Jump to content

Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
բելառուս․՝ Ленінградскае вышэйшае мастацка-прамысловае вучылішча імя В. Мухінай, ռուս.՝ Ленинградское высшее художественно-промышленное училище имени В. И. Мухиной, ռուս.՝ Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия, ռուս.՝ Санкт-Петербургская художественно-промышленная академия имени А. Л. Штиглица, ադրբ.՝ Leninqrad Ali Rəssamlıq və Sənaye Məktəbi, ուկրաիներեն՝ Ленінградське вище художньо-промислове училище імені Віри Мухіної, ադրբ.՝ Sankt-Peterburq İncəsənət və Sənaye Akademiyası և ադրբ.՝ Sankt-Peterburq Dövlət İncəsənət və Sənaye Akademiyası
Տեսակհամալսարան և կազմակերպություն
Հիմնադրված էհունվարի 9 (21), 1876
Անվանված էԱլեքսանդր Շտիգլից
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքghpa.ru
Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (Ռուսաստան)##
Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (Ռուսաստան)
Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա, Ռուսաստան
 Art and Industry Academy Stieglitz Վիքիպահեստում

Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (ռուս.՝ Санкт-Петербургская художественно-промышленная академия имени А. Л. Штиглица), ռուսական ամենահեղինակավոր համալսարաններից մեկը, որը մասնագետներ է պատրաստում կերպարվեստի, դեկորատիվ արվեստի և դիզայնի բնագավառներում։ Հիմնադրվել է 1876 թվականին բարոն Ալեքսանդր Շտիգլիցի միջոցներով։

Ակադեմիայի հիմնական մասնաշենքը գտնվում է այս հաստատության առաջին տնօրեն ճարտարապետ Մաքսիմիլան Մեսմահերի նախագծած շենքում։

1953-1994 թվականներին ակադեմիան կոչվել է Մ. Ի. Մուխինայի անվան Լենինգրադի բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան[2]։ Այդ է պատճառը, որ ԶԼՄ-ներն այն հաճախ անվանում են «Մուխինայի ուսումնարան» կամ, պարզապես, «Муха»[3]:

Տեխնիկական նկարչության դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1876 թվականին Ալեքսանդր II-ի հրամանագրով բանկիր և գործարար բարոն Ալեքսանդր ֆոն Շտիգլիցի (1814-1884) միջոցներով հիմնադրվել է տեխնիկական նկարչության կենտրոնական դպրոցը։
  • Դպրոցը գոյություն է ունեցել Շտիգլիցի 1884 թվականի նվիրատվությունների հաշվին (մոտ 7 միլիոն ռուբլի) և պատրաստել է արդյունաբերության բնագավառի դեկորատիվ կիրառական արվեստի նկարիչներ, ինչպես նաև միջնակարգ գեղարվեստաարդյունաբերական դպրոցների համար գեղանկարչության և գծանկարի ուսուցիչներ։
  • 1898 թվականի հունվարին թատերական, գեղարվեստական գործիչ Սերգեյ Դյագիլևը կազմակերպել է ռուս եւ Ֆինլանդացի նկարիչների ցուցահանդես, որին մասնակցել են Ալեքսանդր Բենուան, Միխայիլ Վրուբելը, Ակսելի Գալլեն-Կալլելան և ուրիշներ։
  • Դպրոցը կենտրոնական է կոչվել Նառվայում, Սարատովում և Յարոսլավլում մասնաճյուղերի ստեղծվելուց հետո։ 1879-1896 թվականներին առաջին տնօրենն է եղել ճարտարապետ Մաքսիմիլան Մեսմահերը։
  • 1892 թվականին դպրոցում սովորել է 200 հոգի, գործել են ընդհանուր գեղարվեստական, դեկորատիվ նկարչության և փորագրության, մայոլիկա, դրամահատման, փայտի փորագրության բաժիններ։
  • Դպրոցում դասավանդել են Ալեքսեյ Կիվշենկոն, Միխայիլ Կլոդտը, Ալեքսանդր Մատվեևը, Վասիլի Մատեն, Ալեքսանդր ֆոն Գոգենը, Նիկոլայ Կոշելևը, Արկադի Ռիլովը։

Պետական գեղարվեստաարդյունաբերական արվեստանոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1917 թվականի հոկտեմբերից հետո ուսումնարանը մի քանի անգամ ենթարկվել է կառուցվածքային վերափոխումների։ 1918 թվականին անվանվել է Պետական գեղարվեստաարդյունաբերական արվեստանոցներ։ 1918-1922 թվականներին հաստատությունը ղեկավարել է խորհրդային գրաֆիկ-նկարիչ Նիկոլայ Տիրսան[4]։
  • 1922 թվականին ուսումնական հաստատությունը թանգարանի (հիմնադրել է ճարտարապետ Մաքսիմիլան Մեմահերը 1895 թվականին) և գրադարանի հետ ներառվել է Լենինգրադի գեղարվեստատեխնիկական ինստիտուտի (ՎԽՈՒՏԵԻՆ) կազմի մեջ։
  • 1924 թվականին Պետական գեղարվեստաարդյունաբերական արվեստանոցները դադարել են գոյություն ունենալ որպես անկախ ուսումնական հաստատություններ։

Մուխինայի անվան ԼՎԽՊՈՒ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիայի գլխավոր մասնաշենքը Սոլյանոյ նրբանքում
  • 1945 թվականին կառավարության որոշմամբ ուսումնարանը վերակազմավորվում է որպես բազմապրոֆիլ միջնակարգ մասնագիտացված կրթական հաստատություն, որը պատրաստում է մասնագետներ մոնումենտալ, դեկորատիվ, արդյունաբերական և վերականգնման արվեստի բնագավառներում
  • 1948 թվականին հաստատությունը դարձել է ԲՈՒՀ՝ Գեղարվեստաարդյունաբերական բարձրագույն հաստատություն, որտեղ միջնակարգ կրթությամբ մասնագետներ են պատրաստում (այսպես կոչված «վարպետների բաժին»)։
  • 1953 թվականին կառավարության որոշմամբ Լենինգրադի բարձրագույն արդյունաբերական դպրոցն անվանվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, քանդակագործ Վերա Մուխինայի անունով, ԽՍՀՄ-ում մոնումենտալ և դեկորատիվ արվեստի բնագավառում հսկայական ներդրման համար։

Գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Մուխինայի անվան ԼՎԽՊՈՒ-ն վերակազմավորվել է Սանկտ Պետերբուրգի պետական գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի։

2006 թվականի դեկտեմբերի 27-ից ակադեմիան կոչվում է Ալեքսանդր Շտիգլիցի անունով[5][6]։

ԲՈՒՀ-ն ունի 1500 ուսանող և 220 մանկավարժ։

Ֆակուլտետներ

  • Մոնումենտալ կիրառական արվեստ
  • Դիզայն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա» հոդվածին։