայի բացակայությամբ։ Ըստ մեկ այլ վարկածի համաձայն, գիտնականները կարծում էին, որ դա կապված էր նաև կղկղանքների օգտագործումը բուսական և հացահատիկային տնտեսությունում, և դրա հետագա օգտագործումը սննդի մեջ՝ առանց հիգենիայի պահպանման[9]։
2015 թվականի մարտի 22-26
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեսթերում[10] և կոմսությունում անցկացվեցին հնգօրյա սգո արարողություններ Ռիչարդ III-ի հրաժեշտի և թաղման համար[11]։ Արքայի համար կաղնու դագաղը պատրաստել էր արքայի 17-րդ սերնդի հետնորդ Մայքլ Իփսենը[12], իսկ դերասան Բենեդիկտ Քամբերբեչը պարզվեց, որ արքայի 16-րդ սերնդի զարմիկն է[13]։ Նա կարդաց բանաստեղծություն արքայի թաղմանը։ 2015 թվականի մարտի 26-ին Ռիչարդ III-ը վերահուղարկավորվեց Լեսթերում[14]՝ չնայած, որ 9 հետնորդները պահանջել էին հուղարկավորել Յորքում[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Lundy D. R. The Peerage
- ↑ Косвенным подтверждением причастности Генриха к убийству принцев может послужить тот факт, что его тёща, Елизавета Вудвилл, признала самозванца Перкина Уорбека своим сыном и поддерживала его притязания на престол, хотя в случае удачи Уорбека её собственные дочь и внук лишились бы своих прав
- ↑ Наука и жизнь Установлена причина смерти короля Ричарда III
- ↑ University of Leicester, Search for King Richard III enters new phase after ‘momentous discovery has potential to rewrite history’, 2012 Արխիվացված 2013-01-18 Wayback Machine(անգլ.)
- ↑ Останки, найденные на раскопках на автомобильной парковке в английском Лестере, действительно принадлежат королю Ричарду Третьему
- ↑ Учёные подтвердили подлинность найденных останков Ричарда III
- ↑ Richard III: skeleton is the king Արխիվացված 2014-08-10 Wayback Machine(անգլ.)
- ↑ Ричард III при жизни cтрадал от глистов, установили археологи - Газета.Ru
- ↑ Останки Ричарда III отправили к месту погребения — Meduza
- ↑ Историческое событие: в Англии началось захоронение последнего короля из рода Плантагенетов // НТВ.Ru
- ↑ В британский Лестер на похороны Ричарда III съехались десятки тысяч туристов // НТВ.Ru
- ↑ «Похороны Ричарда III в соборе города Лестер | Hello, London». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Найдены останки английского короля Ричарда III
- ↑ Lenta.ru: Мир: Общество: Потомки Ричарда III потребовали захоронить его в Йорке
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Устинов В. Г., Ричард III. — М., 2015
- Конский П. А., (1890–1907). «Ричард III». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Мор Т. Эпиграммы. История Ричарда III. — М., 1973.
- Петросьян А. А. Ричард III — миф и реальность Արխիվացված 2011-10-12 Wayback Machine // Вопросы истории. — 1992. — № 11—12.
- Kendall P. M. Richard the Third. — L., 1955, 1975.
- Buck, sir George. The History of king Richard III. — Gloucester a. Sutton, 1979, 1982.
- Ross C. Richard III. — L., 1983.
- Steward D. Richard III. — L., 1983.
- Уильям Шекспир. Ричард III.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ричард III: шекспировский король и образцовый злодей, часть 1 и часть 2. Программа «Эха Москвы» из цикла «Всё так»
- «Ричард III — „отродье сатаны“ или „добрый король“?», предисловие Татьяны Берг к переводу Г.Бена пьесы Шекспира «Ричард III»
- R3.org — Общество Ричарда III.
- http://kamsha.ru/york/ — Клуб «Ричарда III»
- Томас Мор. История короля Ричарда III Արխիվացված 2010-09-29 Wayback Machine
- Ричард III — журнал «Чайка»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ III» հոդվածին։ |
|