Jump to content

Սախան Դոսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սախան Դոսովա
ղազ.՝ Сaxaн Дocoвa
Ծնվել էմարտի 27, 1879(1879-03-27)
ԾննդավայրՂազախստան[1]
Մահացել էմայիսի 9, 2009(2009-05-09) (130 տարեկան)
Մահվան վայրՂազախստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ղազախստան

Սախան Դոսովա (ղազ.՝ Сaxaн Дocoвa, մարտի 27, 1879(1879-03-27), Ղազախստան[1] - մայիսի 9, 2009(2009-05-09), Ղազախստան), ղազախ երկարակյաց[2][3] կին, որ հայտնի է որպես երբևէ ապրած ամենածեր կին[4][5]։

Երկարակեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե նրա անձնագրում նշված ծննդյան ամսաթիվը (1879 թվական մարտի 27[6]) ճիշտ է, ապա Սախանն իր մահվան պահին (2009 թվականի մայիսի 9) եղել է 130 տարի, 43 օրական։ Դա 8 տարով ավելի է, քան ֆրանսուհի Ժաննա Կալմանի կյանքի տևողությունը, որը մահացել է 1997 թվականին և ունեցել է ստույգ հաստատված ամենաերկար կյանքի տևողությունը պատմության մեջ՝ 122 տարի 164 օր։

Դոսովայի մասին հայտնի է դարձել Ղազախստանում անցկացված մարդահամարի ժամանակ։ Սակայն կան կասկածներ նրա ծննդյան թվականի վերաբերյալ, քանի որ նա չունի ծննդյան վկայական, իսկ այդ ժամանակ սովորական երևույթ էր, որ մարդիկ իրենք էին ընտրում իրենց ծննդյան ամսաթիվը[4]։

Մյուս կողմից կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ նրա 130-ամյակը նշելու ժամանակ նրա միակ կենդանի դուստրը 76 տարեկան էր, ինչը նշանակում է, որ վերջինիս ծնվելու ժամանակ Դոսովան պետք է եղած լիներ 54 տարեկան[4]։

Դոսովան մահացել է 2009 թվականի մայիսի 9-ին ենթադրաբար 130 տարեկանում, մոտավորապես 1 ամիս անց այն բանից հետո, երբ սայթաքել և ընկել է իրեն նվիրված բնակարանի լոգասենյակում։ «Նա կոտրել է իր ազդոսկրը ընկնելու հետևանքով և այլևս չի ապաքինվել»,― ասել է Սահանի հարևաններից մեկը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտին տված հարցազրույցում Սահանը ասել է․ « Ես ոչ մի հատուկ գաղտնիք չունեմ, ես երբեք չեմ օգտագործել դեղահաբեր և երբ հիվանդ եմ եղել, օգտագործել եմ տատիկիս դեղամիջոցներն ինձ բուժելու համար։ Ես երբեք չեմ կերել քաղցր։ Ես չեմ սիրում այն»։ Նա խոստովանել է, որ սիրում է կուրտ՝ տեղական ուտեստ, որ պատրաստվում է չորացրած աղի կաթնաշոռից և աղացած ցորենից։

Ըստ իր ավագ թոռնուհու՝ Դոսովան իր մանկության տարիներից եղել է որբ։ Դոսովայի առաջին ամուսինը զոհվել է Ստալինգրադի ճակատամարտում։ Պատերազմից հետո Դոսովան ամուսնացել է երկրորդ անգամ և ունեցել երեք երեխա։ Նրա երկրորդ ամուսինը՝ Այմակաշը, մահացել է 1954 թվականին։ Նրա երեխաներից միայն երեքն էին կենդանի 2011 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.sciencebuzz.org/buzz_tags/worlds_oldest_woman
  2. «И дольше века длится день». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  3. Во время переписи нашли старейшую жительницу планеты
  4. 4,0 4,1 4,2 Demytrie, Rayhan (2009 թ․ ապրիլի 9). «Kazakhstan's famous '130-year-old'». BBC. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
  5. Stewart, Will (2009 թ․ մարտի 25). «Is this woman really as old as the LIGHT BULB? 'Oldest person in the world' set to celebrate her 130th birthday». Daily Mail. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
  6. Умерла самая старая женщина в мире

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]