Jump to content

Ռումելիհիսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումելիհիսար
թուրքերեն՝ Rumeli Hisarı
Նկարագրություն
Տեսակդղյակ, տեսարժան վայր, կառույց և թանգարան
Վարչական միավորՍտամբուլ և Սարըյեր
ԵրկիրԹուրքիա Ստամբուլ
Կառուցված1452
ԿառուցողՄեհմեդ II
ՊատվիրողՄուհամմեդ II
Քարտեզ
Քարտեզ
 Rumeli Hisarı Վիքիպահեստում
Տեսարան Ռումելիհիսարից

Ռումելիհիսար, Ռումելական ամրոց (Բողազ քյոսեն (թուրքերենից թարգմանած նշանակում է «կոկորդ կտրող» ), հունարեն՝ Ρούμελη Χισάρ, թուրքերեն՝ Rumeli Hisarı), պաշտպանական ամրոց, որը գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում` Բոսֆորի ափին։ Գտնվում է Բեբեք շրջանից դեպի հյուսիս։ Ռումելիհիսարի հարևանությամբ է գտնվում Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը։

Ռումելիհիսարը կառուցվել է Բոսֆորի ափին (նեղուցի ամենանեղ մասում)` բյուզանդական Ֆոնեուս (հունարեն՝ Φωνεύς) ամրոցի տեղանքում։ Գտնվում է Անադոլուհիսարի հակադիր կողմում։ Կառուցվել է Մեհմեդ II-ի հրամանով 1452 թվականին և նախատեսված է եղել Կոստանդնուպոլիսը Սև ծովից անջատելու և քաղաքի պաշարումը իրականացնելու համար։ Ամրոցը կառուցվել է այդ ժամանակների համար ռեկորդային արագությամբ` 4 ամիս և 16 օր։ Կառուցմանը մասնակցել է ավելի քան 1000 վարպետ և 2000 կառուցող։ Ամրոցի կառուցումից հետո Բոսֆորով լողալը անհնար է դառնում, այդ իսկ պատճառով օտարերկրացիները Ռումելիհիսարը անվանում էին «կոկորդ կտրող»։

Կոստանդնուպոլսի անկումից հետո, ամրոցը ծառայել է որպես հսկիչ անցագրային կետ։ Ամրոցը մեծապես տուժել է 1509 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, սակայն շատ արագ վերականգնվել է։ 17-րդ դարում Ռումելիհիսարը դարձել է բանտ։ 1746 թվականին տուժել է հրդեհի արդյունքում։ Ամրոցը վերակառուցվեց Սելիմ III կայսեր հրամանով` 1761- 1807 թվականներին։ 19-րդ դարից ամրոցը չի օգտագործվում։

1953 թվականին ամրոցում սկսվեցին մասշտաբային վերականգնողական աշխատանքներ, որոնք ավարտվեցին 1958 թվականին։ 1960 թվականին ամրոցի ներսում բացվեց Հրետանու թանգարան և թռիչքային թատրոն, որտեղ բեմադրվում են ամառային ներկայացումներ։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրաշինական աշտարակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հալիլ փաշայի աշտարակ
  • Սարուջա փաշայի աշտարակ (տարամագիծը 24 մ, իսկ բարձրությունը` 33 մետր)
  • Զագանոս փաշայի աշտարակ (բարձրությունը ծովի մակարդակից` 57 մ)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումելիհիսար» հոդվածին։