Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն
Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն ֆր.՝ Revue des Études Arméniennes և [Revue des études arméniennes][1] | |
---|---|
Տեսակ | պատմության ամսագիր |
Լեզու | ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և բազմալեզու[1] |
Հիմնադրվել է | 1920 |
Հրատարակիչ | Փարիզի համալսարան |
ISSN | 0080-2549 և 1783-1741 |
OCLC | 1605433 |
Կայք | poj.peeters-leuven.be/content.php?url=journal.php&journal_code=REA(ֆր.) և poj.peeters-leuven.be/content.php?urm=journal&journal_code=REA |
Revue des études arméniennes (1920) Վիքիպահեստում |
Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն (անգլ.՝ Revue des Etudes Armeniennes), «Հայագիտական հանդես», կիսամյա, տարեգիրք (1964 թվականից), Մորբոնի հրատարակություն։
Լույս է տեսնում 1920 թվականից, Փարիզում (Ֆրանսիա)։
Նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահներ՝ Է. Բենվենիստ (1964-1975), Դյումեզիլ (1975-1980), Ս․ Տեր-Ներսեսյան (1981 թվականից)։
Քարտուղարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարտուղարներ՝ Հ․ Պերպերյան (1968-1977 թթ.), Մահե (1977 թվականից)։ Հիմնել են Ֆ․ Մակլերն ու Ա․ Մեյեն, որոնք և սահմանել են հանդեսի նպատակները, ուսումնասիրել հայկական աղբյուրներում պարունակվող լեզվաբանությանը, պատմությանը, արվեստին վերաբերող նյութերը, համեմատել դրանք այլ ժողովուրդների հոգևոր ժառանգության հետ։
Առաջին շրջանում (1920-1933 թթ.) տպագրել է հայերենի համեմատական քերականությանը վերաբերող Ա․ Մեյեի հոդվածները, միջնադարյան բանահյուսությանը, հայոց պատմությանը նվիրված նյութեր, գրախոսականներ։ Բարձր է գնահատել Հ․ Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը», Մանուկ Աբեղյանի գործերը (որոնց օգնությամբ Ժ․ Դյումեզիլը հետազոտել է իրանական հեթանոսական կրոնը), Ֆ․ Մակլերի հայագիտական ուսումնասիրությունները։
Անրադարձներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրադարձել է նաև ԽՍՀՄ-ում իրականացվող հնագիտական պեղումներին, սփյուռքի կացությանը, հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական հարաբերություններին։ 1934-1963 թվականներին չի հրատարակվել։ Նոր մատենաշարը (1964 թվականից, երկրորդ շրջան) տպագրում է նաև անգլիական և գերմանական հոդվածներ։ Ունի հին և միջնադարյան հայ գրականության, պատմության, լեզվաբանության, համեմատական քերականության, հնէաբանության, արվեստի պատմության և այլ բաժիններ։
Տարեգիրքը զետեղել է Ա․ Փիրխանյանի, Կ․ Յուզբաշյանի, Ս․ Արևշատյանի, Դ․ Աբգարյանի, Հ․Բարթիկյանի, Ռ․ Կյուլպենկյանի, Մ․ Վան Էսբրուքի, Թիերի ամուսինների և այլոց հոդվածներն ու ուսումնասիրությունները։ Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն ճանաչել և հովանավորում է Ֆրանսիայի պետական գիտահետազոտական կենտրոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0080-2549
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |