Jump to content

Ռոչեսթեր (Մինեսոտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռոչեսթեր
անգլ.՝ Rochester
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՕլմստեդ շրջան
Հիմնադրված է1854 թ.
Մակերես141,718141 կմ², 141,800524 կմ²
ԲԾՄ1030 ֆուտ
Բնակչություն121 395 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?, UTC-6 և UTC-5
Հեռախոսային կոդ507
Փոստային դասիչ55901, 55902, 55903, 55904 և 55906
Պաշտոնական կայքrochestermn.gov(անգլ.)
Ռոչեսթեր (Մինեսոտա) (ԱՄՆ)##
Ռոչեսթեր (Մինեսոտա) (ԱՄՆ)

Ռոչեսթեր (անգլ.՝ Rochester), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսում՝ Մինեսոտա նահանգում, Օլմստեդ շրջան կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 106 769[2] մարդ (2010 թվական)։ Այն Մինեսոտայի երրորդ խոշոր քաղաքն է և առաջինը Մինեապոլիս-Սեյնթ Փոլ ագլոմերացիա սահմաններից դուրս։ Քաղաքի ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 219 802[3]։ Ռոչեսթերի տնտեսության հիմքը բժշկական սարքերի և էլեկտրոնային սարքավորումների արտադրությունն է, ինչպես նաև սննդի արդյունաբերությունը։ Քաղաքում է գտնվում աշխարհահռչակ Մայո կլինիկան։ Այդ ամենի շնորհիվ այն ստացել է «Բժշկական քաղաք» (անգլ.՝ Med City) մականունը։ Քաղաքը համարվում է Միացյալ Նահանգներում ապրելու համար լավագույն վայրերից մեկը` ըստ բազմաթիվ հրատարակությունների, այդ թվում՝ Money ամսագրի[4][5]։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոչեսթերի ներկայիս տարածքում բնակվել են ամերիկյան բնիկ ցեղերը, ինչպիսիք էին՝ սիու, օջիբվե և վիննեբագո։ 1851 թվականին սիու ցեղը հողը փոխանցել է Մինեսոտա նահանգին։

Ռոչեսթերը հիմնադրել է Ջորջ Հեադը 1854 թվականին։ Նրա կալվածքը գտնվել է քաղաքի ներկայիս ֆինանսական կենտրոնի տեղում։ Լինելով Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքից՝ Հեադն ապրել է Վիսկոնսին ում, այնուհետև տեղափոխվել է Մինեսոտա։ Նա իր կալվածքն անվանել է Սաութ Ֆորք Սումբրո գետի ափին (անգլ.՝ South Fork of the Zumbro River) և կառուցել է տուն, որտեղ ապրել է նրա ընտանիքը և գտնվել է նրա պանդոկը։ Արդեն 1856 թվականին գյուղի բնակչությունը կազմել է 50 մարդ, իսկ երկու տարի անց՝ հասել է մինչև 1 500։ 1857 թվականին Ռոչեսթերը դարձել է Օլմստեդ շրջանի կենտրոնը։ 1860 թվականին կառուցվել է երկաթուղի, ինչի շնորհիվ քաղաքում հայտնվել են նոր բնակիչներ, և, հետևաբար, ակտիվացել է տնտեսական զարգացումը։

1883 թվականի օգոստոսի 21-ին տորնադոն ավերել է Ռոչեսթերի մեծ մասը, որի արդյուքում զոհվել է 37 և վիրավորվել 200 մարդ։ Քաղաքում այդ ժամանակ բժշկական ծառայություն չի եղել, ուստի այդ դերն ստանձնել են Մայոն և նրա երկու որդիները։ ԱՄՆ-ի Սուրբ Ֆրանցիսկոս կանանց վանքի 60 000 դոլարի նվիրատվությունն օգնել է Մայոյին, և նա 1889 թվականին բացել է իր սեփական հիվանդանոցը[6]։ Ներկայում այն աշխարհի ամենամեծ և հեղինակավոր բժշկական հաստատություններից մեկն է։ Աշխարհի շատ հայտնի մարդիկ, այդ թվում ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բ. Բուշը, Ջերալդ Ֆորդը և Ռոնալդ Ռեյգանը, ինչպես նաև Հորդանանի թագավոր Հուսեյն բեն Թալալը, այցելել են Ռոչեսթեր՝ բուժում ստանաու կլինիկայում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոչեսթերը տեղակայված է Սումբրո գետի երկու ափերին։ Քաղաքի տարածքը 103,0 կմ² է։ Դրանցից 102,6 կմ² տարածքը ցամաքային է, և 0,4 կմ² տարածքը՝ ջրային (0,35%)։

Քաղաքի տարածքում կան բազմաթիվ լճեր, այդ թվում` արհեստական։ Դրանցից մեկը՝ Silver Lake-ը («Արծաթե լիճ»), օգտագործվում է որպես մոտակա էլեկտրակայանի սառեցման լճակ։ Տաք ջրի շնորհիվ այս լիճը ձմռանը չի սառչում, ինչի շնորհիվ գրավում է չվող կանադական սագերին, որոնք դարձել են քաղաքի խորհրդանիշ։

1978 թվականին հաճախակի հեղեղումների պատճառով բազմաթիբ գետերի և առուների հուները փոխվել են։

