Ռոնի Ջեյմս Դիոն (անգլ.՝ Ronnie James Dio, իսկական անուն ազգանունը՝ Ռոնալդ Ջեյմս Պադավոնա, անգլ.՝ Ronald James Padavona, հուլիսի 10, 1942(1942-07-10)[2][3], Պորտսմութ, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - մայիսի 16, 2010(2010-05-16)[4][5][2][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[6]), իտալական արմատներով ամերիկացի լեգենդար ռոք երգիչ երաժիշտ է, ծնված 1942 թվականի հուլիսի 10-ին։
Համարվում է բոլոր ազգերի ու ժամանակների լավագույն ռոք և մեթալ վոկալիստներից մեկը։ Հայտնի է իր հզոր վոկալային տվյալներով։ Ռոնի Ջեյմս Դիոն կարողացավ մինչև իր կյանքի վերջին տարիները պահպանել իր հզոր ձայնը բարձր մակարդակի վրա։
Նա հայտնի դարձավ իր ելույթներով անգլիական հայտնի և լեգենդար ռոք խումբ Բլեք Սաբաթ-ի կազմում 1979-1982 թվականներին։ Մահացել է 2010 թվականի մայիսի 10-ին ստամոքսի քաղցկեղից 67 տարեկան հասակում։ Իր ամբողջ երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է 47 միլիոն օրինակ ալբոմ ամբողջ աշխարհում։ Շատ ռոք երաժիշտներ նրան համարում էին լավագույններից մեկը իր գործում։