Ռոսչեսթերի միջազգային օդանավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F 58 63 82 92 106 105 108 100 100 93 77 64 108
Միջին բարձր °F 23.6 28.1 40.5 57.0 68.7 78.0 81.4 78.9 71.4 58.4 41.6 27.1 54.7
Միջին ցածր °F 7.7 12.4 24.3 36.4 47.4 57.2 61.3 59.3 50.4 38.4 26.0 12.2 36.2
Ռեկորդային ցածր °F −42 −35 −31 5 21 31 40 32 22 −6 −24 −33 −42
Տեղումներ դյույմ 0.86 0.83 1.88 3.24 3.63 4.68 4.55 4.52 3.45 2.24 1.91 1.23 33.02
Ձյան տեղումներ դյույմ 12.0 8.5 8.7 3.3 trace 0 0 0 0 0.8 6.1 12.5 51.9
Ռեկորդային բարձր °C 14 17 28 33 41 41 42 38 38 34 25 18 42
Միջին բարձր °C −4.7 −2.2 4.7 13.9 20.4 25.6 27.4 26.1 21.9 14.7 5.3 −2.7 12.6
Միջին ցածր °C −13.5 −10.9 −4.3 2.4 8.6 14 16.3 15.2 10.2 3.6 −3.3 −11 2.3
Ռեկորդային ցածր °C −41 −37 −35 −15 −6 −1 4 0 −6 −21 −31 −36 −41
Տեղումներ մմ 21.8 21.1 47.8 82.3 92.2 118.9 115.6 114.8 87.6 56.9 48.5 31.2 838.7
Ձյան տեղումներ սմ 30.5 21.6 22.1 8.4 0 0 0 0 2 15.5 31.8 131.8
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 8.4 7.9 10.2 11.2 12.4 11.7 10.5 10.0 9.9 9.4 9.3 9.7 120.6
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 8.6 7.5 6.0 2.3 0.1 0 0 0 0 0.9 5.2 9.3 39.9
աղբյուր: NOAA[7][8]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակը
1860187018801890190019101920193019401950196019701980199020002010
142439535103532168437844137222062128312298854066353766578907074585806106769

Ըստ 2008 թվականի մարդահամարի՝ Ռոչեսթեր քաղաքի բնակչությունը կազմել է 101 659 մարդ։ Եղել է 39203 ընտանիք, որոնց 50 %-ը եղել են պարզապես ամուսնացած զույգեր։ 31,6 %-ն ունեցել է 18 տարեկանից փոքր երեխաներ։ Մեկ շնչի հաշվով տարվա եկամուտը կազմել է 30,977 ԱՄՆ դոլար, իսկ Ռոչեսթերի բնակիչների 8,4%-ը գտնվել է աղքատության մակարդակից ցածր, որից 11.5%-ը՝ անչափահասներ, իսկ 5,1% -ը՝ թոշակառուներ։

Քաղաքի բնակչության 83,7 %-ը եղել են սպիտակամորթներ, 4,8 %-ը` աֆրոամերիկացիներ, 0,2 %-ը` բնիկներ, 6,2 %-ը՝ ասիացիները։ Իսպանացիները կազմում են քաղաքի բնակչության 3,5%-ը։ Գերմանական ծագմամբ սպիտակամորթ ամերիկացիները կազմել են Ռոչեսթերի բնակչության 35,5%-ը, նորվեգական ծագմամբ ամերիկացիները՝ 15.9% -ը։ Բնակչության 11,6 %-ը եղել են իռլանդացիներ, 8,2 %-ը` բրիտանացիներ, իսկ 5 %-ը` շվեդներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ֆինանսական կենտրոնը Սումբրո գետի ափին գտնվող Մայո կլինիկան է, որտեղ աշխատում է 28 հազար մարդ։ Այն քաղաքի տնտեսության հիմքն է և տարեկան ընդունում է մինչև 2 մլն այցելու։ Քաղաքի տնտեսությանը զարգացմանը նպաստում է նաև այնտեղ տեղակայված IBM գրասենյակը։ Զարգացած են նաև գյուղատնտեսությունը և կաթնամթերքի արտադրությունը։

Ամերիկյան Money ամսագրի կազմած «Ապրելու լավագույն վայրերի ցանկում» Ռոչեսթերը 2006 թվականին զբաղեցրել է 67-րդ հորիզոնականը։ Սակայն 2009 թվականին այն նույնիսկ չի ընդգրկվել լավագույն հարյուրյակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «2010 Census Redistricting Data (Public Law 94-171) Summary File». American FactFinder. United States Census Bureau. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.(չաշխատող հղում)
  3. «Annual Estimates of the Resident Population: April 1, 2010 to July 1, 2018 – United States – Metropolitan Statistical Area; and for Puerto Rico». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
  4. «The Most And Least Educated Cities In America». Forbes. 2014 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. «2017 Most & Least Educated Cities in America». Wallet Hub.
  6. «Tornado Strikes Rochester». Mayo Foundation for Medical and Educational Research.
  7. «NOWData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  8. «Station Name: MN ROCHESTER INTL AP». National Oceanic & Atmospheric Administration. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոչեսթեր (Մինեսոտա)» հոդվածին։